Յանդեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանդեքս
Yandex.svg
Կայքի գլխավոր էջը
www.yandex.ru
Տիպ որոնողական համակարգ և ինտերնետ պորտալ
Գրանցում այո
Լեզու(ներ) ռուսերեն, անգլերեն, թուրքերեն
Սերվերի տեղագրություն Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Հեղինակ(ներ) Արկադի Վոլոժ 
Բացված 1997
Ընթացիկ կարգավիճակ գործող
Եկամուտ 3,8 մլրդ ռուբ. (2010 թ.)

Յանդեքս-ը ռուսական հայտնի որոնողական համակարգ է: Յանդեքսը համարվում է 7-րդը աշխարհի որոնողական համակարգերի շարքում իր տարածվածությամբ:

Յանդեքս որոնողական համակարգը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայացվել 1997 թ.-ի սեպտեմբերի 23-ին: Որպես առանձին որոնողական համակարգ ձևավորվել է 2000 թ.-ին: Յանդեքս որոնողական համակարգի գլխավոր գրասենյակը գտնվում է քաղաք Մոսկվայում: Այն նաև գրասենյակներ ունի Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Սիմֆերոպոլում:[1]

Բովանդակություն

[խմբագրել] Ղեկավար անձնակազմը

Արկադի Վոլոժ — Յանդեքսի գլխավոր տնօրենը

Արկադի Վոլոժ — գլխավոր տնօրեն.

[խմբագրել] Բոլոր ծառայությունները

[խմբագրել] Վեբ-ծառայություն

[խմբագրել] Որոնողական-տեղեկատվական

  • Որոնում և ya.ru
  • Կատալոգ — վեբ կայքերի կատալոգ:
  • Նորություններ — օրվա գլխավոր նորությունները, որոնք ստացվել են հիմնական Զլմ-ներից: Հնարավոր է նաև նորության որոնում համակարգում:
  • Յանդեքս ինքնաթիռիկներ — օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած ինքնաթիռի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով:
  • Յանդեքս գնացքիկներ — օնլայն սերվեր, որը թույլ է տալիս գտնել ցանկացած գնացքի գտնվելու վայրը օնլայն ռեժիմով:
  • Որոնում բլոգերում և ֆորումներում — բլոգերի և ֆորումների որոնում:
  • Մարկետ — տարբեր ապրանքների որոնում և վաճառք:
  • Բառարաններ — հանրագիտարաններ, տեղեկագրքեր, բառարան-թարգմանիչներ:
  • Նկարներ — նկարների որոնում:
  • Վիդեո — տեսահոլովակների որոնում, վիդեոհոսթինգ:
  • Քարտեզներ  — աշխարհի քարտեզ: Ընդ որում ՌԴ խոշոր քաղաքների քարտեզները ներկայացված են ամենայն մանրամասնությամբ:
  • Ժողովրդական քարտեզ — ծառայություն, որի շնորհիվ օգտագործողը կարող է ստեղծել իր սեփական քարտեզները:
  • Աֆիշա — տեղեկատվություն միջոցառումների մասին` կինո, թատրոն, համերգներ, սպորտ, ակումբներ և այլն:
  • Եղանակ — եղանակի տեսություն:
  • Հեռուստածրագիր — տեղական եթերային, կաբելային և արբանյակային ալիքների հեռուստածրագիր:
  • Չվացուցակ — ինքնաթիռների, գնացքների մանրամասն չվացուցակ:
  • Ավտո — վաճառվող ավտոմեքենաների որոնում:
  • Աշխատանք — թափուր աշխատատեղերի որոնում:
  • Անշարժ գույք — վաճառվող անշարժ գույքի որոնում:
  • Ծառայություններ — բանկային ծառայություններ համեմատում:
  • Գրքեր — գրքերի, հրատարակչությունների, հեղինակների որոնումներ:
  • Ժամանակ — ժամանակը աշխարհի տարբեր քաղաքներում:
  • Դզեն — մեդիտատիվ որոնում
  • Երաժշտություն — երաժշտության որոնում և լսում (ՀՀ-ում հասանելի չէ)

[խմբագրել] Անձնական

  • Փոստ — էլեկտրոնային փոստ
  • Ես — բլոգային ծառայություն
  • Ֆոտո — ֆոտոհոսթինգ
  • Ժողովուրդ — անձնական կայքերի ստեղծում և անվճար հոսթինգ:
  • Փողեր — վճարային համակարգ, որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել:
  • Բացիկներ — էլեկտրոնային բացիկների ուղարկման ծառայություն:
  • Հիշված կայքեր — «Յանդեքս բար»-ի կողմից կայքերի հասցեների պահպանում բրաուզերում:
  • Անդամագրում — նորությունների համար անդամագրում:
  • Լենտա — օնլայն RSS-դիտարկիչ:
  • Իմ գտածոները — օգտագործողի որոնումների պատմություն:
  • Իմ շրջապատը — սոցիալական կայք, որը գնեց Յանդեքսը 2007 թ-ի մարտ ամսին:
  • Պատասխաններ — ծառայություն որտեղ օգտագործողը կարող է հարց տալ և ստանալ պատասխան:
  • Ես օնլայն եմ — հեղինակային ծրագիր Յանդեքսից: Տեղեկացնում է նոր նամակների, նորությունների մասին:

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով