Վրեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրեժ (նաև վրիժառություն[1], վրեժխնդիր լինել[1], վրեժ լուծել[1]), մարդու կողմից իրականացվող գործողություն, որի նպատակն է ավելի վաղ իրեն կամ իր հարազատին, գաղափարակցին վնաս պատճառած անձին կամ խմբին պատժելուն։ Վրեժառությունը մարդկությանն ուղեկցում է հին դարերից և տարբեր ժամանակներում մաս է կազմել առանձին ժողովուրդների հասարակական հարաբերությունների կյանքին։ Ներկայում պետությունների տարբեր օրենքներով վրեժառության դրսևորումները համարվում է պատժելի արարք։

Պատմությանը հայտնի են վրեժխնդրության բազմաթիվ անհատական և խմբակային օրինակներ, որոնք մեծ արձագանք ու դերակատարություն են ունեցել անհատների, ազգերի հոգեկերտվածքի, ձևավորման գործում։

Վրիժառության դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի վրեժի մի շարք դրսևորումներ։ Ամենատարածված վրիժառության դրսևորումներից մեկը արյան վրեժն է։

Վրեժխնդրությունը կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կրոններում, ինչպես օրինակ քրիստոնեությունն է, խորհուրդ է տրվում վնասակար արարքին պատասխանել բարությամբ և վրեժ լուծելու իրավունքը թողնել միայն Աստծուն։ Քրիստոնեության մեջ ասվում է՝ «Վրեժխնդիր մի՛ եղիր և մի՛ տրտնջիր քո ժողովրդի որդիներին, այլ սիրեք ձեր ընկերոջը ձեր անձի պես» (Ղևտ. 19:18) և «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի եղեք, այլ տեղ թողեք Աստծո բարկության համար։ Քանզի գրված է, Վրեժխնդրությունն իմն է, ես կվճարեմ, ասում է Տերը։ Այսպիսով, եթե ձեր թշնամին քաղցած է, կերակրեք նրան, եթե նա ծարավ է, խմեցրեք նրան, որովհետև այդպես վարվելով՝ կրակի ածուխները կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12:19-20):

Վրիժառությունը հայերի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրիժառությունը հայերի հավաքական պատմության, հասարակական ընկալումների մեջ տեղ է գտել հին դարերից։ Հայերի կողմից կատարված և առավել լայն մեկնաբանություն ստացած վրիժառությունները հիմնականում ուղղված են եղել արտաքին թշնամիներին և նրանց աջակցած հայ դավաճաններին։ Այդպիսի գործողություններից է Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների նկատմամբ իրականացված Նեմեսիս գործողությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց լեզվի հոմանիշների բառարան», Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1967։