Մոխրոտիկը (մուլտֆիլմ, 1950)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտիկը
անգլ.՝ Cinderella
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ, հեքիաթ, մյուզիքլ և մելոդրամա
ԿերպարներՄոխրոտիկ, Anastasia Tremaine?, Drizella Tremaine?, Lady Tremaine?, Fairy Godmother?, Jaq and Gus?, Bruno?, Lucifer?, The King?, The Grand Duke?, Major?, Mice?, Birds?, The Herald?, Prince Charming?, Jaq? և Gus?
Դարաշրջան19-րդ դար
Հորինված երկիրDisney's Cinderella universe? և Ուոլթ Դիսնեյ անիմացիոն ստուդիայի ֆիլմերի տիեզերք
Հիմնված էՇառլ Պերրոյի «Մոխրոտիկ» հեքիաթի վրա
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՈւիլֆրեդ Ջեքսոն[1][2][3], Հիմիլտոն Լասկի[1][2][3] և Կլայդ Ջերոնիմի[1][2][3]
ՍցենարիստՔեն Անդերսոն[4][2][3], Թեդ Սիրս[4][2][3], Հոմեր Բրայթմեն[4][2][3], Ջո Ռինալդի[4][2][3], Բիլ Պիտ[4][2][3], Հարրի Ռիվզ[4][2][3], Ուինստոն Հիբլեր[4][2][3] և Էդրիան Պեններ[4][2][3]
ՀնչյունավորումՏուրլ Ռեյվենսկրոֆտ[5], Earl Keen?[6], Lucille Williams?[6], Էյլին Վուդս[4][2][6][…], Վերնա Ֆելտոն[4][2][6][…], Էլեանոր Օդրի[4][2][6][…], Լուսիլ Բլիս[4][2][6], Ջիմմի ՄաքԴոնալդ[4][2][6][…], Լուիս վան Ռուտեն[4][2][6][…], Ուիլյամ Ֆիփս[4][2][6], Ջյուն Ֆորեյ[6], Մարնի Նիքսոն[5], Բեթի Լու Ջերսոն[6], Claire Du Brey?[4][2][3], Մերիոն Դարլինգթոն[7], Ռոդա Ուիլյամս[4][2][6][…], Դոն Բարկլայ[4][2][8][…] և Մայք Դուգլաս[6]
ՊատմողԲեթի Լու Ջերսոն[6]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[3]
Գործադիր պրոդյուսերԲեն Շարպստին[1][2][3]
ԵրաժշտությունՓոլ Սմիթ[2][3], Օլիվեր Ուոլես[2][3], Mack David?[4][2][3], Jerry Livingston?[4][2][3] և Al Hoffman?[4][2][3]
ԽմբագիրԴոնալդ Հալիդեյ[4][2][3]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[3]
ԴիստրիբյուտորRKO Pictures[4][2][3]
Տևողություն74 րոպե[4][2]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելՄոխրոտիկը 2. երազանքներն իրականանում են և Մոխրոտիկ 3: Չար կախարդանքները
Թվականփետրվարի 15, 1950[9][2]
ԱռաջադրումՕսկար մրցանակ լավագույն մյուզիքլի համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար
Պարգևներ
Ոսկե արջ
MPAA վարկանիշG
Բյուջե2,2-2,9 մլն դոլլար
Շահույթ85 000 000 $
princess.disney.com/cinderella/movies

«Մոխրոտիկը» (անգլ.՝ Cinderella), ամերիկյան լիամետրաժ, երաժշտական, անիմացիոն ֆիլմ, ստեղծված «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից, 1950 թվականին՝ Շառլ Պերոյի համանուն հեքիաթի հիման վրա։ Դիսնեյ ստուդիան մուլտֆիլմի վրա ծախսել է 2.5 միլիոն դոլար և 6 տարի ժամանակ (1944-1950 թթ.)։ Ֆիլմի համար գրվել է 6 երգ, որոնք կապված են սյուժեի հետ և ընդգծում են առավել կարևոր տեսարանները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Մոխրոտիկ անունով մի աղջիկ է, որն ապրում է իր իրական հոր, խորթ մոր և երկու խորթ քույրերի հետ։ Հոր մահից հետո խորթ մայրը ցույց է տալիս իր ողջ ատելությունը դեպի Մոխրոտիկը և նրան դարձնում է իրենց տան սպասուհին։ Օր օրի Մոխրոտիկն ավելի էր գեղեցկանում և բացի դրանից նա ուներ չափազանց բարի սիրտ և հոգի։ Նա ուներ շատ ընկերներ, որոնք կենդանիներ էին։ Մի օր թագավորը հրաման է տարածում, որ թագավորության բոլոր երիտասարդ աղջիկները պետք է գան պալատ, որպեսզի արքայազնը ընտրի իր ապագա կնոջը։ Մոխրոտիկը ևս ստանում է հրավեր, բայց խորթ մայրն ասում է, որ նա կարող է մասնակցել պարահանդեսին միայն այն ժամանակ, երբ կմաքրի ամբողջ տունը և կգտնի իր համար համապատասխան զգեստ։ Զգեստի հարցը լուծում են մկնիկները՝ կարելով նրա համար գեղեցիկ զգեստ։ Բայց քույրերը տեսնելով այդ գեղեցիկ զգեստը պատռում են այն և գնում պարահանդեսի իրենց մոր հետ։ Այդ ժամանակ հայտնվում է փերին և տալիս է մոխրոտիկին այն ամենը, ինչ որ պետք է պարահանդեսի համար։ Վերջացնելուց հետո Փերին զգուշացնում է, որ կեսգիշերից հետո կախարդանքը կանհետանա։ Պարահանդեսի ժամանակ, երբ արքայազնը տեսնում է Մոխրոտիկին, անմիջապես բռնում է նրա ձեռքը և այլևս բաց չի թողնում։ Բայց շուտով մթնում է և դառնում կեսգիշեր։ Մոխրոտիկը զարկերը լսելով փախչում է աստիճանների վրա թողնելով իր կոշիկը։ Արքան հրամայում է ամբողջ թագավորությունով փնտրել անհայտ գեղեցկուհուն կոշիկի միջոցով։ Հաջորդ առավոտյան թագավորությունում լուր է տարածվում, թե ում ոտքին եղավ կոշիկը նա էլ կդառնա արքայազնի հարսնացուն։ Խորթ մայրը հասկանում է, որ այդ գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել և փակում է նրան սենյակում։ Մինչ երկու աղջիկները փորձում էին իրենց մեծ ոտքերին հարմարեցնել փոքրիկ կոշիկը, մկնիկները խորթ մոր գրպանից հանում են սենյակի բանալին և ազատում Մոխրոտիկին։ Մոխրոտիկը մտնում է հյուրասենյակ, որպեսզի փորձի կոշիկը, բայց խորթ մայրը կոտրում է այն։ Բայց պարզվում է, որ մյուս ոտքի կոշիկը դեռ Մոխրոտիկի մոտ էր։ Մուլտֆիլմը ավարտվում է հարսանիքի տեսարանով։

Խոսում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոխրոտիկի մասին պատմող հեքիաթներ կան համարյա բոլոր մշակույթներում։ Ամենահին հեքիաթը չինականն է։ Դիսնեյի այս մուլտֆիլմը ստեղծվել է ֆրանսիական հեքիաթի հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]