Լավը, վատը, չարը
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Լավը, վատը, չարը Il buono, il brutto, il cattivo |
|
| Ժանր | վեստեռն |
|---|---|
| Երկիր | Իտալիա Իսպանիա |
| Թվական | 1966 |
| Լեզու | իտալերեն |
| Ռեժիսոր | Սերժիո Լեոնե |
| Պրոդյուսեր | Ալբերտո Գրիմալդի |
| Սցենարիստ(ներ) | Լուչիանո Վինչենցոնի |
| Դերակատարներ | Քլինթ Իսթվուդ Լի Վան Կլիֆ |
| Օպերատոր | Տոնինո Դելլի Կոլլի |
| Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
| Ընկերություն | Arturo González Producciones Cinematográficas, S.A
Constantin Film Produktion Produzioni Europe Associati |
| Տևողություն | 161 րոպե |
| Բյուջե | 1 200 000 դոլլար |
| Շահույթ | 19 000 000 դոլլար |
| IMDb | ID 0060196 |
«Լավը, վատը, չարը» (իտալերեն Il buono, il brutto, il cattivo, անգլերեն. The Good, the Bad and the Ugly) հայտնի ռեժիսոր Սերժիո Լեոնեի նկարահանած վեստեռն ժանրի ֆիլմ, կինոյի պատմության ամենադասական վեստեռն ֆիլմերից է:
Ֆիլմում հնչող Էնիո Մորիկենե ի երաժշտությունը կարելի է ասել ավելի հանրահայտ է, քան ֆիլմը:
250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ֆիլմը 4-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)
[խմբագրել] Սյուժեն
Ֆիլմի գործողությունները ծավալվում են ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի տարածքում` քաղաքացիական պատերազմի տարիներին: Գլխավոր հերոսները` 3 արկածախնդիր, տարբեր բնավորության և պաշտոնի մարդիկ, փորձում են գտնել հայտնի ավազակներից մեկի թաքցրած ոսկին:
[խմբագրել] Դերերում
- «Լավ» - խորհրդավոր միայնակ հրաձիգ Շիկահեր մականունով (Քլինթ Իսթվուդ)
- «Վատ» - Հրեշտակի աչքեր մականունով, ցինիկ բնավորությամբ մարդասպան Սենտենցա (Լի Վան Կլիֆ)
- «Չար» - ավազակ և գող Տուկո (Էլի Ուոլլակ)