Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր
| Ամերիկյան կինոակադեմիայի Վարկանիշային ցանկեր |
|---|
|
100 ֆիլմեր (1998 և 2007) |
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, Ամերիկյան կինոկադեմիայի կողմից կազմված ամերիկյան ֆիլմերի վարկանիշային ցանկ:
Կազմվել է 1998 թվականին, և թարմացվել է 2007 թվականին: Ֆիլմերի ընտրությունը կատարվել է 400 թեկնածու ֆիլմերից, ավելի քան 1500 կինոգործիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում (ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ և այլն):
Բովանդակություն |
Ընտրության չափանիշներ [խմբագրել]
Ֆիլմերը ընտրվել են հնարավորինս հաշվի առնելով տարբեր չափանիշներ, մասնավորապես ներքոշարադրյալ չափանիշները[1]:
- Ամերիկյան - անգլերեն լեզվով, ստեղծված մեծամասամբ ամերիկացի կինոգործիչների կողմից, նաև ֆիլմում ներդրումներ կատարողները նույնպես ցանկալի է եղած լինեն ամերիկացի
- Լիամետրաժ - տևողությունը պետք է կազմի առնվազն մեկ ժամ
- Ճանաչում - որոշակիորեն ընդունված լինի կինոքննադատների կողմից և լուսաբանված ԶԼՄ-ներում
- Հեղինակավոր մրցանակներ - արժանացած լինի կինոփառատոնների կամ քննադատների հեղինակավոր մրցանակներին
- Ժողովրդականություն - հնարավորինս հաջողված լինի կինովարձույթում, կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ցուցադրված լինի
- Նշանակություն - ֆիլմը պետք է նշանակալի դեր ունեցած լինի կինոարվեստում, ունենա գեղարվեստական, պատմական, տեխնիկական և այլ արժեքներ
- Ազդեցություն - ազդեցություն թողած լինի ամերիկյան մշակույթի ու հասարակության վրա և այլն
Ցանկ [խմբագրել]
| հ/հ | 1998 թվականի ցուցակ | Ռեժիսոր | Տարի | տեղի փոփոխություն 2007 թվականի համեմատ | տեղի փոփոխություն 1998 թվականի համեմատ | 2007 թվականի ցուցակ | Ռեժիսոր | Տարի |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Քաղաքացի Քեյնը | Օրսոն Ուելս | 1941 | չկա | չկա | Քաղաքացի Քեյնը | Օրսոն Ուելս | 1941 |
| 2 | Կասաբլանկա | Մայքլ Քերթիս | 1942 | -1 | +1 | Կնքահայրը | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | 1972 |
| 3 | Կնքահայրը | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | 1972 | +1 | -1 | Կասաբլանկա | Մայքլ Քերթիս | 1942 |
| 4 | Քամուց քշվածները | Վիկտոր Ֆլեմինգ | 1939 | -2 | +20 | Կատաղած ցուլ | Մարտին Սկորսեզե | 1980 |
| 5 | Լոուրենս Արաբացի | Դևիդ Լին | 1962 | -2 | +5 | Անձրևի տակ պարողները | Սթենլի Դոնեն և Ջին Քելլի | 1952 |
| 6 | Օզ երկրի հրաշագործը | Վիկտոր Ֆլեմինգ | 1939 | -4 | -2 | Քամուց քշվածները | Վիկտոր Ֆլեմինգ | 1939 |
| 7 | Շրջանավարտը | Մայք Նիկոլս | 1967 | -10 | -2 | Լոուրենս Արաբացի | Դևիդ Լին | 1962 |
| 8 | Նավահանգստում | Էլիա Կազան | 1954 | -11 | +1 | Շինդլերի ցուցակը | Սթիվեն Սփիլբերգ | 1993 |
| 9 | Շինդլերի ցուցակը | Սթիվեն Սփիլբերգ | 1993 | +1 | +52 | Գլխապտույտ | Ալֆրեդ Հիչքոք | 1958 |
| 10 | Անձրևի տակ պարողները | Սթենլի Դոնեն և Ջին Քելլի | 1952 | +5 | -4 | Օզ երկրի հրաշագործը | Վիկտոր Ֆլեմինգ | 1939 |
| 11 | Այս հրաշալի կյանքը | Ֆրենկ Կապրա | 1946 | -9 | +65 | Մեծ քաղաքի լույսերը | Չառլի Չապլին | 1931 |
| 12 | Սանսեթ պուրակը | Բիլլի Ուայլդեր | 1950 | -4 | +84 | Որոնողները | Ջոն Ֆորդ | 1956 |
| 13 | Կամուրջ Քվայ գետի վրայով | Դևիդ Լին | 1957 | -23 | +2 | Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս | Ջորջ Լուկաս | 1977 |
| 14 | Ջազում միայն աղջիկներն են | Բիլլի Ուայլդեր | 1959 | -8 | +4 | Պսիխո | Ալֆրեդ Հիչքոք | 1960 |
| 15 | Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս | Ջորջ Լուկաս | 1977 | +2 | +7 | 2001 թվականի տիեզերական ոդիսականը | Սթենլի Կուբրիկ | 1968 |
| 16 | Ամեն ինչ Եվայի մասին | Ջոզեֆ Լեո Մանկևիչ | 1950 | -12 | -4 | Սանսեթ պուրակը | Բիլլի Ուայլդեր | 1950 |
| 17 | Աֆրիկական թագուհին | Ջոն Հյուսթոն | 1951 | -48 | -10 | Շրջանավարտը | Մայք Նիկոլս | 1967 |
| 18 | Պսիխո | Ալֆրեդ Հիչքոք | 1960 | +4 | Ավելացվել է | Գեներալը | Բաստեր Քիթոն և Կլայդ Բրակմեն | 1927 |
| 19 | Չինական թաղամաս | Ռոման Պոլանսկի | 1974 | -2 | -11 | Նավահանգստում | Էլիա Կազան | 1954 |
| 20 | Թռիչք կկվի բնի վրայով | Միլոշ Ֆորման | 1975 | -13 | -9 | Այս հրաշալի կյանքը | Ֆրենկ Կապրա | 1946 |
| 21 | Ցասման ողկույզները | Ջոն Ֆորդ | 1940 | -2 | -2 | Չինական թաղամաս | Ռոման Պոլանսկի | 1974 |
| 22 | 2001 թվականի տիեզերական ոդիսականը | Սթենլի Կուբրիկ | 1968 | +7 | -8 | Ջազում միայն աղջիկներն են | Բիլլի Ուայլդեր | 1959 |
| 23 | Մալթյան բազեն | Ջոն Հյուսթոն | 1941 | -8 | -2 | Ցասման ողկույզները | Ջոն Ֆորդ | 1940 |
| 24 | Կատաղած ցուլ | Մարտին Սկորսեզե | 1980 | +20 | +1 | Այլմոլորակայինը | Սթիվեն Սփիլբերգ | 1982 |
| 25 | Այլմոլորակայինը | Սթիվեն Սփիլբերգ | 1982 | +1 | +9 | Սպանել ծաղրասարյակին | Ռոբերտ Մալլիգան | 1962 |
| 26 | Դոկտոր Սթրենջլավ | Սթենլի Կուբրիկ | 1964 | -13 | +3 | Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն | Ֆրենկ Կապրա | 1939 |
| 27 | Բոննի և Քլայդ | Արթուր Փեն | 1967 | -15 | +6 | Ուղիղ կեսօրին | Ֆրեդ Ցինեման | 1952 |
| 28 | Ապոկալիպսիսը հիմա | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | 1979 | -2 | -12 | Ամեն ինչ Եվայի մասին | Ջոզեֆ Լեո Մանկևիչ | 1950 |
| 29 | Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն | Ֆրենկ Կապրա | 1939 | +3 | +9 | Կրկնակի ապահովագրություն | Բիլլի Ուայլդեր | 1944 |
| 30 | Սերրա-Մադրեի գանձերը | Ջոն Հյուսթոն | 1948 | -8 | -2 | Ապոկալիպսիսը հիմա | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | 1979 |
| 31 | Էննի Հոլ | Վուդի Ալեն | 1977 | -4 | -8 | Մալթյան բազեն | Ջոն Հյուսթոն | 1941 |
| 32 | Կնքահայրը 2 | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | 1974 | չկա | չկա | Կնքահայրը 2 | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | 1974 |
| 33 | Ուղիղ կեսօրին | Ֆրեդ Ցինեման | 1952 | +6 | -13 | Թռիչք կկվի բնի վրայով | Միլոշ Ֆորման | 1975 |
| 34 | Սպանել ծաղրասարյակին | Ռոբերտ Մալլիգան | 1962 | +9 | +15 | Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ) | Դևիդ Հենդ | 1937 |
| 35 | Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը | Ֆրենկ Կապրա | 1934 | -11 | -4 | Էննի Հոլ | Վուդի Ալեն | 1977 |
| 36 | Կեսգիշերային կովբոյ | Ջոն Շլեյզինգեր | 1969 | -7 | -23 | Կամուրջ Քվայ գետի վրայով | Դևիդ Լին | 1957 |
| 37 | Մեր կյանքի լավագույն տարիները | Ուիլյամ Ուայլեր | 1946 | չկա | չկա | Մեր կյանքի լավագույն տարիները | Ուիլյամ Ուայլեր | 1946 |
| 38 | Կրկնակի ապահովագրություն | Բիլլի Ուայլդեր | 1944 | +9 | -8 | Սերրա-Մադրեի գանձերը | Ջոն Հյուսթոն | 1948 |
| 39 | Դոկտոր Ժիվագո | Դևիդ Լին | 1965 | հանվել է | -13 | Դոկտոր Սթրենջլավ | Սթենլի Կուբրիկ | 1964 |
| 40 | Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս | Ալֆրեդ Հիչքոք | 1959 | -15 | +15 | Երաժշտության ձայներ | Ռոբերտ Ուայզ | 1965 |
| 41 | Վեսթսայդյան պատմություն | Ռոբերտ Ուայզ | 1961 | -10 | +2 | Քինգ Քոնգ | Մերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ | 1933 |
| 42 | Բակ նայող լուսամուտը | Ալֆրեդ Հիչքոք | 1954 | -6 | -15 | Բոննի և Քլայդ | Արթուր Պեն | 1967 |
| 43 | Քինգ Քոնգ | Մերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ | 1933 | +2 | -7 | Կեսգիշերային կովբոյը | Ջոն Շլեյզինգեր | 1969 |
| 44 | Ազգի ծնվումը | Դևիդ Գրիֆիտ | 1915 | հանվել է | +7 | Ֆիլադելֆյան պատմություն | Ջորջ Կյուկոր | 1940 |
| 45 | «Ցանկություն» տրամվայը | Էլիա Կազան | 1951 | -2 | +24 | Շեյն | Ջորջ Սթիվենս | 1953 |
| 46 | Լարովի նարինջ | Սթենլի Կուբրիկ | 1971 | -24 | -11 | Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը | Ֆրենկ Կապրա | 1934 |
| 47 | Տաքսիստը | Մարտին Սկորսեզե | 1976 | -5 | -2 | «Ցանկություն» տրամվայը | Էլիա Կազան | 1951 |
| 48 | Ծնոտեր | Սթիվեն Սփիլբերգ | 1975 | -8 | -6 | Բակ նայող լուսամուտը | Ալֆրեդ Հիչքոք | 1954 |
| 49 | Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ) | Դևիդ Հենդ | 1937 | +15 | ավելացվել է | Անհանդուրժողականություն | Դևիդ Գրիֆիտ | 1916 |
| 50 | Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը | Ջորջ Ռոյ Հիլլ | 1969 | -23 | ավելացվել է | Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը | Պիտեր Ջեքսոն | 2001 |
| 51 | Ֆիլադելֆյան պատմություն | Ջորջ Կյուկոր | 1940 | +7 | -10 | Վեսթսայդյան պատմություն | Ռոբերտ Ուայզ | 1961 |
| 52 | Այսուհետև և դարեդար | Ֆրեդ Ցինեման | 1953 | հանվել է | -5 | Տաքսիստը | Մարտին Սկորսեզե | 1976 |
| 53 | Ամադեուս | Միլոշ Ֆորման | 1984 | հանվել է | +26 | Եղնիկների որսորդը | Մայքլ Չիմինո | 1978 |
| 54 | Արմտյան ռազմաճակատում անփոփոխ է | Լյուիս Մայլսթոուն | 1930 | հանվել է | +2 | Ռազմադաշտային հոսպիտալը | Ռոբերտ Օլթմեն | 1970 |
| 55 | Երաժշտության ձայներ | Ռոբերտ Ուայզ | 1965 | +15 | -15 | Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս | Ալֆրեդ Հիչքոք | 1959 |
| 56 | Ռազմադաշտային հոսպիտալը | Ռոբերտ Օլթմեն | 1970 | +2 | -8 | Ծնոտեր | Սթիվեն Սփիլբերգ | 1975 |
| 57 | Երրորդ մարդը | Քերոլ Ռիդ | 1949 | հանվել է | +21 | Ռոկկի | Ջոն Ջ. Էվիլդսեն | 1976 |
| 58 | Ֆանտազիա (մուլտֆիլմ) | Ս. Արմսթրոնգ և ուրիշներ | 1940 | հանվել է | +16 | Ոսկու տենդ | Չառլի Չապլին | 1925 |
| 59 | Առանց իդեալի ապստամբը | Նիկոլաս Ռեյ | 1955 | հանվել է | ավելացվել է | Նեշվիլլ | Ռոբերտ Օլթմեն | 1975 |
| 60 | Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս | Սթիվեն Սփիլբերգ | 1981 | -6 | +25 | Բադի ճաշ | Լեո Մակքերի | 1933 |
| 61 | Գլխապտույտ | Ալֆրեդ Հիչքոք | 1958 | +52 | ավելացվել է | Սալիվանի դեգերումները | Պրեստոն Ստերջես | 1941 |
| 62 | Թութսի | Սիդնի Փոլաք | 1982 | -7 | +15 | Ամերիկյա Գրաֆֆիտի | Ջորջ Լուկաս | 1973 |
| 63 | Դիլիժանս | Ջոն Ֆորդ | 1939 | հանվել է | ավելացվել է | Կաբարե | Բոբ Ֆոսս | 1972 |
| 64 | Երրորդ կարգի մոտիկ կապեր | Սթիվեն Սփիլբերգ | 1981 | -6 | +2 | Հեռուստատեսային ցանց | Սիդնի Լյումետ | 1976 |
| 65 | Գառնուկների լռությունը | Ջոնաթան Դեմմի | 1991 | -9 | -48 | Աֆրիկական թագուհին | Ջոն Հյուսթոն | 1951 |
| 66 | Հեռուստատեսային ցանց | Սիդնի Լյումետ | 1976 | +2 | -6 | Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս | Սթիվեն Սփիլբերգ | 1981 |
| 67 | Մանջուրական թեկնածուն | Ջոն Ֆրանկենհայմեր | 1962 | հանվել է | ավելացվել է | Ո՞վ է վախենում Վիջինիա Վուլֆից | Մայք Նիկոլս | 1966 |
| 68 | Ամերիկացին Փարիզում | Վինսենթ Մինելլի | 1951 | հանվել է | +30 | Չներվածը | Քլինթ Իսթվուդ | 1992 |
| 69 | Շեյն | Ջորջ Սթիվենս | 1953 | +24 | -7 | Թութսի | Սիդնի Փոլաք | 1982 |
| 70 | Ֆրանսիական կապավորը | Ուիլյամ Ֆրիդկին | 1971 | -23 | -24 | Լարովի նարինջ | Սթենլի Կուբրիկ | 1971 |
| 71 | Ֆորեսթ Գամփ | Ռոբերտ Զեմեկիս | 1994 | -5 | ավելացվել է | Փրկելով շարքային Ռայանին | Սթիվեն Սփիլբերգ | 1998 |
| 72 | Բեն-Հուր | Ուիլյամ Ուայլեր | 1959 | -28 | ավելացվել է | Փախուստ Շոուշենկից | Ֆրենկ Դարաբոնտ | 1994 |
| 73 | Ամպրոպային գագաթ | Ուիլյամ Ուայլեր | 1939 | հանվել է | -23 | Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը | Ջորջ Ռոյ Հիլլ | 1969 |
| 74 | Ոսկու տենդ | Չառլի Չապլին | 1925 | +16 | -9 | Գառնուկների լռությունը | Ջոնաթան Դեմմի | 1991 |
| 75 | Գայլերի հետ պարողը | Քեվին Քոսթներ | 1990 | հանվել է | ավելացվել է | Տոթ հարավային գիշերվա ժամանակ | Նորման Ջուիսոն | 1967 |
| 76 | Մեծ քաղաքի լույսերը | Չառլի Չապլին | 1931 | +65 | -5 | Ֆորեսթ Գամփ | Ռոբերտ Զեմեկիս | 1994 |
| 77 | Ամերիկյան Գրաֆֆիտի | Ջորջ Լուկաս | 1973 | +15 | ավելացվել է | Ողջ թագավորական շքախումբը | Ալան Պակուլա | 1976 |
| 78 | Ռոկկի | Ջոն Ջ. Էվիլդսեն | 1976 | +21 | +3 | Նոր ժամանակներ | Չառլի Չապլին | 1936 |
| 79 | Եղնիկների որսորդը | Մայքլ Չիմինո | 1978 | +26 | +1 | Վայրի ավազակախումբը | Սեմ Պեկինպա | 1969 |
| 80 | Վայրի ավազակախումբը | Սեմ Պեկինպա | 1969 | +1 | +13 | Բնակարան | Բիլլի Ուայլդեր | 1960 |
| 81 | Նոր ժամանակներ | Չառլի Չապլին | 1936 | +3 | ավելացվել է | Սպարտակ | Սթենլի Կուբրիկ | 1960 |
| 82 | Գիգանտ | Ջորջ Սթիվենս | 1956 | հանվել է | ավելացվել է | Արևի ծագումը | Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու | 1927 |
| 83 | Դասակ | Օլիվեր Սթոուն | 1986 | -3 | ավելացվել է | Տիտանիկ | Ջեյմս Քեմերոն | 1997 |
| 84 | Ֆարգո | Իթան և Ջոել Քոեն | 1996 | հանվել է | +4 | Հեշտ հեծյալը | Դենիս Հոփեր | 1969 |
| 85 | Բադի ճաշ | Լեո Մակքերի | 1933 | +25 | ավելացվել է | Գիշերը օպերայում | Սեմ Վուդ | 1935 |
| 86 | Ապստամբություն «Բաունտիում» | Ֆրենկ Լլոյդ | 1935 | հանվել է | -3 | Դասակ | Օլիվեր Սթոուն | 1986 |
| 87 | Ֆրանկենշտեյն | Ջեյմս Ուեյլ | 1931 | հանվել է | ավելացվել է | 12 զայրացած տղամարդ | Սիդնի Լյումետ | 1957 |
| 88 | Հեշտ հեծյալը | Դենիս Հոփեր | 1969 | +4 | +9 | Փոքրիկի դաստիարակությունը | Հովարդ Հոուքս | 1938 |
| 89 | Պատտոն | Ֆրանկլին Ջեյ Շեֆֆներ | 1970 | հանվել է | ավելացվել է | Վեցերորդ զգայարան | Նայթ Շիամալեն | 1999 |
| 90 | Ջազի երգիչը | Ալան Կրոսլանդ | 1927 | հանվել է | ավելացվել է | Սվինգի ժամանակը | Ջորջ Սթիվենս | 1936 |
| 91 | Իմ չքնաղ լեդի | Ջորջ Կյուկոր | 1964 | հանվել է | ավելացվել է | Սոֆիի ընտրությունը | Ալան Պակուլա | 1982 |
| 92 | Տեղ արևի տակ | Ջորջ Սթիվենս | 1951 | հանվել է | +2 | Փառավոր տղաներ | Մարտին Սկորսեզե | 1990 |
| 93 | Բնակարան | Բիլլի Ուայլդեր | 1960 | +13 | -23 | Ֆրանսիական կապավորը | Ուիլյամ Ֆրիդկին | 1971 |
| 94 | Փառավոր տղաներ | Մարտին Սկորսեզե | 1990 | +2 | +1 | Քրեական ընթերցվածք | Քվենտին Տարանտինո | 1994 |
| 95 | Քրեական ընթերցվածք | Քվենտին Տարանտինո | 1994 | +1 | ավելացվել է | Վերջին կինոսեանսը | Պիտեր Բոգդանովիչ | 1971 |
| 96 | Որոնողները | Ջոն Ֆորդ | 1956 | +84 | ավելացվել է | Արա ինչպես պետք է | Սփայք Լի | 1989 |
| 97 | Փոքրիկի դաստիարակությունը | Հովարդ Հոուքս | 1938 | +9 | ավելացվել է | Սայրի վազորդ | Ռիդլի Սքոթ | 1982 |
| 98 | Չներվածը | Քլինթ Իսթվուդ | 1992 | +30 | +2 | Յանկի Դուդլ Դենդի | Մայքլ Քերթիս | 1942 |
| 99 | Գուշակիր ով է գալու ճաշին | Սթենլլի Կրեմեր | 1967 | հանվել է | ավելացվել է | Խաղալիքների պատմությունը (մուլտֆիլմ) | Ջոն Լասսեթեր | 1995 |
| 100 | Յանկի Դուդլ Դենդի | Մայքլ Քերթիս | 1942 | +2 | -28 | Բեն-Հուր | Ուիլյամ Ուայլեր | 1959 |
Փաստեր, թվեր [խմբագրել]
- Երկրորդ ցուցակի կազմման ժամանակ ամենամեծ «թռիչքը» ունեցել է Ջոն Ֆորդի «Որոնողները»` բարձրանալով 96-րդ տեղից 12-րդ տեղ, իսկ ամենամեծ «անկումը» բաժին է հասել Ջոն Հյուսթոնի «Աֆրիկական թագուհին» ֆիլմին, 17-րդ տեղից 65-րդ տեղ:
- Ներկայացված ֆիլմերից 73-ը ներկայացվել են Օսկարի Լավագույն ֆիլմ անվանակարգում, որոնցից 30-ը ստացել են այդ մրցանակը:
- Յուրաքանչյուր ցուցակում տեղ են գտել 2 մուլտֆիլմ. 1998 թվականին` «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (49-րդ տեղ) և «Ֆանտազիա» (58-րդ տեղ), իսկ 2007 թվականին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բարձրացել է 34-րդ տեղ, «Ֆանտազիան» դուրս է մնացել ցուցակից և ավելացվել է «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմ` 99-րդ տեղում:
- Ռեժիսորներից ցուցակում ամենաշատ` 5 ֆիլմ ունի Սթիվեն Սփիլբերգը: Սթենլի Կուբրիկը, Ալֆրեդ Հիչքոքը և Բիլլի Ուայլդերը ներկայացված են 4-ական ֆիլմով: 3 ֆիլմ ունեն Չառլի Չապլինը, Ջոն Հյուսթոնը, Ֆրենկ Կապրան, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Մարտին Սկորսեզեն:
- Ջեյմս Ստյուարտը ցուցակի 5 ֆիլմերում` «Գլխապտույտ», «Այս հրաշալի կյանքը», «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Ֆիլադելֆյան պատմություն» և «Բակ նայող լուսամուտը» ֆիլմերում խաղում է գլխավոր հերոսի դեր:
- Ռոբերտ Դե Նիրոն նույնպես խաղացել է ցուցակի 5 ֆիլմում` «Կատաղած ցուլ», «Տաքսիստը», «Եղնիկների որսորդը», «Փառավոր տղաներ» և «Կնքահայրը-2», սակայն «Կնքահայրը-2»-ում նա խաղում է երկրորդ պլանի դեր:
- Ռոբերտ Դյուվալը հետևալ 6 ֆիլմերում խաղացել է գլխավոր դերեր. «Սպանել ծաղրասարյակին», «Ռազմադաշտային հոսպիտալ», «Կնքահայրը», «Կնքահայրը-2», «Հեռուստատեսային ցանց» և «Ապոկալիպսիսը հիմա»:
- Հարիսոն Ֆորդը խաղացել է ցուցակի 6 ֆիլմերում, որոնցից «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս», «Սայրի վազորդ» ֆիլմերում նա խաղացել է գլխավոր դերեր, իսկ «Ապոկալիպսիսը հիմա», «Ամերիկյան Գրաֆֆիտի» և «Այլմոլորակայինը» ֆիլմերում երկրորդ պլանի դերեր: («Այլմոլորակայինը» ֆիլմում նրա մասնակցությամբ էպիզոդները հետագայում հանվել են ֆիլմից):
- Ֆեյ Դանաուեյը` («Չինական թաղամաս», «Բոննի և Քլայդ», «Հեռուստատեսային ցանց») և Քեթրին Հեփբորնը («Ֆիլադելֆյան պատմություն», «Աֆրիկական թագուհին», «Փոքրիկի դաստիարակությունը») ցուցակում ամենաշատ ֆիլմեր ունեցող երկու դերասանուհիներն են: Դայան Քիթոնը նույնպես խաղացել է ցուցակի 3 ֆիլմերում, նրանցից 2-ում տանելով երկրորդական դերեր («Էննի Հոլլ» գլխ. դեր, և «Կնքահայրը» ու «Կնքահայրը-2» ֆիլմերում երկրորդ պլանի դեր):
- 2007 թվականի ցուցակում ամենաշատը ներկայացված են 1970-ական թթ. ֆիլմեր:
Ցուցակում առկա են.
- 6 համր ֆիլմ. «Գեներալը», «Անհադուրժողականություն», «Արևի ծագումը», «Մեծ քաղաքի լույսերը», «Ոսկու տենդ», «Նոր ժամանակներ»:
- 7 երաժշտական ֆիլմ (մյուզիքլ). «Անձրևների տակ պարողները», «Օզ երկրի հրաշագործը», «Երաժշտության ձայներ», «Վեսթսայդյան պատմություն»,
«Նեշվիլլ», «Կաբարե», «Սվինգի ժամանակը»
- 6 վեստեռն. «Որոնողները», «Ուղիղ կեսօրին», «Շեյն», «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Վայրի ավազակախումբ», «Չներվածը»
- 5 գիտա-ֆանտաստիկ ֆիլմ. «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», « 2001 թվականի տիեզերական ոդիսականը», «Այլմոլորակայինը», «Լարովի նարինջ», «Սայրի վազորդ»
- 17 կատակերգություն (կոմեդիա). «Մեծ քաղաքի լույսերը», «Գեներալ», «Ջազում միայն աղջիկներն են», «Էննի Հոլլ», «Դոկտոր Սթրենջլավ», «Ֆիլադելֆյան պատմություն», «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Ռազմադաշտային հոսպիտալը», «Ոսկու տենդ», «Բադի ճաշ», «Սալիվանի դեգերումները», «Ամերիկյան Գրաֆֆիտի», «Թութսի», «Նոր ժամանակներ», «Բնակարան», «Գիշերը օպերայում», «Փոքրիկի դաստիարակությունը»
Արտաքին հղումներ [խմբագրել]
- ցանկը պաշտոնական կայքում (անգ.)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «100 Movies—10th Anniversary Edition»։ Ամերիկյան կինոակադեմիա։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ http://www.webcitation.org/61AtMtzUZ։ Վերցված է 2010։