Սիդնի Ուայթ
| Սիդնի Ուայթ Sydney White |
|
| Ժանր | երիտասարդական կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2007 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջո Նասբաում |
| Պրոդյուսեր | Ջեյմս Ջ. Ռոբինսոն Դեյվիդ Ս. Ռոբինսոն Քլիֆֆորդ Վեբեր |
| Սցենարիստ(ներ) | Չադ Գոմես Քրիսի |
| Դերակատարներ | Ամանդա Բայնս Սառա Փեքսթոն Մեթ Լոնգ Ջոն Շնայդեր Կրիստալ Հանտ |
| Օպերատոր | Մայկ Իրվին |
| Ընկերություն | Universal Studios |
| Տևողություն | 107 րոպե 49 վրկ. |
| Շահույթ | $13,620,075 |
| IMDb | ID 0815244 |
| Թրեյլեր | տեսահոլովակ |
«Սիդնի Ուայթը» (անգլ.՝ Sydney White), ռոմանտիկ կատակերգություն է, որտեղ խաղացել են Ամանդա Բայնսը, Սառա Փեքսթոնը և Մեթ Լոնգը: Ֆիլմը նկարահանվել է Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները մուլտֆիլմի նմանությամբ:
Սյուժե [խմբագրել]
Սիդնի Ուայթը (Ամանդա Բայնս)` սանտեխնիկ աղջիկ է: Նրա մայրը մահացել է, երբ նա 9 տարեկան էր: Այնպես որ աղջիկը մեծացել էր շինարարների շրջապատում: Սիդնի ուղևորվում է համալսարան, որտեղ նա դառնում է աղջիկների «Կապպա ֆի Նյույի» անդամ: Գալով համալսարան` Սիդնին ծանոթանում է Թայլերի (Մեթ Լոնգ) հետ, ով համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռեյչել Ուիչբերնի (Սառա Փեքսթոն) նախկին ընկերն է: Տեսնելով Թայլերի ուշադրությունը Սիդնիի նկատմամբ` Ռեյչելը դուրս է անում նրան «Կապպա ֆի Նյույի» կազմից: Ռեյչելը լքում է Կապպան և տեղավորվում է համալսարանի տարածքում գտնվող մի հին շենքում, որտեղ նա ձեռք է բերում նոր ընկերներ: Տունը վերանորոգելու համար, Սիդնին տղաներին առաջարկում է մասնակցել ուսխորհրդի ընտրություններին: Նրանց խումբը կոչվեց` "Ազատություն 7-րդ ուժին": Ընտրություններում Սիդնին և իր ընկերները հաղթում են` Թայլերի օգնությամբ: Իսկ ֆիլմի վերջում բոլորը նորոգում են հնամաշ տունը, իսկ Սիդնին ստանում է իր արքայազնին` Թայլերին:
Դերերում [խմբագրել]
| Դերասան | Դեր | Հեքիաթի համապատասխան հերոսը |
|---|---|---|
| Ամանդա Բայնս | Սիդնի Ուայթ | Սպիտակաձյունիկ |
| Մեթ Լոնգ | Արքայազն Թայլեր | Արքայազն |
| Սառա Փեքսթոն | Ռեյչել Ուիչբերն | Չար թագուհի-խորթ մայրը |
| Ջեկ Քարթենթեր | Լեննի | Փռշտացող |
| Ջերեմի Հովարդ | Տերենս | Խելացի |
| Դեննի Ստրոնգ | Գարկին | Փնթփնթան |
| Սեմ Լիվայն | Սպենկի | Ամաչկոտ |
| Ադամ Հենդերշոթ | Ջերեմի | Լռող |
| Դոնթե Բոներ | Ամբելե | Քնկոտ |
| Արնի Պանտոյա | Ջորջ | Հիմարիկ |
| Կրիստալ Հանտ | Դիմետրիա "Դինկի" Ռոզարի Խոչկիս | Սիդնիի ընկերուհին |
| Կոմպյուտերային վիրուս | գրոհ Սիդնիի Apple նոթբուքի վրա | խնձորի ուղարկում |
| Հանրաճանաչության ռեյտինգ | Hot or Not list | թագուհու կախարդական հայելին |
| Կապպա ֆի Նյու | քույրություն | թագուհու պալատ |
| Տուն | հետամնացների կացարան | թզուկների տուն |