Կինոժապավեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինոժապավեն

Կինոժապավեն, լուսազգայուն շերտով ծածկված ճկուն ժապավեն, որի եզրերը ծակռտված են։ Տարածված են 70, 35, 16 (2×8) և 8 մմ լայնությամբ կինոժապավեններ։ Նրան լուսազգայությունը ըստ ՀՊՄՏ-ի 11-350 միավոր է։ Կիրառվում է սև-սպիաակ և գունավոր կինոնկարների արտադրության համար։

Լինում է նեգատիվ (կինոնկարահանման համար), պոզիտիվ (կինոնկարների տպման համար), շրջելի (պոզիտիվ պատկերների անմիջական ստացման համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png