Գերի Կուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերի Կուպեր
Gary Cooper in High Noon 1952.JPG
ամերիկացի կինոդերասան
Բնագիր ԱԱՀ՝ Gary Cooper
Ծննդյան օր՝ 7 մայիսի 1901
Ծննդավայր՝ Հելենա, Մոնտանա, ԱՄՆ
Վախճանի օր՝ 13 մայիսի 1961
Վախճանի վայր՝ Լոս Անջելես, ԱՄՆ
Կայք՝ IMDb-ում էջ

Գերի Կուպեր (անգլերեն՝ Gary Cooper, իսկական անունը Frank James Cooper, մայիսի 7, 1901 — մայիսի 13 1961), ամերիկացի դերասան, խաղացել է 110-ից ավելի ֆիլմերում, Օսկար մրցանակի եռակի դափնեկիր է` 2 անգամ Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում (1941, 1952) և ևս մեկ Օսկար է ստացել կինոյում ունեցած ներդրման համար (1961 թ.): Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 11-րդ տեղում:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է 1901 թվականին ԱՄՆՄոնտանա նահանգում: Նրա հայրը բաձրաստիճան դատավոր էր և որդուն ուղարկել է կրթություն ստանալու Անգլիայում մասնավոր դպրոցում: Վերադառնալով ԱՄՆ նա որոշում է դառնալ նկարիչ: Ծանր ավտովթարի է ենթարկվում և արդյունքում կորցնում հիշողությունը և կարողանում է վերականգնվել միայն բժշկական միջամտությունից հետո:

1930 ական թթ. նկարահանվելով վեստեռներում և արկածային ֆիլմերում «մրցում է» Կլարկ Գեյբլի հետ Հոլիվուդի առաջին «սրտակեր» կոչման համար: «Սերժանտ Յորք» և «Ուղիղ կեսօրին» ֆիլմերի համար Օսկարի է արժանացել Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում:

Ամուսնացել է Նյու Յորքցի Բալֆի Վերոնիկայի հետ և ունեցել է մեկ դուստր: Գերի Կուպերը և հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը մտերիմ ընկերներ էին:

Կյանքի վերջին տարիները նա հիվանդացել էր քաղցկեղով և նրա հիվանդությունը գաղտնի էր պահվում: Մահվանից մի քանի ամիս առաջ ստացած Օսկար մրցանակը իր փոխարեն ստացավ իր ընկերը` նույնպես ամերիկացի հայտնի կինոդերասան Ջեյմս Ստյուարտը, հայտարարելով, որ Գերի Կուպերը ծանր հիվանդ է: Մահացել է 1961 թվականին և թաղված է Նյու Յորքի գերեզմանատներից մեկում:

[խմբագրել] Ֆիլմագրություն

Կինոյում նկարահանվել սկսել է 1925 թվականից խաղալով հիմնականում վեստեռն ժանրի համր ֆիլմերում: Նրա մասնակցությամբ առաջին ձայնային ֆիլմը 1929 թվականին նկարահանված «Վիրջինիացին» ֆիլմն է: Հենց այս ֆիմում իր առաջին անգամ արտասանած իր բառերը և դերասանական խաղաոճը ընգծվում է իր հետագա ֆիլմերում: Գերի Կուպերի հերոսները հիմնականում կովբոյներ ու արկածախնդիրներ էին:

Խաղացել է ընդհանուր թվով մոտ 115 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.

  • Թևեր - 1927
  • Սա - 1927
  • Մարոկկո - 1930
  • Նրա կինը - 1931
  • Ալիսը հրաշքների աշխարհում - 1933
  • Կյանքի պլաններ - 1933
  • Ցանկություն - 1936
  • Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք - 1936
  • Մարդը հարթավայրերից- 1936
  • Սերժանտ Յորք - 1940
  • Մարդը արևմուտքից - 1940
  • Ծանոթացեք Ջոն Դոուի հետ - 1941
  • Յանկիների հպարտությունը - 1942
  • Ու՞մ մահն է գուժում զանգը - 1943
  • Թիկնոց և դաշույն - 1946
  • Ուղիղ կեսօրին - 1952
  • Վերա Կրուզ - 1954
  • Սեր կեսօրից հետո - 1957
  • Մարդը արևմուտքից - 1958

[խմբագրել] Մրցանակներ և փաստեր

[խմբագրել] Մրցանակներ

Ընդհանուր թվով ստացել է կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս -ի, որոնց թվում 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 3-ը, 2-ը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար: Ստացել է 1 Ոսկե Գլոբուս, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն: 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը:

[խմբագրել] Փաստեր

Ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում

  1. Ուիլլ Քեյն «Ուղիղ կեսօրին» - 5
  2. Լու Ջերիգ, «Յանկիների հպարտությունը» - 25
  3. Էլվին Յորք, «Սերժանտ Յորք» -35
  • Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում «Յանկիների հպարտությունը» ֆիլմում իր հերոս Հենրի Լուիս Գերիգի «Այսօր ես ինձ համարում եմ աշխարհի ամենահաջողակ մարդը» խոսքը 38-րդն է:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով