Լիլո և Սթիչ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Լիլո և Սթիչ Lilo & Stitch |
|
| տիպ | անիմացիոն |
|---|---|
| Ժանր | ընտանեկան, հեքիաթ |
| Ռեժիսոր | Քրիս Սանդերս |
| Սցենարիստ | Քրիս Սանդերս Դին ԴեԲուա |
| Երաժշտություն | Ալան Սիլվեստրի |
| Օպերատոր(ներ) | Քրիստոֆեր Հոլլանդ |
| Ընկերություն | Walt Disney Feature Animation |
| Հնչյունավորում | Դեյվի Չեյզ Թիա Կարրերե Դևիդ Օգդեն Ստիրզ Քեվին Մակդոնալդ Վինգ Ռեյմս Ջեյսոն Սքոթ Լի |
| Երկիր | |
| Բյուջե | 80,000,000 $ |
| Շահույթ | 273,144,151 $ |
| Պրեմիերա | 2002 |
| IMDb | ID 0275847 |
| Կայք | Դիսնեյի կայքում |
Լիլո և Սթիչ, (անգլ.՝ Lilo & Stitch), Ուոլթ Դիսնեյ ստուդիայի 42-րդ լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը, թողարկվել է 2002 թվականին: Առաջին ցուցադրումները տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրներում սկսկած հունիսի 21-ից:
Մուլտֆիլմի բյուջեն 80 միլիոն դոլլար է, ամբողջ աշխարհում հավաքել է մոտ 273 միլիոն դոլլարի շահույթ:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Մուլտֆիլմը պատմում է այլմոլորակային Սթիչ արարածի Երկրի վրա հայտնվելու և նրա արկածների մասին, ով մեծամասշտաբ ավերողից վերածվում է քնքուշ և նուրբ արարածի` ցանկանալով սիրել և սիրված լինել:
Գլխավոր հերոսներ[խմբագրել]
- Սթիչ (Stitch) — այլմոլորակային արարած, ով ստեղծված է ամեն կենդանի բան ոչնչացնելու համար: Առաջացել է թիվ 626 գենետիկ գիտափորձի արդյունքում: Նրա սիրելի ըմպելիքը սուրճն է, սիրած գիրքը <<Անպետք բադիկն>> է, Սթիչը նաև ռոքնռոլի մեծ սիրահար է:
- Լիլո Պելեկաի (Lilo Pelekai) — հիանալի աղջիկ, ով ապրում է Հավայան կղզիներում: Լիլոն դժվարանում է շփվել իր հասակակիցների հետ: Նա նույնպես ինչպես Սթիչը ռոքնռոլի սիրահար է, Էլվիս Փրեսլիի երկրպագու, նա նաև սիրում է նկարել:
- Ջամբո Ջուկիբա (Jumbo Jookiba) — գիտնական, բժիշկ, Սթիչի ստեղծողը: Ուղարկվում է Երկիր Սթիչին բռնելու համար:
- գործակալ Պլիկլի (Agent Pleakley) — ուրիշ մոլորակների հետախոզության աշխատակից, ուղարկվում է Ջուկիբայի հետ նրան օգնելու, Սթիչին գտնելու և բռնելու համար:
- Նանի Պելեկաի (Nani Pelekai) — Լիլոյի մեծ քույրը: Խնամում է նրան, այն ժամանակից երբ նրանց ծնողները մահացել են: Վախենում է նրանից, որ Լիլոյին կարող են վերցնել մանկատուն:
- Դևիդ (David) — Նանիի ընկերն է, ով հաճախակի Նանիին, Լիլոին և Սթիչին հրավիրում է լողափ:
- Կոբրա Բաբբլզ (Cobra Bubbles) — ԿՀՎ-ի նախկին գործակալ, ով նախկինում աշխատել է այլմոլորակայինների հետ, այժմ աշխատում է սոցիալական ոլորտում:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- Մուլտֆիլմում օգտագործվել է Էլվիս Փրեսլիի «Stuck on You», «Suspicious Minds», «Heartbreak Hotel», «Devil in Disguise», «Hound Dog» կատարումները:
- Մուլտֆիլմը ԱՄՆ-ում հավաքել է 145 794 338 դոլլար շահույթ, իսկ Կանադայում` 127 349 813 դոլլար շահույթ:
- Մուլտֆիլմի շահույթը կազմում է 273 միլիոն դոլլար, որից 35 միլիոնը վաստակվել է առաջին շաբաթվա ընթացքվում:
- Մինչև Լիլո և Սթիչ մուլտֆիլմը ոչ մի մուլտհերոս չէր ապրում Հավայան կղզիներում:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- «Լիլո և Սթիչ»(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմը allrovi.com կայքում (անգլերեն)
- «Լիլո և Սթիչ»(անգլերեն) ֆիլմը Rotten Tomatoes կայքում:
- «Լիլո և Սթիչ»(անգլերեն) ֆիլմը Box Office Mojo կայքում