Գանձերի մոլորակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանձերի մոլորակը
անգլ.՝ Treasure Planet
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրտիեզերական օպերա
Թեմատիեզերական ծովահենություն և գանձերի որս
ԿերպարներՋիմ Հոքինս[1], Ջոն Սիլվեր[1], Կապիտան Ամելիա[1], Դոկտոր Դոփլեր[1], Բեն[1], Մորֆ[1], Սկրուփ[1], Սառա Հոքինս[1], Միսթեր Էրոու[1], Բիլլի Բոնս[1], Սիլվերս Քրյու[1], Օնուս[1], Հենդս[1], Կապիտան Նաթանիել Ֆլինթ[1], Կապիտան Ֆլինթի անձնակազմ[1] և Ռոբո Քոփս[1]
Գործողության վայրՄոնտեսորի, RLS Ժառանգություն և Գանձերի մոլորակ
ԴարաշրջանԱպագա
Հորինված երկիրԳանձ մոլորակի տիեզերք
Հիմնված էԳանձերի կղզին[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՌոն Քլեմենթս[1] և Ջոն Մուսքեր[1]
ՍցենարիստՌոն Քլեմենթս[1], Ջոն Մուսքեր[1], Ռոբ Էդվարդս[1], Թեդ Էլիոթ[1] և Թերի Ռոսիո[1]
ՀնչյունավորումՓիթեր Կալլեն[2], Դի Բրեդլի Բեյքեր[2], Ջոզեֆ Գորդոն-Լևիթ[2][1], Պատրիկ ՄակԳուհան[2][1], Դևիդ Հայդ Փիրս[2][1], Էմմա Թոմփսոն[2][1], Մարտին Շորթ[2][1], Բրայան Մյուրեյ[2][1], Քորի Բարթոն[2][1], Դեյն Դևիս[2][1], Մայքլ Ուինքոթ[2][1], Մայք ՄակՇեյն[2][1], Ռոսքո Լի Բրաուն[2][1], Լորի Մեթքալֆ[2][1], Թոնի Ջեյ[2][1], Օսթին Մեյջորս[2][1], Ջեք Էնջել[2][1], Բոբ Բերգեն[2][1], Ռոջեր Բամփաս[2][3][4][…], Ջեյն Քար[2][1], Ջոն Ցիգան[2][1], Ջենիֆեր Դարլինգ[2][1], Փոլ Էյդինգ[2][1], Շերրի Լին[2][1], Մոնա Մարշալ[2][5][6][…], Պատրիկ Փիննի[2][1], Ֆիլիպ Փրոքթոր[2][1], Ջերեմի Սուարես[2][1], Ջիմ Ուորդ[2][1] և Միկի ՄակԳոուեն[7][8][4][…]
ՊատմողԹոնի Ջեյ
ՊրոդյուսերՌոյ Քոնլի[2][1], Ջոն Մուսքեր[1] և Ռոն Քլեմենթս[1]
Գործադիր պրոդյուսերՊիտեր Դել Վեչո[1]
Բեմադրող նկարիչՍտիվեն Օլդս[1] և Ֆրենկ Նիսեն[1]
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ[1] և Ջոն Ռզեզնիկ[1]
ԽմբագիրՄայքլ Քելլի[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures[1] և Walt Disney Animation Studios
Դիստրիբյուտորներքին կապ, Walt Disney Studios Motion Pictures[1], Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն91 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականնոյեմբերի 27, 2002[9]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշPG
Բյուջե140 000 000 $[10]
Շահույթ110 041 363 $[11] և 38 176 783 $[11]
movies.disney.com/treasure-planet

Գանձերի մոլորակը (անգլ.՝ Treasure Planet), ամերիկյան գիտաֆանտաստիկ մուլտֆիլմ՝ արտադրված Walt Disney Animation Studios ընկերության և թողարկված Walt Disney Pictures ընկերության կողմից՝ 2002 թ-ի նոյեմբերի 27-ին։ Walt Disney Animated Classics սերիաների շարքի 43-րդ մուլտֆիլմն է։ Մուլտֆիլմը Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» արկածային նովելի գիտաֆանտաստիկ ադապտացիան է և համարվում է միակ մուլտֆիլմը, որ միաժամանակ թողարկվել է և՛ սովորական, և՛ IMAX կինոթատրոններում[12][13]։ Ֆիլմում օգտագործվել է նոր տեխնիկա՝ ավանդական, ձեռքով նկարված 2D անիմացիոն համակարգչային 3D անիմացիայի հետ միասին։

Մուլտֆիլմի սցենարիստները, պրոդյուսերներն ու ռեժիսորներն են եղել Ռոն Քլեմենց և Զոն Մասքեր, ովքեր զարգացրել են մուլտֆիլմի հիմանական գաղափարը, ինչպես նաև Ջրահարսի։ Այն նաև համարվում է 1987 թ-ի իտալական «Գանձերի կղզին տիեզերքում» փոքրիկ սերիաների շարքի նոր տարբերակը։ «Գանձերի մոլորակը»-ի հերոսների դերերում են Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, Բրայան Մյուրեյը, Էմմա Թոմսոնը, Դեվիդ Հայդ Պիրսը, Մարտին Շորթը, Մայքլ Ուինքոթը, Լորի Մետքալֆը և Ռոսքո Լի Բրաունը։ Երաժշտությունը գրել է Զեյմս Նյուտոն Հովարդը, իսկ երեգերը գրել և կատարել է Զոն Րեզնիկը։ Չնայած մուլտֆիլմի ստացած բարձր վարկանիշին, այն շատ քիչ է վաստակել տոմսարկղերից $140 միլիոն բյուջեով ֆիլմի համար. ԱՄՆ-ից և Կանադայից $38 միլիոն, իսկ ամբողջ աշխարհում $110 միլիոն[14]։ Մուլտֆիլմը 2002 թվականին ներկայացվել է Օսկարի և հաղթել լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է մտացածին Գանձերի մոլորակի մասին լեգենդից, որը ստեղծվել է տիեզերքի հենց կենտրոնում հայտնի նավապետ Նաթանիել Ֆլինտի կողմից, ով կողոպտում էր առեւտրական նավերը` բեռնված Արկտուրյան արեգակնային բյուրեղներով։ Նա հիշվում է նրանով, որ կարող էր հայտնվել եւ հարձակվել անհայտ տեղերից և անհետանալ առանց հետքի։ Նա «հազար աշխարհների հարստություն» անունով գանձերը թաքցրեց այս մոլորակում։ Այս լեգենդը գլխավոր հերոսի` մանուկ Զիմի սիրված պատմություններից մեկն է։ Զիմը երազում է մասնակցել հետաքրքիր արկածների և գտնել գաղտնի Գանձերի մոլորակը։ 12 տարի անց Ջիմը դեռեւս երազում է տիեզերքի եւ թռիչքների մասին, սակայն այժմ այն հանգեցնում է հաճախակի ձերբակալությունների` անօրինական թռիչքների պատճառով եւ իր մոր հետ տարաձայնությունների, ով ուժասպառ աշխատում է ընտանեկան տաղավարում։ Ջիմի եւ նրա մոր միջեւ մեկ հերթական վեճից հետո, Զիմը նստած հյուրանոցի տանիքին պատահաբար ականատես է լինում խոշորագույն աստղագնացի վթարին եւ փրկում է մահացու վիրավոր այլմոլորակային ծովահեն Բիլլի Բոնսին, ով նման էր սալամանդրին։ Վերջինս նրան տալիս է գաղտնաբառով կողպեքով զարդատուփ եւ, մահանում է, զգուշացնելով կիբորգ-ծովահենի մասին, ումից պետք է զգուշանալ։ Զարդատուփի մեջ կլոր կապոց է, որի մեջ փաթեթավորված է մի գնդակ։ Կես կես րոպե անց ծովհանները հարձակվեցին հյուրանոցի վրա։ Հերոսներին հաջողվում է փրկվել, բայց «Բենբոունը» այրվում է ամբողջությամբ։ Ընտանիքի ընկեր բժիշկ Դելբերտ Դոպլերի տանը Ջիմը կարողանում է անհայտ ձեւով բացել գնդակը, եւ նրանց առջև հայտվնում է տիեզերքի հոլոգրաֆիկ քարտեզը` ցույց տալով Գանձերի մոլորակի ճանապարհը։ Ջիմը եւ Դոպլերը համոզում եմ տիկին Հոքինսին թույլ տալ նրանց գնալ մոլորակը որոնելու։ Ի վերջո, Դոպլերին հաջողվում է, եւ նա ստեղծում է արշավախումբ։ Ժամանելով տիեզերական նավահանգիստ, Ջիմը եւ բժիշկ Դոպլերը գտնում են իրենց նավը` «Սթիվենսոնի ժառանգությունը», որտեղ նրանք հանդիպում են կապիտան Ամելիա Սմոլլետին եւ նրա ավագ սպա, պարոն Արրոյին։ Ամելիան հստակեցնում է, որ նա ոգեւորված չէ Դոպլերի վարձաց թիմից, եւ որ նավի վրա ամեն մեկը պետք է որոշակի աշխատանք կատարի։ Ջիմին Ամելիան կցում է կիբորգ Ջոն Սիլվերին։ Սա կասկած է հարուցվում Ջիմի կողմից. նա փորձում է պարզել, թե արդյոք Ջոնը կապված է ծովահենների հետ, բայց աստիճանաբար այս կասկածներն անհետանում են, իսկ Զոնի ընտանի կենդանու, դեղնագույն այլմոլորակային Մորֆի հետ դառնում են ընկերներ։ Ճամփորդության ընթացքում Ջիմը եւ Սիլվերը մտերմանում են, եւ պարզվում է Զիմի անցյալից ինչ-որ բան. նրա հայրը` Լիլենդ Հոքինսը, զինվոր է եղել եւ շատ հազվադեպ էր լինում տանը, և երեւում է, որ շատ կապված չի եղել իր որդու հետ։ Իսկ երբ Զիմը 12 տարեկան էր, պարոն Հոքինսը նորից մեկնեց, բայց երբեք էլ չվերադարձավ։ Սիլվերը դարձավ Ջիմի երկրորդ հայրը։ Նավը մոտենում է Պելուցիտ աստղին, որը վերածվում էր գերնորի։ Ավելի ուշ պարզվում է, որ այն վերափոխվում է սեւ փոսի։ Կապիտանը հրամայում է Զիմին ամրացնել փրկարարական պարանները, սակայն կիսասարդ-կիսախեցգետին Սկրուպը կտրում է պարոն Արրոյի պարանը, ով սկսել էր գլխի ընկնել թիմի իրական էության մասին։ Վերջինս կորում է սև փոսում։ Բոլորը, բացի Դոպլերից և Սիլվերից, մեղադրում են Զիմին։ Փորձելով ոգևորել Զիմին` Սիլվերը խրոխտ ասում է, որ Զիմն ունի մեծ ապագա, և ուղղություն վերցնելով, նա չպետք է բաց թողնի ղեկը, և մի օր Զիմը կդառնա հպարտության և հիացմունքի օրինակ շրջապողների համար։ Սիլվերը հույս ունի, որ այդ օրը նա հպարտությամբ կնայի Զիմին։ Բայց մի օր Զիմը Մորֆի հետ լսում է անձնակազմի խոսակցությունը։ Նա հասկանում է, որ ամբողջ անձնակազմը ծովահեններ են, իսկ Սիլվերը նրանց առաջնորդն է։ Այդ մասին Զիմը հայտնում է նավապետին։ Ջիմը, Դոպլերը, Ամելիան եւ Մորֆը փախչում են եւ հասնում են Գանձերի մոլորակին, որտեղ Ջիմը հանդիպում է մի փոքր խենթ ռոբոտի` Բ.Է.Ն. անունով` կապիտան Ֆլինտի նախկին շտուրմանին։ Նա օգնում է նրանց, բայց ի վերջո, խորամանկ Սիլվերը անձնակազմի հետ գերի է վերցնում վիրավոր Ամելիային եւ բժիշկ Դոպլերին և շանտաժի միջոցով ստիպում է Ջիմին բացել քարտեզը եւ ցույց տալ նրանց դեպի գանձերը տանող ճանապարհը։ Ծովահենները գտնում են գանձերը, բայց պատահաբար ակտիվացնում են նենգ կապիտանի ծուղակը, որից հետո ականներով լցված մոլորակը սկսում է պայթել։ Ջիմը հազիվ է փրկվում մահից, բայց Սիլվերը հաղթահարում է գանձերի հանդիպ մղումը. տղայի հանդպե նրա սերը գերադասում է, եւ նա փրկում է Ջիմին, գցելով գանձերը։ Ի վերջո, բոլորը կարողանում են փախչել, Ջիմի շնորհիվ, ով ակտիվացրեց տիեզերքի անվտանգ մասի համար պորտալը։ Ամելիան և Դոպլերը գովում են Ջիմին, Բ.Է.Ն.-ն երջանկությունից լացում է, իսկ Սիլվերը եւ Մորֆը անաղմուկ գնում են դեպի փրկարար նավակները` փախչելու համար։ Ջիմը բռնացնում է նրանց, բայց բաց է թողնում իր կամքով։ Կիբորգը հրավիրում է նրան միանալ նրանց, բայց Ջիմը հրաժարվում է եւ բացատրում, որ հին ծովահենը սովորեցրեց իրեն գնալ իր ընթացքով, այլ ոչ թե հոսքի հունով։ Այնուհետեւ Սիլվերը թողնում է իր ընկերոջը Մորֆին եւ մի քանի գանձեր վերականգնելու համար «Բենբոու» հյուրանոցը, որից հետո նա թռչում է օդանավակով։ Որոշ ժամանակ անց հյուրանոցը վերաբացվում է` վերակառուցված եւ նույնիսկ թարմացված։ Այս խնջույքին գալիս են նորապսակները Դոպլերը եւ Ամելիան իրենց չորս զավակների հետ, Բ.Է.Ն., ով վերապատրաստվել է նավիգատորից խոհարարի, եւ Ջիմին, ով արդեն Թագավորական Աստղային նավատորմի ակադեմիայի կուրսանտ է։ Պարերը սկսվում են, եւ բոլորն անհոգ զվարճանում են, իսկ Ջիմը պատուհանից նայում է երկինք և տեսնում է Սիլվերի` աչքով անող պատկերակը։ Հին ծովահենը կատարեց իր խոստումը. նա հպարտությամբ նայում էր Զիմին` անգամ աշխարհի ծայրից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 Treasure Planet — 2002.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 http://www.imdb.com/title/tt0133240/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  3. http://disney.wikia.com/wiki/Turnbuckle
  4. 4,0 4,1 https://www.synchronkartei.de/film/2826
  5. http://www.imdb.com/list/ls076028282/
  6. http://disney.wikia.com/wiki/Bird_Brain_Mary
  7. http://www.imdb.com/name/nm0569680/
  8. http://voicechasers.com/database/showactor.php?actorid=1312
  9. http://www.boxofficemojo.com/movies/?id=treasureplanet.htm
  10. https://www.webcitation.org/6G0t9ZB7t?url=http://boxofficemojo.com/movies/?id=treasureplanet.htm
  11. 11,0 11,1 Box Office Mojo — 1999.
  12. Murray, Rebecca (2002 թ․ նոյեմբերի 19). «John Rzeznik Sets Sail for "Treasure Planet"». About.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
  13. Diorio, Carl (2002 թ․ հունվարի 25). «Big Bang for Disney's 'Planet'». Daily Variety. էջ 51.
  14. «Treasure Planet 2002». Box Office Mojo. 2002 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 10-ին.