Վեստեռն
Վեստեռն (անգլերեն՝ western, թարգմանաբար` արևմտյան) — մշակույթի ուղղություն, բնորոշ հատկապես ԱՄՆ-ին: Իր մեջ կարող է ներառել զանազան ժանրեր: Առավել օգտագործվում է որպես կինոյի ժանր, կարող է օգտագործվել նաև հեռուստատեսությունում, գրականությունում, նկարչությունում և այլն: Սկզբում ուղղությունը ծագել է գրականությունում, ապա կինոյում:
Բովանդակություն |
[խմբագրել] Վեստեռնը կինոյում
Վեստեռն ժանրը կինոյում կինեմատոգրաֆիայի հիմնական ուղղություններից մեկն է, հանդիսանում է նաև արկածային ժանրի մաս: Վեստեռն կամ կովբոյական ֆիլմեր սկսել են նկարահանվել սկսած դեռրս 1898 թվականից: Վեստեռնի ոճը աչքի է ընկնում քիչ երկխոսություննրով, գեղեցիկ բնապատկերներով, երբեմն մռայլ միջավայրում:
[խմբագրել] Պատմություն
Կինոյում վեստեռնների իրադարձությունները ծավալվում են մեծամասամբ 19-րդ դարի երկրորդ կեսերին այպսես կոչված Վայրի Արևմուտքում` ԱՄՆ-ի ներկայիս տարածաշրջանում, նաև Մեքսիկայում և Կանադայում:
Այս ժանրը առաջացել է ԱՄՆ-ում ապա տարածվել մյուս երկրներում: Առավել ծաղկուն շրջան կինոյի պատմության մեջ վեստեռնը ունեցել է 20-րդ դարի կեսերին: Այնուհետև սկսել է մի փոքր հետընթաց շրջան:
[խմբագրել] Վեստեռնին հատուկ կերպարներ
Վեստեռն ժանրի ֆիլմերին հատուկ են հետևալ հերոսները`
- անխոնջ շերիֆ, պատրաստ ամեն ինչի հանուն արդարության և խաղաղության
- անկախ հրաձիգ, որը պարգևներ է ստանում հանցագործներ բռնելու համար
- թափառական կովբոյ
- արյունալի հնդկացի, առաջնորդ, գլխավոր հերոսի թշնամի
- բարեխիղճ հնդկացի, երբեմն օգնական ու ճանապարհ ցույց տվող
- խարդախ ավազակներ
- պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ
- մաքուր և անմեղ գլխավոր հերոսուհի աղջիկ
- ճակատագրական կին, երբեմն պարուհի կամ երգչուհի
- թեթև վարքի տեր կանայք և այլն
[խմբագրել] Նշանավոր վեստեռն ֆիլմեր
- Լավը, վատը, չարը
- Հրաշալի յոթնյակը
- Մի անգամ վայրի արևմուտքում
- Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը
- Դիլիջանս
- Շեյն
- Ուղիղ կեսօրին
- Որոնողները
- Կարմիր գետը
- Մի քանի դոլարի համար
- Մի քանի ավել դոլարի համար
- Վայրի ավազակախումբը
- Գիգանտ
- Չներվածը
- Մակենայի ոսկին
- Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայիների
- Գնացք դեպի Յումա
- Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին
- Գայլերի հետ պարողը
- Մի անգամ Մեքսիկայում
- Արագ և մեռած
- Թումսթոուն
- Յոթ սամուրայներ
- Վերա Կրուզ
- Կարմիր արև և այլն
Տես նաև Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի 10 լավագույն վեստեռներ
[խմբագրել] Հայտնի վեստեռն դերասաններ
- Քլինթ Իսթվուդ
- Ջոն Ուեյն
- Գերի Կուպեր
- Էլի Ուոլլակ
- Փոլ Նյուման
- Ռոբերտ Ռեդֆորդ
- Յուլ Բրիններ
- Չառլզ Բրոնսոն
- Լա Վան Կլիֆ
- Ջին Հեքմեն
- Ռասսել Քրոու և այլն