Ջո Պեշի
| Ջո Պեշի | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Joe Pesci |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 9, 1943 |
| Ծննդավայր՝ | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1961-ից սկսած |
Ջո Պեշի (լրիվ անունը` Ջոզեֆ Ֆրանչեսկո ԴեԼորես Էլիոտ Պեշի (անգլերեն՝ Joseph Francesco DeLores Eliot Pesci); փետրվարի 9, 1943, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ) — ամերիկացի դերասան և երգիչ:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ջո Պեշին ծնվել է 1943 թվականին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում` վարորդ Անջելոյի և վարսավիր Մերիի ընտանիքում:[1]
Առաջին դերը կինոյում խաղացել է 1975 թվականին ցածր բյուջե ունեցող «Հոգիների հավաքողը» քրեական ֆիլմում:
Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլ» (1980) ֆիլմում կերտած բռնցքամարտիկի եղբայր Ջոու ԼաՄոտտի հերոսի դերի համար ստացել է BAFTA մրցանակ «Լավագույն նորեկ» անվանակարգում, նաև առաջադրվել Օսկարի: Այդ ֆիլմից հետո Ռոբերտ Դե Նիրոյի հետ միասին դառնում է Սկորսեզեի սիրված դերասաններից մեկը:
Իսկ ահա 1990 թվականին կրկին հանդես գալով Մարտին Սկորեսեզի մեկ այլ հայտնի «Փառավոր տղաներ» ֆիլմում խաղացած գանգստեր Թոմի ԴեՎիտոյի դերի համար ստանում է Օսկար, որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:
Մնացած հայտնի ֆիլմերն են «Մենակ տանը», «Մենակ տանը 2», «Իմ զարմիկ Վիննին», «Ջոն Քեննեդի. Կրակոց Դալլասում», «Մահացու զենք 2», «Մահացու զենք 3», «Մահացու զենք 4», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո» և այլն:
[խմբագրել] Անձնական կյանք
1988-ից 1992-թթ Ջո Պեշին ամուսնացած է եղել Կլաուդիա Մարտե Հարոյի, և ունեցել է մեկ աղջիկ` Տիֆանի: 2007-2008 թթ, հանդիպել է 37-ամյա մոդել Էնջի Էվերհարտի հետ[2]
[խմբագրել] Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով խաղացել է 38 ֆիլմում:
Առավել նշանավորներն են.
[խմբագրել] Մրցանակներ
Ընդհանուր թվով ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 7-ի:
- 1980 — ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Կատաղած ցուլ»
- 1981 — ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային ժողով - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Կատաղած ցուլ»
- 1982 — BAFTA, գլխավոր դերի լավագույն դեբյուտ
- 1990 — ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Փառավոր տղաներ»
- 1991 — Օսկար - Երկրորդ պլանի լավագույն դերասան, «Փառավոր տղաներ»
- 1993 — Ամերիկյան կատակերգական մրցանակ - Լավագույն կատակերգական տղամարդու գլխավոր դեր «Իմ զարմին Վիննին» և այլն