Վոլֆգանգ Ռայտերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Ռայտերման
անգլ.՝ Wolfgang Reitherman
Ծնվել էհունիսի 26, 1909(1909-06-26)[1][2][3]
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[3]
Մահացել էմայիսի 22, 1985(1985-05-22)[1][2][3] (75 տարեկան)
Մահվան վայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][3]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Գերմանական կայսրություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՊասադենայի քաղաքի քոլեջ[3] և Chouinard Art Institute? (1933)[5][3]
Ազդվել էՆորմ Ֆերգյուսոն[6]
Մասնագիտությունկինոռեժիսոր, կերպարների անիմացիա, օդաչու, մուլտիպլիկատոր, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան և պրոդյուսեր
ԱշխատավայրThe Walt Disney Studios[5][3], The Walt Disney Studios[5][3] և Douglas?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԲրյուս Ռեյթերման, Richard Reitherman? և Robert Reitherman?
 Wolfgang Reitherman Վիքիպահեստում

Վոլֆգանգ Ռայտերման (անգլ.՝ Wolfgang Reitherman, հունիսի 26, 1909(1909-06-26)[1][2][3], Մյունխեն, Գերմանական կայսրություն[3] - մայիսի 22, 1985(1985-05-22)[1][2][3], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][3]), գերմանական ծագմամբ ամերիկացի անիմատոր, ռեժիսոր, պրոդյուսեր, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Ռայտերմանը ծնվել է 1909 թվականի հունիսի 26-ին Մյունխենում։ Երբ նա եղել է մոտ երկու տարեկան, ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրանք բնակություն են հաստատել Միսսուրի Կանզաս Սիթի քաղաքում (հետագայում նա իմացել է, որ իրենց տնից քիչ հեռու ապրել է Ռոյ Դիսնեյը։ Երբ Վոլֆգանգը եղել է դեռահաս, նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։

Վոլֆգանգը երազել է դառնալ պրոֆեսիոնալ օդաչու, սակայն ԱՄՆ-ում սկսված Մեծ ճգնաժամը խանգարել է նրա պլանների իրականցմանը։ Նա մի որոշ ժամանակ հաճախել է արվեստի քոլեջ Փասադենայում և ջրանկարչության դասերի Chouinard արվեստի ինստիտուտում։ Մեծ հաջողություններ ունենալով ջրաներկով նկարչության բնագավառում՝ նա 1933 թվականին երաշխավորվել է Դիսնեյ ստուդիայի համար։ Վոլֆգանգը այդ առաջարկն ընդունել է ոչ այնքան մեծ խանդավառությամբ, որովհետև մտածում էր, որ օր օրի վրա նույն նկարներ անելը ձանձրալի կլինի (ավելի ուշ նա խոստովանել է, որ սխալվել է)։ Ի տարբերություն ստուդիայում նոր հայտնված նկարիչների մեծ մասի՝ Վոլֆգանգ Ռայտերմանը չի եղել փորձառու անիմատորի օգնական. նրան հաջողվել է միանգամից լավ տպավորություն թողնել Silly Symphonies-ի համար ստեղծած մի քանի հաջող տեսարանների շնորհիվ։

«Վուլին», ինչպես նրան կոչել են ընկերներն ու գործընկերները, նկարել է հայելու մեջ դեմքի հայտնվելը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում, դինոզավրերի կռիվը «Ֆանտազիայում», անգլուխ ձիավորին «Իկաբոդի և պարոն Թոդի արկածները» մուլտֆիլմում, կոկորդիլոսին «Փիթեր Փեն» մուլտֆիլմում և Մալիֆիսենտային վիշապի կերպարանքով «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում։

1961 թվականից Վոլֆգանգ Ռայտերմանն աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր։ Նրա աշխատանքների թվում են այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «101 դալմատին» (համառեժիսոր), «Ջունգլիների գիրքը», «Թուրը քարի մեջ», «Արիստոկրատ կատուները», «Ռոբին Հուդ», «Վինի Թուխի բազմաթիվ արկածները»։ Հանդես է եկել որպես «Փրկարարները» մուլտֆիլմի պրոդյուսեր, պրոդյուսեր։ Վոլֆգանգ Ռայտերմանի երեք որդիները հնչյունավորել են Մաուգլիին, Քրիստոֆեր Ռոբինին և պատանի Արթուր թագավորին։

1977 թվականին Վոլֆգանգ Ռայտերմանը դուրս է եկել ռեժիսորների խմբից, սակայն շարունակել է հանդես գալ որպես պրոդյուսեր։ Նա եղել է «Աղվեսն ու որսաշունը» մուլտֆիլմի պրոդյուսերը, որը դարձել է նրա վերջին լիամետրաժ մուլտֆիլմը։

Վաֆգանգ Ռայտերմանը զոհվել է 1985 թվականի մայիսի 22-ին ավտովթարից, 75 տարեկան հասակում։ Հետմահու ճանաչվել է Դիսնեյի լեգենդ 1989 թվականին[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Reitherman, Wolfgang ("Woolie") // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  4. 4,0 4,1 4,2 Folkart B. A. Wolfgang Reitherman, 75 : Disney Animator Dies in Car Crash // Los Angeles TimesLA: 1985. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. 5,0 5,1 5,2 https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/09/02/14-wolfgang-reitherman/
  6. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 167.
  7. https://d23.com/walt-disney-legend/wolfgang-reitherman/
  8. https://annieawards.org/juried-awards/winsor-mccay
  9. «Wolfgang Reitherman». D23. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  10. Folkart, Burt (1985 թ․ մայիսի 24). «Wolfgang Reitherman, 75: Disney Animator Dies in Car Crash». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Ռայտերման» հոդվածին։