ԿինոՊոիսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿինոՊոիսկ
Kinopoisk-logo.svg
ԿինոՊոիսկ
Տիպ օնլայն ֆիլմերի, դերասանների և կինոգործիչների տվյալների բազա
Գրանցում Կամավոր
Լեզու(ներ) Ռուսերեն
Սեփականատեր(եր) «Кинопоиск» և AlloCiné
Հեղինակ(ներ) Վիտալիյ Սերգեևիչ Տացիյ և Դմիտրիյ Սուխանով
Ընթացիկ կարգավիճակ Ակտիվ

«ԿինոՊոիսկ», վեբ կայք, մեծ ռուսալեզու համացանցային նախագիծ կինոմատոգրաֆիայի մասին։ Կայքն ինֆորմացիա է տալիս ֆիլմերի, սերիալների, դերասանների և այլ կինոգործիչների մասին։ Կայքը հանդիսանում է նաև սոցիալական ցանց։ Ներկայումս հանդիանում է ամենահանարաճանաչ կինոպորտալներից մեկը «Рунет»-ում[1][2][3][4]։

Ընկերության սեփականատերը հանդիսանում է «ԿինոՊոիսկ» ՍՊԸ-ն, որին պատկանում է ակցիաների 60 %-ը, իսկ մնացած 40 %-ի սեփականատերն է AlloCiné(ֆրանսերեն) ՍՊԸ-ն, որը հանդիսանում է «ԿինոՊոիսկ»-ի համատերը։

Կայքի նկարագրությունը[խմբագրել]

Կայքը տեղեկություն է տալիս ֆիլմերի, հեռուստասերիալների մասին, ինչպես նաև այն անձանց մասին, որոնք անմիջականորեն կապ ունեն ֆիլմի ստեղծման հետ՝ դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների և այլոց մասին։ Ինչպես նաև կայքում տեղադրվում են ֆիլմի շապիկների պատկերներ, ֆիլմերի թրեյլերներ, ընդ որում որոշ թրեյլերներ «ԿինոՊոիսկ»-ն անձամբ է թարգմանում ռուսերեն։ Կայքում կա տվյալների բազա, որը պարունակում է աստղերի նկարներ, ֆիլմերի կադրեր և շապիկների նկարենր, սաունդթրեքներ, թրեյլերներ և նկարներ համակարգչի աշխատանքային սեղանի համար։[4] Բացի այդ կայքում կարելի է գտնել որոշ գրախոսություններ կինոգետ Սերգեյ Կուդրյավցևի «3500 կինոգրախոսություններ» գրքից։

Բաժինները[խմբագրել]

Կայքն ունի հետևյալ բաժինները։[4]

  • էջ ֆիլմերի մասին
  • կինոգործիչների (դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, պրոդյուսերներ և այլոք) անձնական էջեր
  • կինոնորություններ
  • հարցազրույց «աստղերի» հետ
  • ֆոտոռեպորտաժներ
  • կինոսեանսների ցուցակ
  • գալիք կինոպրեմիերաների, Blu-ray и DVD-ռելիզների գրաֆիկը
  • ТВ ծրագրեր
  • խաղեր և մրցույթներ կինոսեր հասարակության համար
  • սոցիալական հարցումներ
  • ֆիլմերի ռեյտինգներ
  • կինովարձույթի հավաքույթներ Ռուսատանում, ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում
  • DVD և Blu-ray-կատալոգներ
  • Պրեմերիաների և պարգևների արխիվ

Հղումներ[խմբագրել]