Ոսկե Գլոբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե Գլոբուս

«Ոսկե Գլոբուս» (անգլերեն՝ Golden Globe Award) — ամերիկյան կինոմրցանակ, սահմանվել է Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից 1944 թվականին:

Ոսկե Գլոբուս մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում:

Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո:

Բովանդակություն

[խմբագրել] Փաստեր և թվեր

Ջեք Նիկոլսոնը ամենաշատ Ոսկե Գլոբուս ստացած անհատն է, ով այդ պատվին արժանացել է 6 անգամ: Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Օլիվեր Սթոունը, Շիռլի Մակլեյնը և Ռոզալինդ Ռասսելը երկրորդ տեղում են 5-ական մրցանակով: Ռոզալինդ Ռասսելը միակ անհատն է, ով 5 անգամ ներկայացված լինելով այս մրցանակին այդպես էլ չի ստացել է այն:

Ֆիլմերից ամենաշատ` 9 անվանակարգում ներկայացված է եղել «Նեշվիլլ» ֆիլմը, որ սակայն միայն մեկ Ոսկե Գլոբուս է ստացել Լավագույն երգ անվանակարգում: Երկրորդ տեղում 8-ական անվակարգերում ներկայացված են եղել «Կաբարե» (1973), «Բագսի» (1992) և ««Տիտանիկ» (1998) ֆիլմերը: 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիջինիա Վուլֆից» և 1991 թվականին «Կնքահայրը-3» ֆիլմերը ներկայացված են եղել 7 անվանակարգում չհաղթելով սակայն դրանցից ոչ մեկում: 3 ֆիլմ, «Դոկտոր Ժիվագո», «Թռիչք կկվի բնի վրայով» և «Աստղ է ծնվել» ներկայացված լինելով 5 անվանակարգերում հաղթել են բոլոր անվանակարգերում:

Ոսկե Գլոբուս մրցանակին ներկայացված լինելու թվով ռեկորդակիրը դերասանուհի Մերիլ Սթրիփն է` 26 անգամ, ով նաև ամենաշատ Օսկարի ներկայացված անձն է (17 անգամ): Երկրորդ տեղում դերասան Ջեք Լեմոնն է` 22 անգամ:

[խմբագրել] Անվանակարգեր

Ոսկե Գլոբուսը տրվում է լիամետրաժ և հեռուստատեսային ֆիլմերի համար

[խմբագրել] Լիամետրաժ ֆիլմեր

  • Լավագույն դրամա - 1944 թ. սկսած
  • Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1952 թ. սկսած
  • Լավագույն ռեժիսոր - 1944 թ. սկսած
  • Լավագույն դերասան (դրամա) - 1944 թ. սկսած
  • Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1951 թ. սկսած
  • Լավագույն դերասանուհի (դրամա) - 1944 թ. սկսած
  • Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1951 թ. սկսած
  • Լավագույն դերասանի նորամուտ
  • Լավագույն դերասանուհու նորամուտ
  • Լավագույն երկրորդ պլանի դերասան
  • Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի
  • Լավագույն սցենար
  • Լավագույն երաժշտություն
  • Լավագույն երգ
  • Լավագույն արտասահմանյան ֆիլմ
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ
  • Սեսիլ Բ. Դե Միլլի մրցանակ

[խմբագրել] Հեռուստատեսային աշխատանքներ

  • Լավագույն դրամա
  • Լավագույն կատակերգություն / մյուզիքլ
  • Լավագույն սերիալի դերասան (դրամա)
  • Լավագույն սերիալի դերասան (կատակերգություն/մյուզիքլ)
  • Լավագույն սերիալի դերասան (դրամա)
  • Լավագույն սերիալի դերասան (կատակերգություն/մյուզիքլ)
  • Լավագույն մինի-սերալ կամ հեռուստատեսության ֆիլմ
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի դերասան
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի դերասանուհի
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի երկրորդ պլանի դերասան
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի երկրորդ պլանիդերասանուհի
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով