Կայքէջ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տես նաև Կայք
Վեբ էջը Համաշխարհային սարդոստայնի աղբյուր է, որը նախատեսված է վեբ զննարկիչի միջոցով այցելուներին հասանելի լինելու համար : Այն ունի վեբ հասցե : Տեխնիկապես, վեբ էջը հաճախ կազմված է HTML (Hypertext Markup Language) կամ XHTML փաստաթղթից և նկարներից : Սակայն վեբը կարող է պարունակել ցանկացած տեսակի աղբյուրներ` տեքստային, տեսային, ձայնային, ծրագրային :
Բովանդակություն |
Էջի հարցում [խմբագրել]
Ցանկացած վեբ էջ կարելի է մուտք գործել պարզապես վեբ զննարկիչում գրելով վեբ հասցեն, կամ էլ մեկ այլ էջում տեղադրված հղման միջոցով : Կիրառվող զննարկիչներից շատերը համակարգչի էկրանին՝ պատուհանի մեջ, բացում են վեբ էջը և հնարավորություն են տալիս այն տպելու: HTML լեզուն, որը շատ վեբ էջերի հիմնական ծրագրավորման լեզուն է, ստեղծված է տարբեր սարքերի` ցանկացած չափի էկրան, տեքստային տերմինալ, տպիչ, ձայնարկիչ և այլնի վրա էջերը հասանելի դարձնելու համար : Հետևաբար Էջ տերմինը հիմնականում նվազական է :
Տեխնիկական հիմքեր [խմբագրել]
Տեխնիկապես, վեբ էջը բաղկացած է Համաշխարհային Սարդոստայնի մեկ կամ մի քանի աղբյուրներից : Հիմնական աղբյուրը ընդհանրապես HTML համակարգչային լեզվով գրված փաստաթուղթ է : Այն թույլ է տալիս որպեսզի էջը իր մեջ պարունակի տեքստեր, վեբ հասցեներ և այլ աղբյուրներ, ինչպես նաև նկարներ, անիմացիաներ, ձայնային ֆայլեր և փաստաթղթեր : Այն հնարավորություն է տալիս ցանկացած այլ վեբ սերվերից աղբյուրներ տեղադրել որևէ էջ : Հաճախ տեղադրվող աղբյուրը հասանելի չէ, և էջը պետք է բացել առանց լրիվ բեռնավորման :
Տեղադրում [խմբագրել]
HTML լեզուն վեբ զննարկչին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր էջի պարունակություն հարմարեցնել օգտագործողի պայմաններին` պատուհանի չափը, ունեցած տառատեսակը, այցելուի նախընտրությունները : Այս պայմանները զգալիորեն տարբերվում են՝ կախված, թե ինչով է դիտվում վեբ էջը՝ անհատական համակարգչով, թե բջջային հեռախոսով: Փոփոխվող դիզայն է անվանվում դիզայնի այն մեթոդը, որը թույլ են տալիս էջերին հարմարվել հարցվող պայմաններին : Կայուն դիզայն է անվանվում այն մեթոդը, որը կոնկրետ չափ է պահանջում էջի յուրաքանչյուր մասնիկի համար և բացվում է միայն կոնկրետ չափի և ձևի պատուհանում : Կան նման տեսակի տարբեր դիզայններ, որոնք անընթեռնելի են դարձնում նյութը :
Էջերի տեսակներ [խմբագրել]
Վեբ կայքի գլխավոր էջը կամ սկիզբը կայքի սկզբնական հասցեին համապատասխանող էջն է : Այն առաջին բացվող էջն է` այցելուի` զննարկիչում կայքի հասցեն նշելուց հետո:
| Սա Համացանցի, նրա ստանդարտների և պրոտոկոլների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |