Ակնարկ (ոճաբանական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Ակնարկ (այլ կիրառումներ) 

Ակնարկ - լեզվի պատկերավորման միջոց, այլաբերության տեսակ։

Ակնարկը ուղղակիորեն չի կապվում բառերի փոխաբերական իմաստների և նրանց գործածության հետ։ Այստեղ հեղինակը որևէ միտք կամ իրողություն մանրամասն նկարագրելու փոխարեն այն ներկայացնում է շատ սեղմ, բայց բազմիմաստ մի արտահայտությամբ, որի հետ տրամաբանորեն կամ զուգորդաբար կապվում է այն, ինչ խոսողը ցանկանում է հաղորդել։ Այս առումով ակնարկը ինչ-որ տեղ նմանվում է փոխաբերությանը, երբեմն նաև սիմվոլին, այն տարբերությամբ, որ այստեղ բառերն արտահայտում են իրենց բուն, ուղղակի իմաստները` առանց այլաբանության։

Ոճական նման հնարքներով հարուստ է Հրանտ Մաթևոսյանի արձակը։ Այսպես` 1930-ականներին բնորոշ հայկական իրականությունն ու քաղաքական իրավիճակը ներկայացվում է հետևյալ դիպուկ ակնարկով. «Ասող-խոսող տղա էր Հայկազը, դրա համար էին աքսորում»։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Լևոն Եզեկյան (2006). Ոճաբանություն. Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 353. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով