12 զայրացած տղամարդ (ֆիլմ, 1957)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
12 զայրացած տղամարդ (ֆիլմ, 1957)
12 Angry Men
12 զայրացած տղամարդ 1957.jpg
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր դրամա, դատական
Թվական 1957
Պրեմիերա ապրիլի 10, 1957
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Սիդնի Լյումետ
Պրոդյուսեր Հենրի Ֆոնդա
Ռեջինալդ Ռոուզ
Սցենարիստ Ռեջինալդ Ռոուզ
Դերակատարներ Հենրի Ֆոնդա
Լի Ջեյ Կոբբ
Մարտին Բոլսամ
Օպերատոր Բորիս Քաուֆման
Երաժշտություն Քենոին Հոփքինս
Մոնտաժ Կառլ Լեռներ
Կինոընկերություն Metro-Goldwyn-Mayer
United Artists
Տևողություն 96 րոպե
Բյուջե 340 000 $
IMDb ID 0050083

12 զայրացած տղամարդ (անգլ.՝ 12 Angry Men), ռեժիսոր Սիդնի Լյումետի 1957 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, հիմքում Ռեջինալդ Ռոուզի համանուն գրվածքն է։ Դատական դրամա ժանրի լավագույն ֆիլմերից է։

Սյուժե[խմբագրել]

Ֆիլմը սկսվում է դատավարության տեսարանով, որտեղ լսվում է մի պատանու գործ, ով մեղադրվում է հոր սպանության համար։ 12 երդվյալ ատենակալները՝ տարբեր բնավորության և խառնվածքի տեր տղամարդիկ, հավաքվելով խորհրդակցական սենյակում պետք է միաձայն որոշում կայացնեն պատանու գործի հետ կապված։

Ըստ մեղադրող կողմերի փաստերի և նախաքննության մարմնի եզրակացության, տղան մեղավոր է ճանաչվել և ենթակա է մահապատժի։ 12 ատենակալներից 11-ը կողմ են քվեարկում տղային ճանաչելով մեղավոր, սակայն N 8 ատենակալը դեմ է քվեարկում բոլոր կարծիքին և չի ցանկանում առաջին հայացքից պարզ թվացող փաստերի հիման վրա ճանաչել տղայի մեղավորությունը, որից էլ սկսվում ֆիլմի հիմնական իրադարձությունները։

Ֆիլմում հետաքրքիր ձևով ներկայացված է 12 տարբեր բնավորությամբ անհատի կարծիքները և նրանց աշխարհընկալումը ...

Դերասաններ և հերոսներ[խմբագրել]

ատենակալ
հերոս դեարսան
1 ատենակալների հանձնաժողովի նախագահ, ֆուտբոլային մարզիչ Մարտին Բոլսամ
2 մեղմ բնավորությամբ բանկի աշխատող Ջոն Ֆիդլեր
3 կոպիտ բնավորությամբ բիզնեսմեն, ով մեծ խնդիրներ ունի իր որդու հետ Լի Ջեյ Կոբբ
4 հավասարակշռված և զուսպ բրոքեր Ի. Գ. Մարշալ
5 ետնախորշերում ապրող երիտասարդ, բասկետբոլի սիրահար Ջեք Կլագմեն
6 շինարար վարպետ, սկզբունքային և խիստ Էդ Բինս
7 անտարբեր վաճառող, սպորտի սիրահար Ջեք Ուորդեն
8 խելացի կեցվածքով ճարտարապետ Հենրի Ֆոնդա
9 իմաստուն և խորաթափանց տարեց մարդ Ջոզեֆ Սուինի
10 ավտոկայանատեղիի տնօրեն, բնավորությամբ մոլեռանդ Էդ Բեգլի
11 ժամագործ, հայերենասեր քաղաքացի Իրժի Վոսկովեց
12 անկայուն բնավորությամբ գրասենյակային աշխատող Ռոբերտ Վեբբեր

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 16 մրցանակ, ներկայացված է եղել ևս 6-ի, որոնց թվում

2007 թվականին ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդգրկվել է ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել]

Ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակած վարնակիշային ցանկերում և բարձր է տեղեր է զբաղեցնում տարբեր ինտերնետային կայքերի ցանկերում։

Գրականություն[խմբագրել]

  • Making Movies, by Sidney Lumet. (c) 1995, ISBN 978-0-679-75660-6
  • Ellsworth, Phoebe C. (2003). "One Inspiring Jury [Review of ‘Twelve Angry Men’]". Michigan Law Review 101 (6)։ 1387–1407. JSTOR 3595316. In depth analysis compared with research on actual jury behaviour.
  • Readings on Twelve Angry Men, by Russ Munyan, Greenhaven Press, 2000, ISBN 978-0-7377-0313-9

Արտաքին հղումներ[խմբագրել]