Որոնողական համակարգ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
Որոնողական համակարգը մի ծրագիր է, որ թույլ է տալիս գտնել տարբեր ռեսուրսներ՝ կայքեր, ֆորումներ, նկարներ, վիդեոներ, ֆայլեր և այլն, համապատասխան բառերի օգնությամբ։ Որոշ կայքեր հանդես են գալիս որպես ինքնին որոնողական կայք, օրինակ՝ Dailymotion, YouTube և Google Video վիդեոյի որոնողական կայքեր են։
Որոնաղական կայքը մի հարմարանք է կայքերում որոնելու համար, որ բաղկացած է «ռոբոտներից», որոնց անվանում են նաև bots, spiders, clawlers, որ պարբերաբար հետազոտում են կայքերը՝ առանց մարդկային միջնորդության, ավտոմատ կերպով։ Որոնողական կայքերը հետևում են հղումներին, որ կապված են մեկը մյուսի հետ և այսիսով յուրաքանչյուր էջ ինդեքսավորվում է տվյալների բազայում հետագայում դառնալով հասանելի ինտերնետից օգտվողներին բանալի բառերի օգնությամբ։
Սխալմամբ, որոնողական կայքեր են անվանում նաև այն կայքերը որտեղ տեղադրված են կայքային տեղեկատուներ։ Այս կայքերում մարդկային ռեսուրսների շնորհիվ է ցուցակագրվում և դասակարգվում ուշադրության արժանի կայքերը և ոչ թե ինդեքսացիոն ռոբոտների։ Այդ կայքերից կարելի է նշել օրինակ՝ Yahoo!։ Yahoo!-ի որոնաղական կայքը գտնվում է այստեղ
Բոլոր որոնողական համակարգերը նախատեսված են ինտերնետում որոնելու համար, սակայն կան որոշ որոնողական համակարգերի տարատեսակներ, որ որոնք համակարգչային ծրագրեր են և հետևաբար տեղակայվում են համակարգչի մեջ։ Այս համակարգերը կոչվում են desktop։ Վերջիներս հնարավորություն են տալիս որոնելու թե համակարգչի մեջ կուտակված ֆայլեըը, թե կայքերում տեղադրված ռեսուրսները։ Այդ ծրագրերից ամենահայտնիներն են՝ Exalead Desktop, Google Desktop, Copernic Desktop Search
Գոյություն ունեն նաև մետա-որոնողական համակարգեր, այսինքն կայքեր, որ նույն որոնումը կատարում են միաժամանակ տարբեր որոնաղական կայքերի միջնորդությամբ։ Որոնման արդյունքները հետո դասակարգվում են որպեսզի ներկայցվեն օգտվողին։ Մետա-որոնողական համակարգերի շարքից կարելի է թվարկել օրինակ՝ Mamma և Kartoo։
Վերջերս հայտնվել են նաև տեղեկատու կայքեր, որոնք օգտագործում են ֆոլկսոնոմյաի սիստեմը՝ հիմնված նշագրերի վրա, որոնք տեղադրում են ինտերնետից օգտվողները։
[խմբագրել] Հիմնական որոնողական կայքեր
Համաձայն Comscore-ի ուսումնասիրություններին կատարված 2007 թվականի օգոստոսին հիմնական որոնողական կայքերն են՝
- Google-ը, մոտավորապես 60%, 61 միլիարդ որոնում
- Yahoo, 8,5 միլիարդ որոնում՝ այսինքն 14%
- Baidu "չինական google" որտեղ կատարվել է 3,3 միլիարդ որոնում՝ այսինքն 5,4%
- Live Search, (Microsoft) 2.1 միլիարդ որոնում 3,4%