Ռոբերտ Զեմեկիս
| Ռոբերտ Զեմեկիս | |
|---|---|
ռեժիսոր, սցենարիստ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Robert Lee Zemeckis |
| Ծննդյան օր՝ | մայիսի 14, 1952 |
| Ծննդավայր՝ | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1972-ից սկսած |
| Ամուսին՝ | Մարի Էլլեն Տրեյնոր (1980-2000) Լեսլի Հարթեր (2001-) |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար, Ոսկե Գլոբուս |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ռոբերտ Լի Զեմեկիս (անգլերեն՝ Robert Lee Zemeckis, ծնվ. 1952թ. մայիսի 14), ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ռոբերտ Զեմեկիսը ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի մերձակայքի Մակգերի ավանում: Ծնողները հռոմեական կաթոլիկ եկեղեցու անդամ էին, հայրը ծագումով լիտվացի էր, մայրը իտալուհի: Սովորել է Քրիստիան Ֆենգերի ակադեմիայում(Christian Fenger Academy High School):
Մի առիթով նա ասել է, - «Ճշմարտությունն այն է, որ իմ ընտանիքում արվեստի (երաժշտություն, գրքեր կամ թատրոն) տեղ չի եղել: Իմ միակ ոգեշնչման աղբյուրը հեռուստատեսությունն էր, ինչը և իսկապես ազդեցություն ունեցավ իմ հետագա ստեղծագործ աշխատանքի վրա»: Մանուկ հասակից սիրում էր հեռուստատեսությունը և մի անգամ տանը գտնելով 8 մմ-անոց վիդեոխցիկ, տպավորվել էր մեկընդմիշտ: Սկսելով ընտանեկան տոների նկարահանելուց, այնուհետև Զեմեկիսը ընկերների հետ աստիճանաբար սկսեց նկարահանել տիկնիկային և այլ էֆեկտներով ֆիլմեր: Դիտելով «Բոննի և Քլայդ» ֆիլմը այնքան է տպավորվում, որ հաստատապես որոշում է զբաղվել կինեմատոգրաֆիայով: Սակայն ծնողները և ընկերները դեմ էին նրա այդ որոշմանը, պատճառաբանելով, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի:
Զեմեկիսը մեծ դժվարությամբ ընդունվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցը: սովորելու տարիներին նա մտերմություն է անում ուսանող, ապագա գրող Բոբ Գեյլի հետ: Հետագայում Բոբ Գեյլը հիշելով այդ տարիների մասին, ասել է, ինձ ու Ռոբերտին չէր հետաքրքրում այլ բան, քան իսկական Հոլիվուդյան ֆիլմ նկարահանելը: Մեզ դուր էին գալիս կինոաշխարհից Քլինթ Իսթվուդը, Ուոլթ Դիսնեյը և Ջեյմս Բոնդի դերերը: «Պատվից հետո» ֆիլմի համար ստանանում է ուսանողական ակադեմիական մրցանակ: Դրանից հետո նրանով հետաքրքրվում է Սթիվեն Սփիլբերգը, ով պատմում է, որ Զեմեկիսը խույս տալով քարտուղարուհուց մտնում է իր առանձնասենյակ և նստեցնելով իրեն ցույց է տալիս այդ ֆիլմը: Սփիլբերգին դուր է գալիս Զեմեկիսի ոճը և նա դառնում է Զեմեկիսի հովանավորը և հանդես է գալիս նրա մյուս երկու ֆիլմերի պրոդյուսեր, որոնց սցենարը Զեմեկիսը գրել էր Գեյլի հետ: Զեմեկիս-Գեյլ ստեղծագործական զույգը սկզբում սցենարներ էր գրում ուրիշ ռեժիսորների համար (մասնավորապես նրանց սցենարով ֆիլմ է նկարահանել նաև Բրայան դե Պալման):
Ռոբերտ Զեմեկիսը ամուսնացած է եղել դերասանուհի Մարի Էլեն Թրեյների հետ և նրանք ունեն որդի` Ալեքսանդրը: Նրանից ամուսնալուծվելուց հետո 2001 թվականին ամուսնացել է դերասանուհի Լեսլի Հարթերի հետ:
[խմբագրել] Կարիերա
Նրա առաջին հաջողված նախագիծը 1984 թվականին նկարահանված «Սիրավեպ քարի հետ» ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Մայքլ Դուգլասը և Քեթլին Թյորները, և հենց Մայքլ Դուգլասն էր հրավիրել Ռոբերտ Զեմեկիսին որպես ֆիլմի ռեժիսոր: Ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հանդիպում է երգահան Ալան Սիլվեստրիի հետ, ով հետագայում գրում է իր բոլոր մնացած ֆիլմերի համար երաժշտություն:
Զեմեկիսի ամենահաջողված աշխատանքը Ֆորեսթ Գամփ ֆիլմն է, որը ունեցել է մեծ հաջողություն ստանալով 32 տարբեր կինոմրցանակ (ներկայացված է եղել ևս 41 մրցանակի), այդ թվում 6 Օսկար և 3 Ոսկե Գլոբուս: Ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում, իսկ նրա «Հետ դեպի ապագա» ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 10-րդն է որպես գիտա-ֆանտաստիկ ֆիլմ:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Նկարահանել է 24 ֆիլմ, 20 ֆիլմի համար գրել է սցենար, 34 ֆիլմի պրոդյուսեր է:
Առավել նշանավոր ռեժիսորական ֆիլմերն են.
| տարեթիվ | անվանում | օրիգինալ անվանում | դերասաններ |
|---|---|---|---|
| 1972 | «Վերելակ», (ռեժիսոր, սցենարիստ) | The Lift | |
| 1973 | «Պատվից հետո», (ռեժիսոր, սցենարիստ) | A Field of Honor | |
| 1978 | «Ես ուզում եմ բռնել քո ձեռքը», (ռեժիսոր, սցենարիստ) | I Wanna Hold Your Hand | |
| 1980 | «Օգտագործված մեքենաներ», (ռեժիսոր, սցենարիստ) | Used Cars | |
| 1984 | «Սիրավեպ քարի հետ», (ռեժիսոր) | Romancing the Stone | Մայքլ Դուգլաս Քեթլին Թյորներ |
| 1985 | «Հետ դեպի ապագա», (ռեժիսոր, սցենարիստ) | Back to the Future | Մայքլ Ջեյ Ֆոքս Քրիստոֆեր Լլոյդ |
| 1988 | «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին», (ռեժիսոր) | Who Framed Roger Rabbit | Բոբ Հոսքինս Քրիստոֆեր Լլոյդ Քեթլին Թյորներ |
| 1989 | «Հետ դեպի ապագա 2», (ռեժիսոր, սցենարիստ) | Back to the Future 2 | Մայքլ Ջեյ Ֆոքս Քրիստոֆեր Լլոյդ |
| 1990 | «Հետ դեպի ապագա 3»,(ռեժիսոր, սցենարիստ) | Back to the Future 3 | Մայքլ Ջեյ Ֆոքս Քրիստոֆեր Լլոյդ |
| 1992 | «Մահը նրան սազում է», (ռեժիսոր, սցենարիստ) | Death Becomes Her | Բրյուս Ուիլիս Մերիլ Սթրիփ Գոլդի Հոուն |
| 1994 | «Ֆորեսթ Գամփ», (ռեժիսոր) | Forrest Gump | Թոմ Հենքս Ռոբին Ռայթ Գերի Սինիզ |
| 1997 | «Հաղորդակցություն», (ռեժիսոր, սցենարիստ) | Contact | Ջուդի Ֆոսթեր Ջեյմս Վուդս Մեթյու Մակքոնահի Դևիդ Մորս Ջոն Հյորտ |
| 2000 | «Ի՞նչ է թաքցնում սուտը», (ռեժիսոր, պրոդյուսեր) | What Lies Beneath | Հարիսոն Ֆորդ Միշել Պֆայֆեր |
| 2000 | «Լքվածը», (ռեժիսոր, պրոդյուսեր) | Cast Away | Թոմ Հենքս Հելեն Հանտ |
| 2004 | «Բևեռային ճեպընթացը», մուլտֆիլմ, (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ) | The Polar Express | |
| 2007 | «Բիոգայլը», (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ) | Beowulf | Էնթոնի Հոփքինս Անժելինա Ջոլի |
| 2009 | «Սուրբ Ծննդյան պատմություն», (ռեժիսոր, սցենարիստ) | A Christmas Carol | Ջիմ Քերրի Բոբ Հոսքինս Քոլին Ֆերտ |
Ռեժիսորը մոտ ապագայում ծրագրում է նկարահանել «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմի շարունակությունը.
[խմբագրել] Մրցանակներ
Մոտ 18 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 23-ի ,այդ թվում`
- 2 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն ռեժիսորի համար «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի համար
- 2 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար
- 3 անգամ ներկայացել է BAFTA-ի
- 8 անգամ ներկայացվել է Սատուրնի, ստացել 2-ը
- 1 անգամ ստացել է Դավիդ դի Դոնատելլո մրցանակ
- Վենետիկի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր է
- 1 անգամ ներկայացվել էՍեզարիևայլն