Քլինթ Իսթվուդ
| Քլինթ Իսթվուդ | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Քլինթոն Էլայաս Իսթվուդ կրտսեր Clinton Elias Eastwood, Jr. |
||||||||||
| Հասակը` | 188 սմ | ||||||||||
| Ծնվել է` | հունիսի 31, 1930 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, |
||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Ռեժիսոր, Սցենարիստ, Կոմպոզիտոր, Պրոդյուսեր | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1952–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Մարտական, Դրամա, Թրիլեր |
||||||||||
| Ամուսին(ներ) | Դինա Իստվուդ (1 երեխա), Մեգի Ջոնսոն (ամուսնալուծված) (2 երեխա) |
||||||||||
| Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||||||
| Պարգևներ և մրցանակներ` | 2 Կաննի դափնետերև, 4 Սեզար | ||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000142 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 22948 | ||||||||||
| Վեբկայք | Պաշտոնական կայք | ||||||||||
|
|||||||||||
Քլինթ Իսթվուդ (Քլինթոն Էլայաս Իսթվուդ կրտսեր, անգլ.՝ Clinton Elias Eastwood, Jr., մայիսի 31 1930, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ով նաև իր ֆիլմերի համար երաժշտություն է գրում: Համարվում է Հոլիվուդի կենդանի լեգենդներց մեկը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Քլինթ Իսթվուդը ծնվել է 1930 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Հայրը` Քլինթ Իսթվուդ ավագը (1906-1970) զբաղվում էր պողպատագործությամբ և աշխատում միգրացիոն գործակալությունում: Մայրը` Մարգարիտ Ռութը (1909-2006) բանվորուհի էր: Իսթվուդի երակներում հոսում է անգլիացու, շոտլանդացու, իռլանդացու և հոլանդացու արյուն: Ծնվելու ժամանակ ունեցած ծանր քաշի համար բուժքույրերը նրան «Սամսոն» մականունն էին տվել:
Դպրոցական տարիներին Իսթվուդը սովորելուց բացի զբաղվում է նաև տարբեր սպորտաձևերով, ֆուտբոլով, բասկետբոլով, մարմնամարզությամբ և լողով: Նրանց ընտանիքը անընդհատ մի տեղից մյուսն էր տեղափոխվում և Իսթվուդը ստիպված էր ամեն անգամ նոր գործ գտնել: Տարբեր ժամանակներում աշխատել է որպես մթերային խանութի բանվոր, անտառային հրշեջ, լրագիր ցրող, գոլֆիստի օգնական և այլն:
Կարիերան [խմբագրել]
Քլինթ Իսթվուդը նկարահանվել է մեծամասամբ վեստերներում և մարտաֆիլմերում ստեղծելով դրական կերպարներ, նրա ամենահայտնի հերոսները կովբոյներ ու ոստիկաններ են: Հատկապես հաջող է եղել նրա ու ռեժիսոր Սերժիո Լեոնեի համագործակցությունը: Քլինթ Իսթվուդի համար աստղային էին 1960-1980-ական թթ., այդ տարիներին նա համարվում է Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: Սկսած 1970 թվականից Իսթվուդը զբաղվում է նաև ռեժիսորական աշխատանքներով, իսկ սկսած 1993 թվականից նկարահանվում է միայն իր ֆիլմերում:
Մրցանակներ [խմբագրել]
Քլինթ Իսթվուդը մրցանակների ահռելի «հավաքածու» ունի, մոտ 121 կինոմրցանակ, չհաշված ևս 79 թեկնածություն տարբեր մրցանակների:
- Օսկարի քառակի դափնեկիր է, 1993 թվականին «Չներվածը» և 2003 թվականին «Խորհրդավոր գետը» ֆիլմերի համար «Օսկար լավագույն ռեժիսորի համար» և «Օսկար լավագույն ֆիլմի համար» (որպես պրոդյուսեր) անվակարգերում
ստացել է նաև
- 5 Ոսկե Գլոբուս, որոնցից 3 Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար ևս 2-ը Ոսկե Գլոբուս լավագույն դերասանի համար (դրամա) անվանակարգերում
- 3 Սեզար
- «Չներվածը» ֆիլմը ներառվել է Ամերիկյան կինոակադեմիայի
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 68-րդ տեղում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի վեստեռների ցանկում` 4-րդ տեղում
- Վենետիկի միջազգային կինոփառատոնի 2 մրցանակ և այլն
Ֆիլմագրություն [խմբագրել]
Կինոյում խաղում է սկսած 1955 թվականից, խաղացել է ավելին քան 60 ֆիլմերում, մոտ 30 ֆիլմի ռեժիսոր է, նույնքան ֆիլմի պրոդյուսեր, երաժշտություն է գրել իր 15-ից ավելի ֆիլմերի համար:
Առավել նշանավոր ֆիլմերն են`
| տարեթիվ | ֆիլմի անվանում | բնօրինակ անվանում | դերը | նաև |
|---|---|---|---|---|
| 1964 | Մի քանի դոլլարի համար | A Fistful Of Dollars | Ջո | |
| 1965 | Մի քանի ավել դոլլարի համար | For A Few Dollars More | Մոնկո | |
| 1966 | Լավը, վատը, չարը | The Good, the Bad and the Ugly | շիկահեր (լավ) | |
| 1967 | Հեծյալները բարձրավանդակներից | Hang 'Em High | մարշալ Ջեդ Կուպեր | |
| 1968 | Կուգանի Բլեֆը | Coogan’s Bluff | շերիֆ Ուոլտ Կուգան | |
| 1970 | Երկու ջորի քույր Սառայի համար | Two Mules for Sister Sara | Հոգան | |
| 1970 | Քելլի հերոսները | Kelly’s Heroes | շարքային Քելլի | |
| 1971 | Նվագիր ինձ համար «մշուշ է» | Play Misty for Me | Դեյվ Հարվեր | ռեժիսոր |
| 1971 | Կեղտոտ Հարրի | Dirty Harry | կեղտոտ Հարրի Կապլահան | |
| 1972 | Ջո Կիդ | Joe Kidd | Ջո Կիդ | |
| 1973 | Բարձր վայրերի թափառաշրջիկը | High Plains Drifter | անծանոթը | |
| 1979 | Փախուստ Ալկատրասից | Escape from Alcatraz | Ֆրենկ Մորրիս | |
| 1983 | Անսպասելի հարված | Sudden Impact | «կեղտոտ» Հարրի Կապլահան | ռեժիսոր |
| 1986 | Կոտրված սրտերի լեռնանցքը | The Bridges of Madison County | Թոմ Հեյվեյ | ռեժիսոր |
| 1992 | Նորեկը | The Rookie | Նիկ Պուլովսկի | ռեժիսոր |
| 1992 | Չներվածը | Unforgiven | Բիլլ Մունի | ռեժիսոր |
| 1995 | Մեդիսոնի կամուրջները | Ռոբեր Կինկեյդ | ռեժիսոր | |
| 2003 | Խորհրդավոր գետը | Mystic River | ռեժիսոր կոմպոզիտոր |
|
| 2004 | Միլոն դոլլարանոց փոքրիկը | Million Dollar Baby | Ֆրենկի Դանն | ռեժիսոր կոմպոզիտոր |
| 2006 | Մեր հայրերի դրոշները | Flags of Our Fathers | ռեժիսոր | |
| 2006 | Նավակներ Իվոձիմայից | Letters from Iwo Jima | ռեժիսոր | |
| 2008 | Գրանդ Տորինո | Gran Torino | Ուոլտեր Կովալսկի | ռեժիսոր, պրոդյուսեր |