Կինեմատոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինեմատոգրաֆիա, (հուն.՝ κίνημα՝ շարժում և գրաֆիկա), շարժանկար, մշակույթի բնագավառ, որն ապահովում է կինոնկարների արտադրությունը և դրանց ցուցադրումը։ Որպես արվեստի առավել մասսայական տեսակ՝ քաղաքական և գիտական պրոպագանդայի կարևոր միջոց է։ Կինեմատոգրաֆիան օգտվում է կինոտեխնիկայի միջոցներից։ Կինոնկարների արտադրությունը կենտրոնացված է կինոստուդիաներում։ Կինոժապավենների և սարքավորումների պատրաստումով զբաղվում է կինոարդյունաբերությունը։ Ֆիլմերը ցուցադրվում են կինոթատրոններում, հեռուստատեսությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png