Վենետիկի կինոփառատոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Վենետիկի կինոփառատոն | |
| Վայր | Վենետիկ |
|---|---|
| Հեռախոս | +39 041 5218 711 |
| Հիմնվել է | 1932թ. |
| Անցկացնող | La Biennale di Venezia |
| Լեզու | Իտալերեն, անգլերեն |
| labiennale.org | |
Վենետիկի կինոփառատոնը ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Իտալիայում` Վենետիկում: Փառատոնը հիմնադրել և անցկացնում է La Biennale di Venezia (Վենետիկի երկամյա) կազմակերպությունը: Առաջին անգամ անցկացված լինելով 1932թ. օգոստոսի 6-21-ը` որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես, Վենետիկի կինոփառատոնը հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը: 1935թ.-ից դարձել է ամենամյա: Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է: Շնորհվում են Արծաթե առյուծ, Վոլպի գավաթ (թարգմանվում է Աղվեսի գավաթ) և ժյուրիի մրցանակներ: