Քնած գեղեցկուհին (մուլտֆիլմ, 1959)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնած գեղեցկուհին
Sleeping Beauty
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], երաժշտական ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թեմաանեծք, վրեժ և մոգություն
ԿերպարներԱվրորա, Մալիֆիսենտա, Flora, Fauna and Merryweather?, Prince Phillip?, King Stefan?, King Hubert?, Diablo?, Maleficent's Goons?, Samson?, Drunken Lackey?, Forest animals?, Queen Leah?, Fauna?, Flora? և Merryweather?
ԴարաշրջանXIV դար
Հորինված երկիրDisney's Sleeping Beauty universe? և Ուոլթ Դիսնեյ անիմացիոն ստուդիայի ֆիլմերի տիեզերք
Հիմնված էThe Beauty Sleeping in the Wood?[3] և Քնած գեղեցկուհի[4]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԿլայդ Ջերոնիմի[5][6][1][…], Լես Քլարկ[6][3][7][…], Էրիկ Լարսոն[6][8][9][…] և Վոլֆգանք Ռեյտերման[6][8][3][…]
ՍցենարիստԷդրիան Պեններ[6][3][7][…]
ՀնչյունավորումMary Costa?[10][3][4], Էլեանոր Օդրի[10][3][4], Վերնա Ֆելտոն[10][3][4], Բարբարա Լադդի[10][3][4], Բարբարա Ջո Ալեն[10][3][4], Bill Shirley?[10][3][4], Թեյլոր Հոլմս[10][3][4], Բիլ Թոմփսոն[10][3][4], Դալ Մաքքենոն[10][11], Քենդի Քանդիդո[10][3][11], Պինտո Կոլվիգ[10][4][11], Bob Amsberry?[10], Տուրլ Ռեյվենսկրոֆտ[10] և Մարվին Միլլեր[11]
ՊատմողՄարվին Միլլեր
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[6][4]
Գործադիր պրոդյուսերՔեն Փեթերսոն[3][7][4]
Բեմադրող նկարիչԴոն ԴաԳարդի[9][3][4] և Քեն Անդերսոն[3][4]
ԵրաժշտությունՋորջ Բրունս[3][7][4], Սեմմի Ֆեյն[3][7][4], Jack Lawrence?[3][7][4], Tom Adair?[3][7][4], Ջորջ Բրունս[4], Էդրիան Պեններ[4], Ուինստոն Հիբլեր[4] և Թեդ Սիրս[4]
ԽմբագիրՌոյ Մ․ Բրեվեր կրտսեր[3][7][4] և Դոնալդ Հալիդեյ[3][7][4]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[4] և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[3][7][12], Buena Vista Home Entertainment[12], Մետրո Գոլդվին Մայեր[12], RKO Pictures[12], Walt Disney Studios Motion Pictures International?[12] և Դիսնեյ+[12]
Տևողություն75 րոպե[3][7]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականհունվարի 29, 1959[13][3][14], դեկտեմբերի 19, 1959[13][15], հոկտեմբերի 30, 1959[16] և հոկտեմբերի 10, 1969[17]
ԱռաջադրումՕսկար մրցանակ լավագույն մյուզիքլի համար
MPAA վարկանիշG
Բյուջե6 000 000 $[18]
Շահույթ5 300 000 $[19] և 51 600 000 $[20]
movies.disney.com/sleeping-beauty
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քնած գեղեցկուհին (այլ կիրառումներ)

«Քնած գեղեցկուհին» (անգլ.՝ Sleeping Beauty), թվով 16-րդ լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը նկարահանված «Walt Disney Pictures» ստուդիայում, Շարլ Պերրոյի նույնանուն հեքիաթի հիման վրա, նաև Գրիմ եղբայրների «Վայրի վարդը» հեքիաթի հիման վրա։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, 1959 թվականի հունվարի 29-ին[21]։ «Քնած գեղեցկուհին» դարձել է առաջին անիմացիոն ֆիլմը նկարահանված լայնաֆորմատ Super Technirama 70 տեխնոլոգիաների միջոցով[22][23], որի շնորհիվ «Քնած գեղեցկուհին» գերազանցել է իր նախնիներին, ինչպես նաև դարձել է երկրորդ մուլտֆիլմը նկարահանված լայնէկրան ձևաչափով, Դիսնեյի մեկ այլ, «Լեդին և թափառականը» (1955) մուլտֆիլմից հետո, որը նկարահանվել էր չորս տարի առաջ։ Ուոլթ Դիսնեյը ասել է, որ լայնէկրանն ավելի շատ աշխատանք է պահանջում նկարիչներից, ֆիլմի վրա աշխատել են մոտ 300 մարդ։ Յուրաքանչյուր փուլ նկարչական արվեստի և ինժեներայի արվեստի, որոնց ձուլման արդյունքում և ստացվում է անիմացիան, երբեմն կրկնվել է մի քանի անգամ։ Տեսարանների հիանալի երանգավորումը փոխառված է վերածննդի նկարիչներից։ Դասական հեքիաթի հերոսները, գրված Շարլ Պերրոյի կողմից XVII դարում, Դիսնեյը պահանջել է իր նկարիչներից «ստեղծել այդքան իրատեսական, որքան հնարավոր է, մարմնով և արյունով, գրեթե կենդանի»[24]։ Մոտ միլիոն նկարներ նկարվել են բարելարվված տեխնոլոգիաներով. որը հենց Դիսնեյն անվանել է «գեղանկարչության և իրատեսական շարժումների արվեստ»։ Մուլտֆիլմում օգտագործվել է Չայկովսկու նույնանուն բալետի երաժշտությունը։ Մի քանի տեսարաններում կա միջնադարյան գոբելենի վեհանձնության տեսարաններով ակնարկ։ Ինչպես նաև առաջին անգամ անիմացիայում փորձարկվել է լուսապատճենահանում նկարները ցելյուլոիդ տեղափոխելու համար։ Դիսնեյի պատմության մեջ այս ֆիլմը հատկանշական է ևս մեկ յուրահատկությունով. արքայադստեր հեքիաթային դղյակը դարձել է Դիսնեյ ստուդիայի խորհրդապատկերը, և քարացրած, դարձել է թեմատիկ կենտրոն բոլոր «Դիսնեյլենդների» համար[25]։ Նրա նախատիպն է դարձել Բավարիայի Նոյշվանշտայն դղյակը[26]։ «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում դերերը հնչյունավորել են օպերայի երգչուհի Մերի Կոստան, հնչյունավորման և հեռուստատեսության դերասաններ Էլեոնոր Օդլին, Բիլլ Շիրլին, Վերնա Ֆելթոնը, Բարբարա Ջո Ալլենը, Բարբարա Լաուդին, Թեյլոր Հոլմսը և Բիլլ Թոմպսոնը[27]։ Մուլտֆիլմի ռուսական կրկնօրիանակում մասնակցել են Մեծ թատրոնի մենակատար Կարինա Սերբինան[28], Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և օպերայի երգչուհի Լյուբով Կազարնովսկան[29], թատրոնի և կինոյի դերասան Իգոր Յասուլովիչը, ինչպես նաև հնչյունավորման դերասաններ Ալեքսեյ Սաֆիուլինը, Նինա Լունեվան, Օլգա Գալավանովան, Օլգա Շորախովան և Ալեքսեյ Կոլգանը[30]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ վաղուց հեռու երկրում ապրում էր մի թագավոր և իր չքնաղ թագուհին։ Տարիներ շարունակ նրանք երազում էին երեխա ունենալ, և վերջապես իրենց երազանքը կատարվեց, նրանք ունեցան աղջիկ, ում անվանեցին Ավրորա։ Թագավորությունում կազմակերպել էին մեծ տոնակատարություն, որպեսզի բոլորը, և՛ հարուստները, և՛ աղքատները, կարողանային ողջունել փոքրիկ արքայադստերը։ Պարահանդեսին նույնիսկ հրավիրել էին, երեք բարի փերիներին՝ Ֆլորային, Ֆաունային և Մերիվեզային, իսկ չար կախարդ Մալեֆիսենտային մոռացել էին։ Ֆլորան և Ֆաունան փոքրիկ Ավրորային նվիրեցին գեղեցկություն և նրբագեղություն, բայց այդտեղ ինչպես ամպրոպ, պարզ երկնքից հայտնվեց չար կախարդ Մալեֆիսենտան և անիծեց արքայադուստրին, որ իր 16- րդ տարեդարձին նա կծակի իր մատը կախարդված իլիկով և կմահանա։ Կախարդանքն այնպես հզոր էր, որ փերի Մերիվեզան չկարողացավ վերացնի նրա կախարդանքը, բայց նա ամեն դեպքում կարողացավ օգնել, խոստանալով, որ արքայադուստրը չի մահանա, նա կքնի և կարթնանա միայն գեղեցիկ արքայազնի առաջին համբույրից, քանի որ սիրուն ենթակա է ամեն ինչ։

Անցավ 16 տարի։ Արքայադուստր Ավրորան ապրում է անտառում երեք բարի փերիների հետ։ Նա նույնիսկ չի կարող պատկերացնել, թե ով է նա և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է անտառում կենդանիների հետ, ի ծնե ունենալով հրաշալի ձայն, նա բառացիորեն նկարում է իր երգով այն միակի կերպարը, ում նա և հանդիպում է անտառում։ Նույն պահին փերիները նրա ծննդյան օրվա առթիվ նվերներ են պատրաստում. զգեստ և թխվածք։ Կռվի հիմնական պատճառ է դառնում արքայադստեր զգեստի գույնը, Ֆլորան ցանկանում էր, որ զգեստը լինի վարդագույն, իսկ Մերիվեզան՝ կապույտ։ Սկսվեց իսկական կախարդական ընդհարում, որը նկատեց Մալեֆիսետայի ագռավը՝ Դիաբլոն։ Երջանիկ Ավրորան վերադառնում է տնակ, և հայտնում է երեք փերիներին իր ընտրյալի մասին, բայց նրանք պատմում են նրան, որ նա արքայադուստր է, և արդեն նշանված է արքայազն Ֆիլիպի հետ։

Որից հետո նրան տանում են պալատ, որից կարողացավ օգտվել Մալեֆիսետան, հիպնոսացրեց Ավրորային և ստիպեց ծակել մատը։ Փերիները հասկանում են, որ բնակիչները, թագավորը և թագուհին շատ կբարկանան կատարված անեծքի պատճառով, այդ պատճառով նրանք որոշում են ամբողջ պալատին քնեցնել, մինչև Ավրորայի արթնանալը։ Պատահական Ֆլորան իմանում է, որ տղան, ում հանդիպել է Ավրորան անտառում, հենց արքայազն Ֆիլիպն է։ Միայն թե, վերադառնալով տնակ, երեք բարի փերիները գտնում են միայն Ֆիլիպի գլխարկը։ Ֆլորան հասկանում է, որ պետք է արագ գործել, այդ պատճառով նա Ֆաունայի և Մերիվեզայի հետ գնում է չար կախարդի թաքստոց։ Այնտեղ մոռացված սարի վրա նրանք իմանում են Մալեֆիսետայի ծրագրի մասին, նա բաց կթողնի Ֆիլիպին, բայց 100 տարի անց, երբ Ֆիլիպը արդեն ծեր կլինի։ Փերիները օգնում են արքայազնին փախչել չար կախարդի պալատից, իսկ Մերիվեզան ագռավին քար է դարձնում։ Մալեֆիսետան անմիջապես իմանում է դրա մասին, նա օգտագործում է իր ողջ կախարդական ուժերը, որպեսզի կանգնեցնի Ֆիլիպին։ Վերածվելով հսկա վիշապի, նա փորձում է սպանել նրան, բայց իր սիրո ուժի շնորհիվ Ֆիլիպը հաղթում է նրան և վերացնում է Ավրորայի անեծքը[31]:.

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնագիր անվանում — «Sleeping Beauty»
  • Հայերեն անվանում — «Քնած գեղեցկուհին»
  • Ռեժիսորներ — Կլայդ Ջերոնոմի, ԼԵս Կլարկ, Էրիկ Լարսոն, Վոլֆանգ Ռեյտերման
  • Սցենարիստներ — Էրդման Պեններ, Ջո Ռինալդի, Ուինթոն Հիբլեր, Բիլլ Փիթ, Թեդ Սիրս, Ռալֆ Ռայթ, Միլթ Բանթա, հեքիաթի հիման վրա
  • Գեղարվեստական ձևավորում.
    • Արթ- տնօրեն — Դոն ԴաԳրադի, Քեն Անդերսոն
    • Գունավորում և ձևավորում — Էյվինդ Էրլ
    • Կերպարների դիզայն — Թոմ Օրիվա
    • Եզերապատում — ՄակԼարեն Ստյուարտ, Թոմ Կոդրիկ, Դոն Գրիֆֆիթ, Էրնի Նորդլի, Բեյզիլ Դավիթովիչ, Վիկտոր Հաբուշ, Ջո Հեյլ, Գոմեր Ջոնաս, Ջեք Հուբեր, Ռեյ Արագոն[32]
    • Դեկորացիա— Ֆրենկ Արմիտեժ, Թելմա Վիտմեր, Ալ Դենպստեր, Ուոլթ Պերեգոյ, Բիլլ Լեյն, Ռալֆ Հալետտ, Դիկ Էնթոնի, Փիլ Մոտտոլա, Ռիչարդ Գ. Թոմաս, Էնտոնի Ռիզզո
  • Անիմացիա.
    • Գլխավոր անիմատորներ — Միլթ Կալ, Ֆրենկ Թոմաս, Օլլի Ջոնսթոն, Մարկ Դևիս, Ջոն Լոունսբերի
    • Կերպարների անիմացիա — Հոլ Քինգ, Հոլ Ամբրո, Դոն Լասկ, Բլեյն Գիբսոն, Ջոն Սիբլի, Բոբ Կարլսոն, Քեն Հալթգրեն, Հարվի Թումբս, Ֆրեդ Կոպիետզ, Ջորջ Նիկոլաս, Բոբ Յանգկուիստ, Էրիկ Կլևորթ, Հենրի Թանուս, Ջոն Քեննեդի, Քեն Օ Բրեյեն։
    • Անիմացիոն էֆեկտներ — Դեն Մակմանուս, Ջոշուա Մեադոր, Ջեք Բոյդ և Ջեք Բակլի
    • Անիմատորների օգնականներ — Ռոլլի Կրամպ, Դոն Բլաթ
  • Հատուկ էֆեկտներ — Աբ Այբերկս, Յուստաս Լայցետ
  • Ձայնային ռեժիսոր — Ռոբերտ Օ Կուկ
  • Մոնտաժ — Դոնալդ Հալլիդայ, Ռոյ Մ. Բրյուեր Փոքր
  • Երաժշտական նվագակցություն.
    • Կոմպոզիտոր — Ջորջ Բրունս, Չայկովսկու «Քնած Գեղեցկուհին» բալետի հիման վրա
    • Երգեր[33] — Սեմմի Ֆեյն և Ջեք Լոուրենս («Մի անգամ երազում»). Թոմ Ադայր և Ջորջ Բրունս («Փառք քեզ, արքայադուստր Ավրորա!»). Ուինսթոն Հիբլեր, Թեդ Սիրս և Ջորջ Բրունս («Ինչ տարօրինակ է»). Թոմ Ադայր, Էրդման Պեններ և Ջորջ Բրունս («Խմում ենք»). Թոմ Ադայր և Ջորջ Բրունս («Քնած գեղեցկուհին!»)
    • Վոկալային վերադաշնակում — Ջոն Ռարիգ
    • Երաժշտության մոնտաժ — Էվելին Քեննեդի
  • Արտադրության մենեջեր — Քեն Փեթերսոն
  • Արտադրություն — Walt Disney Pictures ստուդիա
  • Տեղայնացնող — Buena Vista Pictures Distribution ստուդիա
  • Բյուջե — $6 000 000 դոլար
  • Պատկերի ձևաչափ — 2, 55:1, 70-մմ «Super Technirama 70»[34]
  • Տևողություն — 75 րոպե
  • Պրեմերիան ԱՄՆ- ում — 29 նոյեմբերի 1959 թվականին

Աղբյուրներ[33][35][36][37][38][39]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավրորա/ Վայրի Վարդ (անգլ.՝ Aurora/Briar Rose) — թագավոր Ստեֆանի միակ աղջիկը։ Ավրորային ծնվելուց շնորհվել է երկու կախարդական նվերներ. ձայն և գեղեցկություն։ Միայն թե նրա 16- րդ տարեդարձի ժամանակ նա կծակի իր մատը իլիկով և կքնի 100 տարի, և կարթնանա միայն իրական սիրո համբույրից հետո։ Նրա համար, որպեսզի պաշտպանեն աղջկան Մալեֆիսետայի անեծքից, երեք բարի փերիները թաքցնում են նրան անտառում։ Ավրորան մեծանում է շատ գեղեցիկ, ամաչկոտ աղջիկ բարի և բաց սրտով, որը օգնեց նրան ընկերանալ կենդանիների հետ։ Նա շատ զուսպ էր, երբ իմացավ այն մասին, որ նրան վիճակված չէ տեսնել իր սիրեցյալին, նա դիմացկություն է ցուցաբերում, չնայած նրան, որ կյանքը կորցրեց իմաստը նրա համար։ Նրան պետք չեն թագավորական հարգանքը, նրա համար կարևոր է սովորական մարդկային երջանկությունը։
  • Ֆիլիպ (անգլ.՝ Phillip) — Թագավոր Հյուբերտի միակ որդին, ով նշանված է արքայադուստր Ավրորայի հետ իր ծննդյան օրից։ Նրանց հայրերը հավատում են, որ իրենց երեխաների ամուսնությունը կմիավորի թագավորությունները։ Անցան տարիներ, արքայազնը հանդիպում է «Վայրի Վարդին» (անգլ.՝ Briar Rose) անտառում, կարծելով, որ նա հասարակ գյուղացի է և սիրահարվում է նրան, նրանք միմյանց խոստանում են հանդիպել երեկոյան մարգագետնում։ Երբ արքայազնը գալիս է հանդիպման վայրը, Մալեֆիսետան գողանում է նրան և բանտարկում է իր ամրոցում։ Բարի փերիները օգնության են գալիս արքայազն Ֆիլիպին, տալով նրան թուր և վահան, որը օգնում է նրան հաղթել կախարդին։ Արքայազնը մտնում է պալատ վարդի փշերի միջոցով և հաղթում է վիշապի կերպարանքով Մալեֆիսետային։ Նա գտնում է իր սիրեցյալին ամրոցի ամենաբարձր աշտարակում և արթնացնում է նրան իրական սիրո համբույրի միջոցով։
  • Ֆլորա (անգլ.՝ Flora) — երեք բարի փերիների գլխավորը մուլտֆիլմում։ Սիրելի գույներն են՝ կարմիրը, վարդագույնը, նարնջագույնը։ Ֆլորան անընդհատ պնդում է, որ վարդագույնը դա Ավրորայի գույն է, այդ պատճառով նրա և Մերվեզայի միջև եղել է մի քանի տարաձայնություններ։ Նրա նվերը Ավրորայի համար եղել է հազվադեպ գեղեցկությունը։
  • Ֆաունա (անգլ.՝ Fauna) — երկրորդ բարի փերին, համարվում է բարության մարմնավորում։ Չկա մի իր, որը կկարողանա բարկացնել նրան, քանի որ նա կառավարում է բնության ուժերը, համարվում է հին հունական աստվածուհի Ֆաունայի նմանակ, բոլոր կենդանիների և բույսերի տիրուհի։ Պատահական չէ, որ նրա սիրելի գույն է կանաչը։ Չար կախարդի անեծքը չի բարկացնում նրան, նա միայն նշում է. «Իսկ միգուցե Մալեֆիսետան այդքանել չար չէ՞»[40]: Ֆաունան արքայադստերը պարգևատրում է ձայնով և համեմատում է Ավրորայի երգը սոխակի երգի հետ։
  • Մերիվեզա (անգլ.՝ Merryweather) — երրորդ բարի փերին, շատ պայծառ և բարի կերպար է, պատրաստ է կախարդական մենամարտի բռնվել ոչ միայն Ֆլորայի, այլ նաև Մալեֆիսետայի հետ։ Մուգ գույնի մազերով և բաց կապույտ աչքերով, նա պատկերվում է ավելի երիտասարդ տարիքում, քան իր ծեր քույրերը։ Սիրելի գույնն է կապույտը։ Մերիվեզայի նվերը Ավրորայի համար պետք է լիներ երջանկությունը, բայց Մալեֆիսետայի անեծքի պատճառով, նա ստիպված պետք է փոխեր իր նվերը։ Արքայադուստրը ծակելով մատը, չի մահանա, այլ կքնի մինչ այն ժամանակը, երբ իրական սիրո համբույրը չի կործանի անեծքը։
  • Մալեֆիսետա (անգլ.՝ Maleficent, թարգ. որպես «չար» ) — չար կախարդ, ով անիծել է Ավրորային։ Մալեֆիսետային հաճախ անվանում են Դիսնեյի ամենամեծ չարագործներից մեկը և ոչ անհիմն։ Նա հանգնում է սև- մանուշակագույն հագուստ, որը նման է կրակի, ունի հսկայական կախարդական ուժեր։ Զարմանալի չէ, որ թագավոր Ստեֆանը չի հրավիրել նրան Ավրորայի մկրտությանը։ Միայն թե, նրա որոշումը տխրության մեջ է գցել ամբողջ թագավորությանը 16 տարով։ Ֆիլմի վերջում Մալեֆիսետան կերպարանափոխվում է վիշապի։ Փորձում է սպանել Ֆիլիպին, բայց երեք բարի փերիների կախարդանքի շնորհիվ նրան թրով վիրավորում է և նա ընկնում է ելուստից, և նրանից մնում է միայն շողքը։
  • Թագուհի Լիա (անգլ.՝ Queen Leah) — ֆիլմի ֆրանսիական տարբերակում հիմնականում նշվում է, որպես թագուհի Բեատրիս։ Բարձրահասակ, նրբագեղ, շիկահեր, նա շատ նման է Ավրորային արտաքինով։ Չնայած նրան, որ ֆիլմում նա գրեթե չի խոսում, իսկ սյուժետում նրա կերպարը քիչ է հայտնվում, բայց նա մեր առաջ հայտնվում է, որպես բարի սրտով և բաց հոգով մարդ։ Թագուհին, թվում է, թե շատ նվիրված է իր ամուսնուն, դա երևում է նրանից, թե ինչպես է նա դիմում իր ամուսնուն, այն բանից հետո, երբ իրենց աղջիկը անիծվեց Մալեֆիսետայի կողմից։ Թվում է, թե նա կլիներ սիրող մայր իր աղջկա համար, եթե ճակատագիրը նրանց իրար հետ լինելու հնարավորություն տար։
  • Սամսոն (անգլ.՝ Samson) — Արքայազն Ֆիլիպի ազնիվ, սպիտակ ձին։ Առաջին հայացքից կարելի է մտածել, որ նա երկրորդական կերպար է, բայց նրա դերը ֆիլմում նույնպես շատ կարևոր է։ Նա տանում է արքայազն Ֆիլիպին անտառ, որտեղ նա հանդիպում է Ավրորային, ցույց է տալիս խիզախություն վիշապի հետ մարտնչելիս։
  • Մալեֆիսետայի կամակատարների բանակը (անգլ.՝ Maleficent's Goons Army) — մարմնացնում են միջնադարյան գրոտեկստներին, հաճախ օգտագործվում են գոթական ճարտարապետությունում և միջնադարյան արվեստում։ Այս հրեշները չար են, բայց այնքան հիմար, որ Մալեֆիսետան ստիպված է ագռավին ուղարկել Ավրորային փնտրելու։
  • Ագռավ (անգլ.՝ The Raven) — Մալեֆիսետայի ծառան (երբեմն նաև անվանել են Դիաբլո, չնայած, որ այդ անվանումը երբեք չի օգտագործվել ֆիլմում)։ Ագռավը օգնում է կախարդին իրականացնել անեծքը, հենց ինքն է գտնում տնակը, որտեղ թաքցրել էին Ավրորային։ Ֆիլմի վերջում նա ավելի մոլեռանդ է դառնում իր տիրուհուն ծառայելու մեջ, փորձում է նրան պատմել Ֆիլիպի փախուստի մասին, դառնում է քար Մերիվեզայի կախարդանքի շնորհիվ[41].
  • Մենեստրեն (անգլ.՝ Menestrel) — կերպար, որը ոչ մի դեր չի խաղում, միայն սյուժեում ավելացնում է զավեշտականություն[41]։ Հենց մուլտֆիլմում, նա թագավորներին միայն գինի է տալիս, իսկ հետագայում ցույց է տալիս պալատի հատակագիծը։ Նրա ջնարը, որի վրա նա նվագում է, թողնում է նրան թագավորներին գինի տանել և գողանալ այն։ Պատժից նրան փրկում է արքայազն Ֆիլիպի գալը։
  • Թագավոր Ստեֆան (անգլ.՝ King Stefan) — Ավրորայի հայրը, բարձրահասակ, նիհար, մուգ վարսերով և էլէգանտ հանդերձանքով։ Անկասկած, Ստեֆանը, հիանալի միապետ է, և իր թագավորությունը, թվում է, թե ծաղկում է։ Բայց, երբ Ավրորայի մկրտությունը վերածվում է նրա համար անեծքի, նա հուսահատվում է, և հրամայում է այրել բոլոր ճախարակները։ Նրա հրամանը կատարված է, բայց միայն այդ երեք բարի փերիները գիտեն, որ դա չի կանգնեցնի Մալեֆիսետային։ Այդ պատճառով նա ստիպված պետք է իր աղջկան տա երեք բարի փերիներին, համաձայնվելով, որ նա ապրի անտառում, Ստեֆանը ցույց է տալիս իրեն, որպես լավ հայր, բայց նաև հիանալի միապետ, քանի որ թագավորության բնակչությունը չպետք է ապրի առանց ապագա թագուհու։
  • Թագավոր Հյուբերտ (անգլ.՝ King Hubert) — Արքայազն Ֆիլիպի հայրը և թագավոր Ստեֆանի լավագույն ընկերը։ Երկու թագավորները երազում էին թագավորության միավորման մասին, Ավրորայի ծնունդը առիթ է հանդիսանում, որպեսզի նրան նշանեն արքայազն Ֆիլիպի հետ։ Հյուբերտը կարճահասակ է, բայց շատ ուրախ մարդ է և հաճախ է հայտնվում զվարճալի իրավիճակներում և շփոթմունքներում։ Սիրելի գույներն են՝ կարմիրը, վարդագույնը, ծիրանագույնը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերի Կոստա — Ավրորա/ Վայրի Վարդ
  • Վերնա Ֆելթոն — Ֆլորա
  • Բարբարա Ջո Ալլեն — Ֆաունա
  • Բարբարա Լաուդի — Մերիվեզա
  • Բիլլ Շիրլի — Ֆիլիպ
  • Էլեոնոր Օդլի — Մալիֆիսենտա
  • Բիլլ Էմսբերի/Կենդի Կանդիդո/Պինտո Կոլվիգ — Մալիֆիսենտայի ծառաները (տիտրերում նշված չեն)
  • Թեյլոր Հոլմս — Թագավոր Ստեֆան
  • Բիլլ Թոմպ — Թագավոր Հյուբերտ
  • Դալ Մակ Կեննոն — Բու (տիտրերում նշված չէ)
  • Թուրլ Ռեյվենսկրոֆտ — վոկալային հնչյունավորում (տիտրերում նշված չէ)
  • Մարվին Միլլեր — պատմող (տիտրերում նշված չէ)

Աղբյուր.[35][42]

Ռուսական կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը կրկնօրինակվել է «Պիֆագոր» ստուդիայում։

  • Կրկնօրինակման ռեժիսոր — Վյաչեսլավ Բարանով
  • Թարգմանից — Օլգա Կլյուշնիկովա
  • Միաժամանակյա տեքստ — Վյաչեսլավ Բարանով
  • Երաժշտական խմբագրող — Արմեն Պողոսյան
  • Երգերի բառեր — Պյոտր Կլիմով
Դերերը հնչյունավորել են
  • Կարինա Սերբինա — Ավրորա
  • Ալեքսեյ Սաֆիուլին — Ֆիլիպ
  • Լյուբով Կազարնովսկայա — Մալիֆեսենտա
  • Նինա Լունեվա — Ֆլորա
  • Օլգա Գոլովանովա — Ֆաունա
  • Օլգա Շորոհովա — Մերիվեզա
  • Իգոր Յսուլովիչ — Թագավոր Ստեֆան
  • Ալեքսեյ Կոլգան — Թագավոր Հյուբերտ
  • Միհայիլ Կոզակով — պատմող

Աղբյուր.[30]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 -ական թվականներից մինչև 1950- ական թվականները, Disney ստուդիայում նշվում է անիմատորների գործադուլը 1941 թվականի մայիսի վերջին[43], Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքը, և այդ թվում տարբեր կարճամետրաժ մուլտֆիլմների միացումը մի քանի լիամետրաժների մեջ («Բարև, ընկերներ!», «Երեք ազնվական»), շահույթը վերականգնելու նպատակով[44]։ 1946 թվականին[45], ստուդիայում սկսվում է նոր «Մոխրոտիկը» մուլտֆիլմի ստեղծումը, քանի որ, Դիսնեյը ցանկանում էր «վերադառնալ արմատներին»[46] և վերսկսել անիմացիոն ֆիլմերի արտադրությունը[47]։ Էկրաններին դուրս գալով 1950 թվականին[48], «Մոխրոտիկը» միանգամից հաջողությունների հասավ և նույն պահին, նաև կոմերցիոն ծրագիր[46]։

«Մոխրոտիկի» հաջողակ թողարկումից հետո, Ուոլթ Դիսնեյը որոշում է, ստեղծել նոր մեկ այլ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ավանդական հեքիաթի հիման վրա[49], և 1950 թվականին, նա որոշումը կանգնում է Շառլ Պերոյի «Քնած գեղեցկուհին» հեքիաթի վրա[50]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրոտիկի» մեծ հաջողությունից հետո, ՈՒոլթ Դիսնեյը որոշում է կայացնում «Քնած գեղեցկուհին» դարձնել իր գլուխգործոցներից[33][51][52]։ Ծրագիրը սկսում է իրականացվել «Մոխրոտիկի» էկրաններ բարձրանալուց մի քանի ամիս անց[53]։

1950 թվականի հունվարին, Դիսնեյ ստուդիան սկսում է «Քնած գեղեցկուհու» արտադրությունը[54], և շուտով սկսվում են առաջին նախապատրաստական աշխատանքները, հեքիաթի ադապտացիայի համար, բայց ամենից առաջ փոքր չափսերում[33]։ Քնած գեղեցկուհու սցենարի վրա սկսել են աշխատել 1951 թվականից[55]։ Պատմության սկզբնական տարբերակը տարբերվում էր նրանից, ինչ մենք տեսնում ենք էկրաններին։ Արքայադուստր Ավրորան ապրում էր ամրոցում բանտարկված և շատ նման էր Ալադին մուլտֆիլմի հերոսուհի Ժասմինին։

Նմանություն «Սպիտակաձյունիկի» և «Մոխրոտիկի» հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատեղծել մեկ այլ հայտնի հեքիաթ, որոնցից է «Քնած գեղեցկուհին» շատ դժվարի է, քանի որ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» և «Մոխրոտիկը» մուլտֆիլմերում շատ տարրեր են օգտագործվել։ Պետք է ավելացվեին նորություններ, որպեսզի ստեղծողների մոտ պահպանվեր ոգևորությունը։ Եղել են խնդիրներ, տրվել են «Մենք արե՞լ ենք սա առաջ» հարցերը։ Այդ ժամանակ, մշակվել են մի շարք նոր մոտեցումներ։»
— Ուոլթ Դիսնեյը «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի սցենարի ստեղծման դժվարությունների մասին[56]։

Ուոլթ Դիսնեյը հաճախ խոստովանել է, որ «Քնած գեղեցկուհին» որոշակի դժվարություններ է ներկայացրել[56]. ինչպես և մյուս հեքիաթները, այն տեղավորվում է 4-5 պարբերություններում, ստիպված էին ավելացնել հակամարտություններ, լարվածություն[46]։

Եվս մեկ բարդությունն այն է, որ նրա նախկին մուլտֆիլմերում, որոնցից են «Սպիտակաձյունիկը» և «Մոխրոտիկը», այնքան շատ բան է արվել, որ «Քնած գեղեցկուհու» համար ինչ- որ նոր բան ստեղծելը, ինչը դեր չի եղել, եղել է շատ դժվար[46][56]։

Երեք բարի փերիները այս տարբերակում տիրապետում էին կախարդական ուժերի, կապված իրենց անունների հետ. Ֆլորա՝ բնություն, Ֆաունա՝ կենդանի աշխարհ, Մերիվեզա՝ կլիմա։

Չայկովսկու իրական բալետում եղել է յոթ բարի կախարդուհի, բայց Դիսնեյը իր տարբերակում ցանկացել է տեսնել, միայն երեքին։ Օլի Ջոնստանը, այսպես է մեկնաբանում Դիսնեյի որոշումը. «Նա ցանկացել է, որպեսզի փերիները լինեին երեքը, և նրանք նման կլինեին երկվորյակների։ Ստիպված էինք երկար նրան համոզել, որ նրանց բնավորությունները պետք է տարբեր լինեն»։

Կարդալով մուլտֆիլմի սցենարի սկզբնական տարբերակը, Դիսնեյը ասել է. «Անհետաքրքիր է, շատ քիչ են շարժումները»։ Սցենարիստների առաջ բարդ առաջադրանք էր դրված. այնպես անել, որպեսզի Ավրորան նման չլիներ Մոխրոտիկին, և ոչ էլ Սպիտակաձյունիկին։ Ստեղծվել է հերոսուհու մի այլ կերպար, Ավրորան հասարակ գյուղացի աղջիկ է, ով ապրում է անտառում, երեք բարի մորաքույրների հետ և ոչինչ չգիտի իր թագավորական ծագման մասին։ Այն բանի համար, որ թագավորական ծագման և հասարակ աղջկա կյանքի մեջ ձևավորվի ներդաշնակություն, արքայադուստրի համար երկու անուն են որոշել. Ավրորա և Ռոզա։ Ավրորան, հռոմեական դիցաբանության առավոտվա ցողի աստվածուհու անուն է, իսկ Ռոզան, Գրիմ եղբայրների հեքիաթի արքայադուստրի անուն է։ Հունա-հռոմեական ավանդույթներում վարդը՝ հաղթական սերն է, ուրախությունը, գեղեցկությունը, ցանկությունը. Աֆրոդիատայի խորհրդանիշը։ Ռոզա անունը նաև խորհրդանշում է լռություն և գաղտնիք, այսպես ասած sub rosa[57]:

Դիսնեյը միշտ դիրքայնացրել է «Քնած գեղեցկուհուն», որպես ֆիլմ, որում կատարվում է նրա վաղեմի երազանքը. արքայադուստրի և արքայազնի պարը ամպերում։ «Սերը, դա թռիչք է, այդպես ցույց տվեք դա այստեղ»,  — ասում էր նա անիմատորներին։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քնած գեղեցկուհին մուլտֆիլմում» երաժշտական ուղեկցման գործը հանձնարարվել է Ջորջ Բրունսին, ով առաջ աշխատել է «Ֆանտազիա» մուլտֆիլմի երաժշտական ուղեկցամն վրա (1940 թվական)[58], իսկ մուլտֆիլմի համար երգեր գրելու գործը կատարել են, Թոմ Ադայրուն, ՈՒինստոն Հաբլերը, Թեդի Սիրսուն, Էրդման Պենները, Սեմմի Ֆեյնը և Ջեյք Լոուրենսը[58]։

Կերպարների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում կերպարներին փորձել են ստեղծել, որքան հնարավոր է իրատեսորեն[59]։ Դա եղել է Դիսնեյի պարտադիր պահանջներից մեկը անիմատորներից, «կերպարներին ստեղծել այնքան բնական, որքան դա հնարավոր է»[59][60]։ Խաղային նկարահանումների ծրագիրը, առաջին անգամ փորձարկվել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1937), որը օգտագործում է իրական մոդելներ, որպես հիմնասյուն անիմատորների համար[61][62], նաև օգտագործվել է «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի կերպարների ստեղծման ժամանակ[59][63]։ Ավրորայի, Ֆիլիպի, Մալեֆիսենտայի կերպարներիի համար կենդանի մոդելներ են եղել համապատասխանաբար ընտրված Հելեն Սթենլին, Էդ Կեմմերը, Ջեյն Ֆաուլերը (ինչպես նաև Էլեոնոր Օդլին[64])[59]: Սթենլին նաև ծառայել է, որպես մոդել Մերիվեզայի համար[65].

Ավրորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրորայի կերպարի համար դիզայնը կատարել է մոդելավորող Թոմ Օրիվը[66][67], ով հերոսուհու բարակ և նուրբ շարժումները ստեղծել է Օդրի Հեպբյորնի շարժումների հիման վրա[68][69]։ Օրիվան նաև մշակել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմի այլ կերպարների դիզայնը[70]։ Աշխատանքը Թոմ Օրիվայի հետ, Ավրորայի գլխավոր անիմատորները, Մարկ Դևիսը օգտվել է Օրիվայի նկարած էսքիզներից[67], և մի փոքր մշակել է հերոսուհու արտաքինը և հագուստը այնպես, որպեսզի նրանք համապատասխան լինեն ֆոնային պատկերների անկյունային ձևերի հետ[66]։ Որպեսզի նկարեն Ավրորայի ճշմարտացի շարժումները, վարձել են դերասանուհու, ով կիրականացներ խաղային տեսարանները, անիմատորների համար, այդ մարդը եղել է պարուհի Հելեն Սթենլին[71], ով ավելի վաղ եղել է կենդանի մոդել Մոխրոտիկի համար, նույնանուն ֆիլմում, նույնպես նկարահանված Դիսնեյ ստուդիայում[72][73][74]։

Արքայազն Ֆիլիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քնած գեղեցկուհին» ֆիլմի արքայազնի կերպարը տրվել է անիմատոր Միլթ Կալին[74][75], ով ավելի վաղ ստեղծել է արքայազն Ֆերդինանդի կերպարը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»[76] և «Մոխրոտիկ» մուլտֆիլմների արքայազների կերպարները[53][77][78]։ Բայց դա Կալին դուր չի եկել, քանի որ արքայազների անիմացիան և ուրիշ տղամարդկանց կերպարները անընդհատ հասել են նրան[74]։ Միայն թե, հենց Դիսնեյը կարծում էր, որ այդպիսի աշխատանքի հետ կարող է զբաղվել միայն Միլթ Կալը, և արքայազնը Ֆիլիպի կերպարի ստեղծումը հանձնարարել է հենց նրան[74]։ Ինչպես և այլ շատ ուրիշ կերպարների ստեղծումը «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի համար, օգտագործել են կենդանի մոդելներ, նրան պատկերել է դերասան Էդ Կեմմերը[59][75], ով ավելի վաղ խաղացել է կապիտան Բազ Կորրիի կերպարը ամերիկյան «Տիեզերական պահակախումբ» հեռուստասերիալում[68][79]։

Երեք բարի փերիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք բարի փերիների կերպարները ստեղծելու վրա աշխատել են անիմատորներ Ֆրենկ Թոմասը և Օլլի Ջոնսթոնը[53][80][81]։ Ի սկզբանե, փերիները պետք է լինեին յոթը, բայց ավելի ուշ, նրանց քանը կրճատեցին, դարձնելով ընդամները երեքը[68][82]։ Սկզբնապես, փերիներին, ըստ Ուոլտ Դիսնեյի, պետք է լինեին իրար նման ինչպես Դոնալդ Դակի զարմիկներ՝ Բիլլին, Վիլլին և Դիլլին[46][81][83], այդ պատճառով անիմատորները ստիպված էին երկար համոզել Դիսնեյին, որպեսզի փերիները իրար նման չլինեն, ոչ բնավորությամբ, և ոչ էլ արտաքինով[46][68][53]։ Փերիների անունները նույնպես աստիճանաբար փոխվեցին. սկզբնական սցենարում 1951 թվականին, փերիները ունեին հետևյալ անունները. Բկեյք, Ֆրենսիս Բեվեր և Սպրինգ Բայնգթոն[68]. Դերասանուհիները, ովքեր հնչյունավորել են փերիներին չեն համապատասխանել, որպես փերիների կենդանի մոդելներ, քանի որ նրանք այդքանել ցածրահասակ չէին[68]։ Մերիվեզայի համար մոդել է դարձել Հելեն Սթենլին, Ավրորայի նախկին մոդելը[65]։ Որպես երեք փերիների հիմնավորում, Ֆրենկ Թոմասը հաճախ է գնացել սուպերմարկետներ և հետևել է ծեր կանանց վարքագծին[84].

Մալեֆիսետան և իր ծառաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակ տեսք

Չարագործի անիմացիան բաժին է ընկել Մարկ Դեվիսին[71], ով նաև զբաղվել է Ավրորայի կերպարի ստեղծմանը[46]։ Մալեֆիսետայի հագուստի դիզայնը, Դեվիսը ստեղծել է իր տնային գրադարանից գտած միջնադարյան արվեստի մասին գրքից գտած նկարների հիման վրա. նկարում պատկերված էր չեխոսլովաիացի կին, հագած սև հագուստ, որի վերջույթները նման էին կրակի լեզուների[71][74][85]։ Մարկ Դեվիսի խոաքերով, Մալեֆիսետան այդ տեսքում շատ նման էր «հսկա չղջիկ վամպիրի»[60][86][87][88][89]։ Նաև Դեվիսը ասել է, որ աշխատել Մալեֆիսետայի կերպարի վրա շատ դժվար էր, քանի որ «նա այնպիսի կերպար էր, ով կանգնում և խոսք էր ասում» և չունի այլ ազդեցություն, միայն բնավորության գծեր (օրինակ անընդհատ բարձրացնում է ձեռքերը)[74][90][91]։ Չարագործի կենդանի մոդել է դարձել դերասանուհի Թլեոնոր Օդլին[64], ով նաև դարձել է նրա նախատիպը[46] և հնչյունավորել է Մալեֆիսետային[92]։ Բացի Էլեոնորից, Մալեֆիսիետայի համար մոդել է դարձել պարուհի Ջեյն Ֆաուլերը[59][92][93][94].

Մալեֆիսետան վիշապի կերպարում

Մալեֆիսետայի վիշապի կերպարը ստեղծել է անիմատոր Էրիկ Կեվորտը[86], Քեն Անդերսոնին[90] և Վոլֆանգ Ռեյտերմանին[53]։ Մարկ Դեվիսը չի մասնակցել վիշապի ստեղծմանը[90]։ Կլեվորտը պատմել է, որ վիշապի շարժումները հիմնված են սողունների շարժումների հիման վրա «մեծ մկաներով շարժելով իր մարմինը կտրուկ քարքարոտ տեղանքով»[86]։ Վիշապի ձայնը կրակ դուրս տալու ժամանակ ստեղծվել է կրակի նետելու մասին ուսուցողական ֆիլմերի օգնությամբ, որոնք ձայնային օպերատոր Ջիմ Մակդոնալդը խնդրել է ԱՄՆ-ի բանակից[94]։

Դիաբլո ագռավ

Ագռավի կերպարը բաժին է ընկել Մարկ Դեվիսին։ Անիմատոր Բարնի Մետտիսոնի խոսքերով, Դիաբլոյին սցենարում ավելացրել են այն պատճառով, որ ըստ սյուժեի Մալեֆիսետան անշարժ կերպար էր և նրան պետք էր ինչ- որ մեկի հետ զրուցել, բացի նրանից[46]։ Ըստ սյուժեի, նա պետք է օգնի Մալեֆիսետային իր չարագործություններում, լինել որպես լրտես և «ընդլայնել» նրան[95]։ Դիաբլոյի շարժումները իրականին ավելի նման ստեղծելու համար, Մարկ Դեվիսը օգտագործել է վավերագրական ֆիլմեր ագռավների մասին, նկարահանված «True-Life Adventures» սերիալում[46]։

Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Լասսետերը, Անդրեասա Դեժան և Լեոնարդո Մալթինը կարծում են, որ «Քնած գեղեցկուհին» ներկայացնում է հիանալի օրինակ, թե ինչպես պետք է պատմել հայտնի հեքիաթը։ Նրանում ամեն ինչ անթերի է. սյուժեն, բեմադրությունը, ռեժիսորի գործունեությունը։ Ինչպես նաև «Քնած գեղեցկուհին» իր տեսակով հեղափոխություն է կատարել, անիմացիայի տեխնիկայում, բայց, ցավոք սրտի, մոռացվել է, այո, իհարկե, կան «Փոքրիկ ճուտիկը» և «Կայսրի նոր արկածները» հիանալի ֆիլմերը, նկարահանված նույն ոճում, բայց նրանք այն չեն, և ավելին դեռ երբեք Դիսնեյի ֆիլմերից ոչ մեկին, 80- 90 թվականներից չի հաջողվել հասնել նման մանրակրկիտ մանրամասնությունների մշակման, հատկապես հետին պլանում։ «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում կա բարձր անիմացիայի արվեստ, և հույս ունենանք, որ տեխնիկայի զարգացումը իր ազդեցությունը կունենա հետին պլանների մշակմանը, որոնք օգտագործվել են ֆիլմում, կգտնեն իրենց օգտագործումը Դիսնեյի հաջորդող ֆիլմերում[96][97]։
  • Ուոլտ Դիսնեյը կարծում էր, որ «Քնած գեղեցկուհին» ներկայացնում է իրենից մուլտֆիլմի տեսակ, հիմնված թատերական բանահյուսության վրա, որը ոչ միշտ կարող է հասկանալի լինել հասարակ դիտողին։
  • «Քնած գեղեցկուհին» վերջին մուլտֆիլմն է, որը ստեղծվել է թանկարժեք ձեռքով նկարելու տեխնիկաներով։ Պատմության կառուցվածքը, ի տարբերություն Դիսնեյի այլ աշխատանքների, հիմնած է գունավոր դիզայնի, Չայկովսկու սաստկածնող երաժշտության վրա[98]։
  • Լինդսի Մայերի կարծիքը. «Չնայած «Քնած գեղեցկուհին» ունի պարզ սյուժե, բայց բեմադրության և յուրաքանչյուր դրվագի կշռադատվածությունը ապշեցնում է։ Ֆիլիպի և Ավրորայի հանդիպումը, պայքարը թևավոր մողեսի հետ, որտեղ յուրաքանչյուր մասնիկ հղկված է, արժանի է բարձր գովաբանաքի։ Կարևոր է, թե ինչպես կպատմեն հեքիաթը, իսկ «Քնած գեղեցկուհին» հիանալի է բեմադրված»[99]։
  • Պիթեր Մ. Բրայկը կարծում է, որ Ֆիլիպի և Ավրորայի սիրո պատմությունը կորցնում է իր առաջնային լինելը, երկրորդական սյուժեյում չար կախարդ Մալիֆիսենտայի և երեք բարի փերիների պատճառով։ Միայն թե, դա հեքիաթը չի դարձնում վատը, բայց զգալիորեն զիջում է մուլտֆիլմի տեսողական ձևավորմանը։ 6 միլիոն դոլար բյուջե ունենալու դեպքում, ֆիլմը բերել է ոչ այդքան շատ գումար, բայց չի կարելի մոռանալ, որ այն դուրս է եկել հեռուստատեսության զարգացման դարաշրջանում և շատերի համար հեռուստացույցի առաջ ավելի հարմար է եղել, քան կինոթատրոնի լայնարձակ դահլիճը։ «Քնած գեղեցկուհին», միգուցե, Դիսնեյի լիամետրաժ մուլտֆիլմներից լավագույներից չէ, ինչպիսիք են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» կամ «Գեղեցկուհին և Հրեշը», բայց նա օրենքով մտնում է անիմացիայի ոսկե հիմնադրամի մեջ[100]։
  • Միայն թե անիմացիայի պլանում «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի կերպարները, ըստ Ֆրենկ Պելկոֆերայի, ունեցել է ազդեցություն հաջորդ անիմացիոն աշխատանքներում, որոնցից են՝ «Ջրահարսը», «Գեղեցկուհին և Հրեշը» և «Արքայադուստր կարապը»[101]։
  • Բոսլի Կրովերը, «New York Times» թերթի քննադատը, արքայազն Ֆիլիպի և Մալիֆիսենտայի կռիվը ամենաաղմկոտ և կաշկանդողը մկների կայսրության գոյության ամբողջ պատմության ընթացքում։
  • Լիզա Բիրգերի կարծիքը. «Պատմական անարդարությունը տարբեր է լինում։ Այսպես Ուոլտ Դիսնեյի մոտ, օրինակ, այդ բառը ընդհանրապես չպետք է կապ ունենա։ Նրա մուլտֆիլմները այսպես, թե այնպես նշանակում են XX դարը, Միկի Մաուսը խորհրդանշում է Ամերիկան, ԴԻսնեյլենդը, մանկական զվարճանքների ամբողջ ինդուստրիան։ Բայց նրա լավագույն մուլտֆիլմ- հեքիաթը անարդարացիորեն կրկնօրինակվել է, արքայադուստր Արիելը «Ջրահարսը» մուլտֆիլմիվ, Ժասմինը «Ալադինից», Բելլը «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմից։ «Քնած գեղեցկուհին» ձեռք է բերել ճակատագիր, որին ընդհանրապես արժանի չէր։ Այնուամենայնիվ, տարիների ընթացքում այն ավելի լավն է դառնում, և, միգուցե, մի օր նրա մոտ կսկվի իր պատմությունը»[102]։

Գլխավոր անիմատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմատորներ Կերպար
Մարկ Դեվիս Արքայադուստր Ավրորա[46][103], Малефисента[86][104], Ворон[105]
Միլթ Կալ Արքայազն Ֆիլիպ[75][106]
Ֆրենկ Թոմաս և Օլլի Ջոհնստոն Ֆլորա, Ֆաունա, Մերիվեզա
Ջոն Լոունսբերի Թագավոր Ստեֆան, Թագավոր Հյուբերտ[107]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, Ուոլտը չի ունեցել երաժշտական կրթություն, բայց պրոֆեսիոնալ երաժիշտները միշտ հիացել են նրա երգիչների, կոմպոզիտորների, պոետների հետ աշխատելու ունակության վրա։ Այդ նշումը արվել է մուլտֆիլմի ստեղծման հանդիպումներից մեկի ժամանակ։ Քննարկումը սկսվել է Մալիֆիսետայի և երեք բարի փերիների երաժշտական թեմայից։ Ֆիլմի կոմպոզիտորը՝ Ուլտեր Շուլմանը առաջարկել է, որպեսզի երեք փերիներից յուրաքանչյուրը ունենա իր անձնական երաժշտական թեման։ Ուոլտը կտրականապես հրաժարվել է, ասելով, որ պետք չէ ամբողջը բաժանել մասերի, դա շատ խառը և անհասկանալի կլինի դիտողների համար։

Ի վերջո պատկերը ստացել է արժանի երաժշտական նվագակցում, հիմնված Պյոտր Չայկովսկիի «Քնած գեղեցկուհին» բալետի վրա։ Մասնավորապես, 2 երկգ «Once upon a dream» և «I wonder» հիմնականներն են վալսում, բնականորեն հյուսվում է պատմվածքի ընթացքին, և ստեղծում է ակնարկ XIV դարի միջնադարյան կյանքին։

  • «Once Upon a Dream» — երգ, որը արտացոլում է գլխավոր հերոսուհու բնավորությունը, նա սիրում է երազել, նա տեսնում է հրաշալի երազներ և հենց դրանցից մեկումել նա հանդիպում է գեղեցիկ արքայազնին։
  • «Hail to the Princess Aurora» — այս երգում թագավորության բնակիչները տոնում են արքայադուստր Ավրորայի ծննդյան տարեդարձը և փառաբանում են նրան։
  • «I wonder» — արքայադուստրը այս երգում երգում է այն մասին, որ յուրաքանչյուր կենդանի էակ ունի իր կեսը, և համեմատելով բնությունը և իր աշխարհը, նա երազում է այն մասին, որ անպայման կհայտնվի մի մարդ, ով կսիրի նրան։
  • «Once upon a dream» — արքայազն Ֆիլիպը և Ավրորան երգում են այս երգը միասին, որ սիրահարվել են միմյանց։
  • «Sleeping Beauty» — երեք բարի փերիները քնեցնում են ամրոցը, մինչ այն ժամանակը, երբ Ավրորան կարթնանա։

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Ջորջ Բրուսը, Թոմ Էդեյրը, Չայկովսկու նույնանուն բալետի հիման վրա. 

Sleeping Beauty [Original soundtrack]
# Անվանում Տևողություն
1. «Main Title"/«Once Upon a Dream»/«Prologue»   2:57
2. «The Gifts Of Beauty And Song/Maleficent Appears/ True Love Conquers All»   5:38
3. «Hail To The Princess Aurora»   1:57
4. «The Burning of the Spinning Wheels"/«The Fairies' Plan»   2:17
5. «Maleficent's Frustration»   2:08
6. «A Cottage In The Woods»   3:27
7. «Do You Hear That?/I Wonder»   3:57
8. «An Unusual Prince/Once Upon A Dream»   3:29
9. «Magical House Cleaning/Blue or Pink»   2:47
10. «A Secret Revealed»   1:57
11. «Skumps (Drinking Song)"/«The Royal Argument»»   4:09
12. «Prince Phillip Arrives"/«How to Tell Stefan»   2:26
13. «Aurora's Return/Maleficent's Evil Spell»   5:06
14. «Poor Aurora/Sleeping Beauty»   2:57
15. «Forbidden Mountain»   2:51
16. «A Fairy Tale Come True»   2:48
17. «Battle with the Forces of Evil»   5:11
18. «Awakening»   2:44
19. «Finale (Sleeping Beauty)[108]»   1:43

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առածադրված Օսկարի համար

  • «Օսկար» մրցանակ «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար» (Ջորջ Բրունս)

Գրեմմի

  • Ֆիլմի լավագույն սաունդթրեկ։

Վերահրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական թողարկում Թողարկում DVD- ով և Blu-ray- ով
29 հունվարի 1959 թվական (պաշտոնական թողարկում) 9 սեպտեմբերի 2003 թվական (Հատուկ DVD- ի թողարկում)
18 մայիսի 1966 թվական (Պրեմերիա Նոր Օրլեանում) 7 հոկտեմբերի 2008 թվական (DVD պլատինե թողարկում և Blu-ray պլատինե թողարկում)
10 հունիսի 1970 թվական 13 նոյեմբերի 2008 թվական — առաջին պաշտոնական թողարկում Ռուսաստանում (DVD պլատինե թողարկում)
28 սեպտեմբերի 1970 թվական
7 մարտի 1986 թվական
Գարուն 1993 թվական
16 սեպտեմբերի 1997 թվական

Քնած Գեղեցկուհին մուլտֆիլմի հերոսները այլ անիմացիոն ժապավեններում և խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Ավրորան, արքայազն Ֆիլիպը, Ֆլորան, Ֆաունան, Պոգոդուշկան հայտնվում են որպես հյուրեր Մկան տանը։ Մալիֆիսենտան համարվում է Մկան տուն հրավիրված չարագործներից մեկը։

Արքայադուստր Ավրորան համարվում է Disney Princess Enchanted Tales: Follow Your Dreams- ի հերոսուհիներից մեկը։

Ավրորան, սրտի յոթ արքայադուստրներից մեկն է հայտնի Kingdom Hearts խաղում։ Երեք բարի փերիները հայտնվում են խաղի երկրորդ մասում և Սորային տալիս են նոր հագուստ և հնարավորություն օգտագործել նոր տեխնիկա, իսկ Մալիֆիսենտան համարվում է խաղի բոլոր մասերի գլխավոր չարագործը։ Kingdom Hearts Birth by Sleep համակարգչային խաղում գոյություն ունի աշխարհ, հիմնված մուլտֆիլմի վրա, որի անվանումն է «Հիացած կոմսություն» (Enchanted Dominion), որտեղ նաև հանդիպում ենք Մալիֆիսենտային։

Քնած գեղեցկուհին հայտնվում է «Շրեկ» մուլտֆիլմում, որպես հարսնացուի թեկնածու։

Ամերիկյան Մի անգամ հեքիաթում սերիալում Մալիֆիսենտայի դերը խաղացել է ամերիկացի դերասանուհի Կրիստին Բաուեր։

Ներդրում անիմացիայի զարգացման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնած գեղեցկուհին եղել է ձեռքով նկարահանված անիմացիոն վերջին ֆիլը, այդ պատճառով կարելի է առանձնացնել հիմնական հատկանիշների շարք, որոնք հետագայում կօգտագործվեն Դիսնեյի ստուդիայի հաջորդող ֆիլմերում։

  • Կրճատում և գերձգում - սա Դիսնեյի հիմնական սյուններից է, որոնք գրեթե չեն կիրառում վարպետ անիմատորները, համակարգչային անիմացիա պատրաստելուց։ Գաղափարի էությունը նրանում է, որ ճշգրիտ կրկնօրինակվում են մարդկանց (կամ կենդանիների) շարժումները։
  • Նախադրյալները - ողջ մարդը մինչ գործողություն կատարելը պատրաստվում է, օրինակ՝ մինչ վազքը սկսելը թեթև կաղում է, կամ թափահարում է ձեռքը մինչ նետումը։ Հենց այս հատկանիշնել Դիսնեյը օգտագործել է իր կերպարների համար։
  • Թատերականություն - Դիսնեյի բոլոր հերոսները իրական դերասաններ են, հստակ բնավորությամբ և վարքագծով։
  • Դասավորության օգտագործում - ավելի վաղ անիմատորները ստեղծել են միայն կերպարին, որից հետո այլ անիմատորներ նկարել են հետին պլանը և մնացածը, այժմ անիմատորը կարող է ներկայացնել գործողությունների ամբողջ դասավորությունը, և դրանց համապատասխան փոփոխություններ կատարել կերպարների մեջ։
  • Անդադար շարժում - օգտագործվում է նրա համար, որպեսզի գործողությունները ավելի իրատեսական լինեն։ Կան հիմնական վարվելաձևեր, հիմնականում, հագուստը և վերջավորությունը կարող են շարժվել մարմնից առանձին. մարմնի շարժումները համապատասխենացված են, հերոսի մի քանի վերջավորություններ ետ են մնում հիմնական շարժումից. յուրաքանչյուր շարժում ունի տրամաբանական ավարտ. իրադարձության ընդլայնում, չռված աչքեր, բարձր ողբ և այլն։
  • Շեշտ կենտրոնական գործողության մասի վրա։
  • Վազք կամ թռիչք, առավելագույն մոտեցում պատկերված մարդու կամ կենդանու գործողությունների իրատեսական լինելուն։ Գործողությունը չի կարող հավասար և ուղղագիծ լինել, այն անհավասար է, և դա կրկնօրինակում է Դիսնեյը։
  • Լրացուցիչ ազդեցություն - երբ տխուր հերոսը քիթը սրբում է թաշկինակով, ամաչկոտը, կատարում է անհարմար շարժումներ, հնարավոր է միմիկայի և ժեստերի շարժումներ։
  • Գործողությունների ընթացքում ընդմիջման որոշումը, որպեսզի դիտողների ուշադրությունը չշեղվի։ Գործողությունների շեշտակիության ընտրությունը ապահովում է հանդիսատեսի մտքերի ըմբռնումը։
  • Հերոսների հիմնական բնավորության գծերի չափազանցություն - տխուրը պետք է լաց լինի, բարկացածը պետք է ավելի բարկացած լինի և այլն։
  • Հերոսի, ինչպես նաև ետին պլանի պատկերի որակը։
  • Հերոսները պարտադիր պետք է լինեն գրավիչ և հմայիչ - նույնիսկ Դիսնեյի բացասական հերոսները, հմայիչ են[109]։

Ավրորայի և Ֆիլիպի հայտնի վալսը օգտագործվել է 1991 թվականին Դիսնեյի անիմացիոն «Գեղեցկուհին և Հրեշը» ժապավենում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0053285/
  2. http://www.filmaffinity.com/en/film788022.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 152. — ISBN 978-0-517-55407-4
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 Sleeping Beauty — 1959.
  5. http://stopklatka.pl/film/spiaca-krolewna-1959
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=32-Sleeping_Beauty.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Walt Disney: a guide to references and resourcesG. K. Hall & Co., 1979. — P. 63.
  8. 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2590.html
  9. 9,0 9,1 Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 200.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 Internet Movie Database — 1990.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 245. — ISBN 978-0-7864-6271-1
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 https://www.imdb.com/title/tt0053285/companycredits/?ref_=tt_dt_co
  13. 13,0 13,1 http://www.d-zine.se/filmer/toernrosa.htm
  14. Box Office Mojo — 1999.
  15. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  16. Internet Movie Database — 1990.
  17. Internet Movie Database — 1990.
  18. Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 154. — ISBN 978-0-517-55407-4
  19. Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 157. — ISBN 978-0-517-55407-4
  20. Box Office Mojo — 1999.
  21. «What Happened This Day In History On January 29th». The People History. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. Martin Hart. «Super Technirama 70» (անգլերեն). The American WideScreen Museum. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  23. Спящая красавица
  24. Справочник анимации Спящая красавица /Уолт Дисней/(չաշխատող հղում)
  25. Sleeping Beauty’s Castle
  26. Замок Нойшванштайн
  27. Dave Smith. «Sleeping Beauty Movie History». Disney Archives. Disney.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  28. Вера Назарова, Елена Казанцева (2009 թ․ փետրվարի 13). «Мультяшные герои заговорят голосами оперных див». Вести.ру. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  29. «Злая волшебница Любовь Казарновская». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  30. 30,0 30,1 Список состава и актёров дубляжа составлен согласно титрам показанных на DVD после показа «Спящая красавица»
  31. Walt Disney’s Sleeping Beauty
  32. Robin Allan Walt Disney and Europe: Euopean Influence on the animated feature films of Walt Disney. — С. 248. — ISBN 1864620402
  33. 33,0 33,1 33,2 33,3 Leonard Maltin The Disney Films: 3rd Edition. — С. 152. — ISBN 0786881372
  34. Dave Smith Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 504-505. — ISBN 0786863919
  35. 35,0 35,1 Disney's Sleeping Beauty Cast & Crew
  36. Pierre Lambert Il était une fois Walt Disney: Aux sources de l'art des studios Disney. — С. 290. — ISBN 2711850137
  37. Pierre Lambert Walt Disney, l'âge d'or. — С. 284. — ISBN 2950781888
  38. John Grant The Encyclopedia of Walt Disney's Animated Characters: From Mickey Mouse to Aladdin. — С. 250. — ISBN 1562829041
  39. Jerry Beck The Animated Movie Guide. — С. 252-253. — ISBN 1556525915
  40. Sean Griffin Tinker Belles and Evil Queens. — С. 75. — ISBN 0814731236
  41. 41,0 41,1 John Grant The Encyclopedia of Walt Disney's Animated Characters: From Mickey Mouse to Aladdin. — С. 256. — ISBN 1562829041
  42. «Спящая красавица: озвучка персонажей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  43. Ollie Johnston, Frank Thomas Walt Disney's Bambi: The Story and the Film. — С. 184. — ISBN 1556701608
  44. From Rags to Riches: The Making of Cinderella (DVD). Cinderella Special Edition (Disc 2): Walt Disney Home Entertainment. 2005. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  45. Robin Allan Walt Disney and Europe: Euopean Influence on the animated feature films of Walt Disney. — С. 195. — ISBN 1864620402
  46. 46,00 46,01 46,02 46,03 46,04 46,05 46,06 46,07 46,08 46,09 46,10 Совершенная картинка: Как создавали Спящую Красавицу (Документальный фильм) (DVD). Спящая Красавица Платиновая коллекция (Диск 2): Walt Disney Home Entertainment. 2008. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  47. Michael Barrier Hollywood Cartoons. — С. 374. — ISBN 0195037596
  48. Dave Smith Disney A to Z: The Official Encyclopedia. — С. 102. — ISBN 0786863919
  49. Կաղապար:Cite album-notes
  50. Sean Griffin Tinker Belles and Evil Queens. — С. 41. — ISBN 0814731236
  51. Douglas Brode From Walt to Woodstock. — С. 184. — ISBN 0292702736
  52. Steven Watts The Magic Kingdom. — С. 285. — ISBN 0826213790
  53. 53,0 53,1 53,2 53,3 53,4 Pierre Lambert Walt Disney, l'âge d'or. — С. 224. — ISBN 2950781888
  54. David Koenig Mouse Under Glass — Secrets of Disney Animation & Theme parks. — С. 106. — ISBN 0964060515
  55. The Story of Sleeping Beauty
  56. 56,0 56,1 56,2 Leonard Maltin The Disney Films: 3rd Edition. — С. 155. — ISBN 0786881372
  57. Роза-значение символа
  58. 58,0 58,1 «La belle au bois dormant: Une prouesse musicale» (ֆր.)
  59. 59,0 59,1 59,2 59,3 59,4 59,5 Leonard Maltin The Disney Films: 3rd Edition. — С. 156. — ISBN 0786881372
  60. 60,0 60,1 Animated Views: Sleeping Beauty Film Facts
  61. Pierre Lambert Walt Disney, l'âge d'or. — С. 167. — ISBN 2950781888
  62. Neal Gabler Walt Disney: The Triumph of the American Imagination. — С. 460. — ISBN 067943822X
  63. Bob Thomas Disney's Art of Animation: From Mickey Mouse to Hercules. — С. 105. — ISBN 0786862416
  64. 64,0 64,1 Deja View: Miss Audley
  65. 65,0 65,1 Ollie Johnston, Frank Thomas The Disney Villain. — С. 123. — ISBN 1562827928
  66. 66,0 66,1 Dave Smith. «Sleeping Beauty Character History». Disney Archives. Disney.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  67. 67,0 67,1 Deja View: The Art of Sleeping Beauty
  68. 68,0 68,1 68,2 68,3 68,4 68,5 Tv Facts: Sleeping Beauty
  69. «10 Things You Never Knew About Disney's Sleeping Beauty». Yahoo! Voices. 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  70. Ollie Johnston, Frank Thomas The Illusion of Life: Disney Animation. — С. 198. — ISBN 0896592332
  71. 71,0 71,1 71,2 Однажды во сне: Создание «Спящей красавицы» (DVD). Спящая красавица Специальное издание (Диск 2): Walt Disney Home Entertainment. 2003. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  72. «Cinderella Character History». Disney Archives. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  73. John Grant The Encyclopedia of Walt Disney's Animated Characters. — 228 с. — ISBN 0060157771
  74. 74,0 74,1 74,2 74,3 74,4 74,5 Аудио-комментарии (DVD) (Documentary). Спящая Красавица Платиновая коллекция (Диск 1): Walt Disney Home Entertainment. 2008. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  75. 75,0 75,1 75,2 Deja View: Prince Phillip
  76. Le Prince Charmant — Personnages Disney (ֆր.)
  77. Jeff Lenburg Who's who in Animated Cartoons. — С. 173. — ISBN 155783671X
  78. Jeff Lenburg Who's who in Animated Cartoons. — С. 215. — ISBN 155783671X
  79. Sleeping Beauty: Trivia
  80. Deja View: Happy 100th Birthday, Ollie Johnston
  81. 81,0 81,1 Deja View: Ollie's Three Fairies
  82. Douglas Brode Multiculturalism and the Mouse. — С. 187. — ISBN 0292709609
  83. Ollie Johnston, Frank Thomas The Illusion of Life: Disney Animation. — С. 401. — ISBN 0896592332
  84. Deja View: Frank Thomas
  85. Disney Family Album: Marc Davis. Disney Channel. YouTube. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  86. 86,0 86,1 86,2 86,3 Lynda Haas, Elizabeth Bell, Laura Sells From Mouse to Mermaid: The Politics of Film, Gender, and Culture. — С. 117. — ISBN 0253209781
  87. Charles Solomon Enchanted drawings. — С. 182. — ISBN 0394546849
  88. Marc Davis. Marc talks about Maleficent. YouTube. Andreas Deja. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  89. «Занимательные факты о Принцессе» (DVD). Спящая красавица. Платиновая коллекция (Диск 1): Walt Disney Home Entertainment. 2008. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  90. 90,0 90,1 90,2 John Grant The Encyclopedia of Walt Disney's Animated Characters: From Mickey Mouse to Aladdin. — С. 255. — ISBN 1562829041
  91. Robin Allan Walt Disney and Europe: Euopean Influence on the animated feature films of Walt Disney. — С. 56. — ISBN 1864620402
  92. 92,0 92,1 Thomas S. Hischak Disney Voice Actors: A Biographical Dictionary. — С. 13. — ISBN 9780786462711
  93. Deja View: Moments with Marc
  94. 94,0 94,1 Dave Smith. «Maleficent Character History». Disney Archives. Disney.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.[
  95. Ollie Johnston, Frank Thomas The Disney Villain. — С. 126. — ISBN 1562827928
  96. Аудио-комментарий Джона Лассетера, Андреаса Деха и Леонардо Малтина к фильму «Спящая красавица» Платиновая коллекция.
  97. Sleeping Beauty: Platinum Edition DVD Review
  98. Sleeping Beauty Blu-ray Disney
  99. Sleeping Beauty: Platinum Edition (Blu-ray) — Blu-ray Review
  100. Blu-ray Review: Sleeping Beauty | High-Def Digest
  101. Sleeping Beauty
  102. Дисней против Диснея
  103. Դավա Սմիֆ. «Sleeping Beauty Character History». Disney.com. Diseny Archives. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  104. «Marc Davis, Master Animator For Walt Disney, Dies at 86». Նյու Յորք Թայմս. 2000 թ․ հունվարի 16. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  105. Օլիե Ջոհնսոն, Ֆրանկ Թոմաս The Disney Villain. — С. 120. — ISBN 1562827928
  106. Deja View: «No Carrots!»
  107. Sleeping Beauty
  108. «Sleeping Beauty soundtrack». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  109. «Принципы диснеевской анимации». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արնորլդ Է. Ուոլթ Դիսնեյի կյանքը և հեքիաթները. — Լ.: Լուսավորում, 1968.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]