Disney Channel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disney Channel
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բերբանկ
Հեռարձակման գոտի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Երկիր միջազգային
Լեզու հեռարձակման միջազգային
Հեռարձակման սկսման թվական ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1983 թ. ապրիլի 18
Փոխարինվել է Disney XD
Նախկին անվանում Fox Kids
Սեփականատեր Disney-ABC Television Group
Վեբ-կայք www.disney.go.com

Disney Channel, ամերիկյան մանկական կաբելային հեռուստաալիք, ցուցադրում է սեփական արտադրության մուլտֆիլմներ, հեռուստասերիալներ և հաղորդումներ։ Պատկանում էր Disney-ABC Television Group հեռուստաընկերությանը։ Հանդիասանում էր Disney-ABC Television Group-ի ամենապահանջված հեռուստատեսություններից մեկը։

Հայաստանի կաբելային ցանցերում հասանելի է հեռուստաալիքի Ռուսաստանյան տարբերակը։

Պատմություն[խմբագրել]

Disney Channel. սկիզբը (1983—1997)[խմբագրել]

1983 թվականին The Walt Disney Company-ն հայտարարում է, որ հիմնելու է կաբելային ալիք, որ Disney-ի կախարդանքով պիտի զվարճացնի ընտանիքներին երկար տարիների ընթացքում: Disney Channel-ը հիմնադրվել է 1982 թվականին Ալան Վագների ղեկավարությամբ, ով էլ դառնում է ալիքի առաջին նախագահը: Երկրի ներսում ալիքը հաղորդումների հեռարձակումն սկսել է 1983 թվականի ապրիլի 18-ին` առավոտյան ժամը 7-ին ցուցադրելով «Բարի լույս, Միկի» սերիալը: Իր հիմնադրման պահին Disney Channel-ն օրական ցուցադրվում էր 16 ժամ` առավոտյան 7-ից մինչ երեկոյան 11-ը: 1984 թվականի ապրիլին ալիքն իր ցուցադրության ժամանակն ավելացնում է ևս երկու ժամով (առավոտյան 7-ից մինչ երեկոյան 1-ը):

Օրվա ընթացքում ցուցադրվում էին Welcome to Pooh Corner ու You and Me Kid, ինչպես նաև մուլտսերիալներ ու արտասահմանյան արտադրության ֆիլմեր, այդ թվում` Asterix, The Raccoons, Paddington Bear, Five Mile Creek: Սեփական արտադրության էր «Օզիի ու Հարիեթի աշկածները» հաղորդումը: 1986 թվականի դեկտեմբերի 1-ից Disney Channel-ն սկսում է շուրջորյա հեռարձակումը:

1989 թվականի սկզբին ալիքը նոր ֆորմատով սկսում է ցուցադրել «Միկի Մաուսի ակումբ» շուոն, որ մեծե ժողովրդականություն է վայելում: 1995 թվականին Disney Channel ԱՄՆ ողջ տարածքում դիտում էին ավելի քան 8 միլիոն ընտանիք:

Zoog & Vault Disney (1997—2002)[խմբագրել]

1997 թվականին Disney Channel-ն նորացնում է ձևը, ցանցի անվանումից հանում է «the» նախդիրը և բաժանվում ծրագրային երեք բլոկների` Playhouse Disney (նախադպրոցական տարիքի երեխաներին ուղղված բլոկ), Vault Disney (գիշերային բլոկ, որ ցուցադրում էր Disney-ի դասական անիմացիա) և Zoog Disney (աշխատում էր օրվա երկրորդ կեսից մինչ ուշ երեկո, ուղղված էր մինչ 15 տարեկան դեռահասներին: Այս բլոկը ցուցադրում էր` Ուրախացիր Ստիվենսոնի հետ, Լիզի Մագուայեր, Smart Guy, The Famous Jett Jackson, Чудеса.com և այլն): Zoog Disney ու Vault Disney հեռարձակվեցին մինչ 2002 թվականը, երբ տեղի ունեցան նոր փոփոխություններ:

Պաշտոնական կայք[խմբագրել]