Ջեք Լեմոն
| Ջեք Լեմոն | |
|---|---|
դերասան |
|
| ԱԱՀ՝ | Ջեք Լեմոն |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 8, 1925 |
| Ծննդավայր՝ | Նյուտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հունիսի 27, 2001 (76 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1949-2000 |
| Ամուսին՝ | Քինթիա Ստոն (1950–1956, 1 երեխա) Ֆելիսիա Ֆար (1962–2001, 1 երեխա) |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
2 Օսկար, 6 Ոսկե Գլոբուս |
| Երեխաներ՝ | Քրիս Լեմոն Քորթնի Լեմոն |
| Կայք՝ | IMDB-ում էջ |
Ջեք Լեմոն (անգլ.՝ Jack Lemmon, փետրվարի 8, 1925, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 27, 2001, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոյում կերտել է տարբեր ժանրերի հերոսներ:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ջեք Լեմոնը ծնվել է 1925 թվականի փետրվարի 8-ին, Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքում: Նա իր ծնողների` Ջոն Ուլեր Լեմենի և Միլդրեդ Բարգես Լառուի միակ երեխան էր: Հայրը ուներ թխվածքների սեփական արտադրամաս:
Լեմոնը հաճախել է Նյուտոնի Ջոն Ուարդի անվան տարրական դպրոցը (John Ward Elementary School) և Վեստոնի Ռիվերս դպրոցը (The Rivers School): Դեռ մանուկ հասակից նա աչքի էր ընկնում դերասանական ունակություններով[1]: Լեմոնը հաճախել է Ֆիլիպս Ակադեմիան (Phillips Academy (Class of 1943)) և հեղինակավոր Հարվարդի Համասարանը (Harvard University (Class of 1947)):
Հարվարդում ուսանելու տարիներին մի քանի ամիս մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծառայելով ռազմածովային ուժերում:
Անձնական կյանք և մահ [խմբագրել]
Ջեք Լեմոնը որկու անգամ ամուսնացել է: Առաջին կինը Սինտի Սթոունն էր, նրանք ունեցել են մեկ որդի` Քրիս Լեմոն: Երկրորդ կինը դերասանուհի Ֆելիսիա Ֆարն էր, ունեցել են աղջիկ` Քորթնի:
Լեմոնը հիվանդացել էր քաղցկեղով և կյանքի վերջին երկու տարիները պայքարում էր հիվանդության դեմ: Հենց քաղցկեղն էլ դարձավ դերասանի մահվան պատճառ: Մահացել է 2001 թվականին հունիսի 27-ին: Թաղված է Վեստվուդի գերեզմանատանը, իր ընկեր Ուոլտեր Մատտաուի կողքին, ով մահացել է 2000 թվականին:
Կարիերա [խմբագրել]
Երիտասարդ տարիներին աշխատել է ռադիոյում և հեռուստաեսությունում: Կարիերայի սկզբնական շրջանում` 1949 թվականիս սկսած խաղացել է հեռուստատեսային սերիալներում: Առաջին մեծ դերը կինոյում 1954 թվականի «Դա պետք է պատահի ձեզ հետ» ֆիլմն է: Իսկ արդեն հաջորդ տարի «Միստեր Ռոբերտս» ռազմական դրամայում խաղացած դերի համար ստանում է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:
Լեմոնի տաղանդը բացահայտում է ռեժիսոր Բիլլի Ուայլդերը, ով տեսնելով նրա խաղը առաջարկեց նկարահանվելու իր «Ջազում միայն աղջիկներն են» հանրահայտ կատակերգությունում: Հենց այս ֆիլմում խաղացած դերը մեծ ճանաչում բերեց ինչպես Ջեք Լեմոնին, այնպես էլ գլխավոր դերակատար Մերիլին Մոնրոյին:
Դրանից հետո Լեմոնը նկարահանվեց Ուայլդերի շատ ֆիլմերում` մինչև 1981 թվականը, որոնցից առավել հայտնի է 1960 թվականին նկարահանված «Բնակարան» ֆիլմ, որը արժանացավ 5 Օսկարի` այդ թվում լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար հեղինակավոր անվանակարգերում, իսկ գլխավոր դերասաններ Ջեք Լեմոնը և Շիռլի Մակլեյնը ներկայացվեցին լավագույն դերասան և լավագույն դերասանուհի անվանակարգերում:
Լեմոնը նկարահանվում է նաև այլ ռեժիսորների ֆիլմերում, որոնցից նա իր կյանքի կարևոր դերերից մեկը համարում է Բլեյք Էդվարդսի «Գինու և վարդի օրեր» ֆիլմում խաղացած ալկոհոլիկ Ջո Քլեյի կերպարը:
1964 թվականին Լեմոնը խաղում է «Տարօրինակ զույգ» ներկայացման մեջ, որտեղ նրա խաղընկերն էր դերասան Ուոլտեր Մատտաուն: Հետագայում նրանք դառնում են մոտիկ ընկերներ, միասին հանդես գալով մի քանի ֆիլմերում, որոնցից հիշարժան են «Ծեր փնթփնթանները» և «Ծեր փնթփնթանները զայրացել են» ֆիլմերը: Ջեք Լեմոնն ու Ուոլտեր Մատտաուն ամերիկյան կինոյի ամենաճանաչված և սիրված կատակերգական դերասանական զույգերից են: 1965 թվականին նկարահանվում է հայտնի «Մեծ մրցարշավներ» սիրված կատակերգությունում:
1970-ական թթ. Լեմոնը նկարահանվում է մի քանի նշանավոր ֆիլմերում, որոնցից են «Փրկեք վագրին» (որտեղ Լեմոնը համաձայնվել է խաղալ գրեթե անվճար) և «Չինական ախտանիշ», որտեղ նա խաղում է իր ամենաողբերգական դերերից մեկը: Մյուս մեծ դերը կինոյում դառնում է Կոստա Գավրասի «Անհետ կորածը»:
1998 թվականին Լեմոնը ներկայացվում է «Ոսկե Գլոբուսի», սակայն մրցանակը ստանում է Վինգ Ռեյմսը, և հենց այդ պահին նա դահլիճից բեմ է հրավիրում Լեմոնին և մրցանակը հանձնում նրան որպես ավելի արժանավոր:[2]
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է 90-ից ավելի ֆիլմերում և հեռուստատեսային սերիալներում, որոնցից առավել նշանավոր են`
Մրցանակներ [խմբագրել]
Ստացել է ընդհանուր թվով 54 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 42-ի, այդ թվում.
- 8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2 Օսկար` 1956 թվականին որպես երկրորդ պլանի դերասան «Միստեր Ռոբերտս» ֆիլմի համար, և 1974 թվականին «Փրկեք վագրին» Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում.
- 22 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել է այդ մրցանակը 6.
- 7 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 3-ը.
- 6 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ) մրցանակի, ստացել 2 անգամ
- Վենետիկի, Բեռլինի, Կաննի կինոփառատոնների բազմակի մրցանակակիր է և այլն
Գրականություն [խմբագրել]
- Lemmon, Chris (2006). A Twist of Lemmon: A Tribute to My Father. Chapel Hill, N.C.: Algonquin Books of Chapel Hill. ISBN 9781565124806.
- Freedland, Michael (2003). Some Like It Cool: The Charmed Life of Jack Lemmon. Robson Books. ISBN 9781861055101.
- Widener, Don (1975). Lemmon. Macmillan Books.