Փոլ Նյուման
| Փոլ Նյուման | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Փոլ Լեոնարդ Նյուման Paul Leonard Newman |
||||||||||
| Հասակը` | 177 սմ | ||||||||||
| Ծնվել է` | հունվարի 26, 1925 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Քլիվլենդ, Օհայո, |
||||||||||
| Վախճանվել է` | Ուեստպորտ, Կոնեկտիկուտ | ||||||||||
| Վախճանի օր` | սեպտեմբերի 26, 2008 (83 տարեկան) | ||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1948–2008 | ||||||||||
| Ժանրեր | Դրամա, Կատակերգություն, Մելոդրամա |
||||||||||
| Ամուսին(ներ) | Ջոան Վուդվարդ (3 երեխա), Ջեքի Նյուման (ամուսնալուծված) (3 երեխա) |
||||||||||
| Երեխա(ներ) | 6 երեխա | ||||||||||
| Պարգևներ և մրցանակներ` | Էմմի (մրցանակ) | ||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000056 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 11862 | ||||||||||
|
|||||||||||
Փոլ Լեոնարդ Նյուման (անգլ.՝ Paul Leonard Newman, հունվարի 26, 1925 - սեպտեմբերի 26 2008), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ում համարում են Հոլիվուդի սյուներից մեկը: Կինոյի պատմության թերևս ամենահայտնի կապուտաչյա դերասանը: 10 անգամ ներկայացվել է Օսկարի, որից 8-ը Օսկար լավագույն դերասանի համար հեղինակավոր անվանակարգում:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Փոլ Նյումանը ծնվել է 1925 թվականի հունվարի 26-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Հայրը` Արթուր Սամուել Նյումանը հրեա էր, մայրը Թերեզիա Ֆեցկովան սլավոնուհի էր , ծնված Սլովակիայում: Ծառայել է նավատորմում, պատերազմից հետո հորից ժառանգել է սպորտային ապրանքների խանութ:
Վաճառելով իր ունեցվածքի մասը 1947 թվականին ընդունվել է Յելսի համալսարանի դերասանական վարպետության դպրոցը: Առաջին դերերը խաղացել է սերիալներում (1952-1958 թթ.) և Բրոդվեյում: Իր առաջին ֆիլմերից մեկի` «Երկար շոգ ամառ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է դերասանուհի Ջոան Վուդվարդի հետ, ում հետ էլ ամուսնացել է և բնակվելով միասին համատեղ նկարահանվել են մի քանի ֆիլմում:
1960-ական թթ. Նյումանը օգտագործում է իր աստղային կարգավիճակը օգնելով Դեմոկրատական խմբակցությանը, ով այդ ժամանակ պայքարում էր ԱՄՆ-ում ռասիստական խտրականության վերացման դեմ: Դրա արդյունքում դառնում է նախագահ Ռիչարդ Նիքսոնի թշնամիներից մեկը: Բարբարա Սթրեյզանդի հետ համատեղ հիմնել է հատուկ կինոստուդիա, որը երիտասարդ կադրեր էր պատրաստում կինոյի համար:
Փոլ Նյումանը հայտնի է նաև որպես ավտոսպորտի մեծ սիրահար, նա ավտոարշավորդ է և ունեցել է իր թիմը, այդ սպորտաձևով նա հետաքրքրվել է 1969 թվականին «Հաղթողները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Պրոֆեսիոնալ ավտորշավների սկսել է մասնակցել 1972 թվականից սկսած: 1979 թվականին մասնակցել է այդ սպորտաձևում հայտնի Լե-Մանի 24 ժամյա ավտոմրցույթին և իր Պորշե ավտոմեքենայով դարձել է երկրորդ տեղի մրցանակակիր: 1983 թվականին Կառլ Հաասի հետ հիմնել է «Ньюман/Хаас Рейсинг» թիմը: 1995 թվականին 70-ամյա Նյումանը մասնակցում է Դայթոնում անցկացված 24 ժամյա ավտոարշավին, որտեղ իր թիմը հաղթում է, իսկ ինքը դառնում է պաշտոնական արշավների ամենատարեց մասնակիցը, ում թիմը հաղթել է այդ մրցարշավներում:
Նրա որդին կախվածություն ուներ թմրանյութերից, ինչն էլ դարձավ նրա մահվան պատճառ: Այդ դեպքից հետո Փոլ Նյումանը ակտիվորեն սկսում է մասնակցել բարեգործական աշխատանքների ներդնելով գրեթե 200 միլիոն դոլլար:
2008 թվականի հունիս ամսին նրա մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերվեց, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին Փոլ Նյումանը մահացավ Կոնեկտիկուտ նահանգի Ուեստպորտ քաղաքում գտնվող իր տանը, 83 տարեկան հասակում:
Կինոկարիերան [խմբագրել]
Առաջին մեծ դերը կինոյում 1954 թվականին պատմական «Արծաթե գավաթը» ֆիլմում էր, որը ի դեպ հաջողություն չունեցավ և հետագայում Փոլ Նյումանը այն համարեց 1950-ական թթ. նկարահանված վատագույն ֆիլմ: Ճանաչում նրան բերեց 1956 թվականին «Երևի վերևներում ինչ որտեղ սիրում են ինձ» ֆիլմում մարմնավորած գլխավոր հերոսի` բռնցքամարտիկ Ռոկի Գրացիանոյի դերը: Մյուս նշանավոր դերը Թեննեսի Ուիլյամսի պիեսի հիման վրա 1958 թվականին էկրան բարձրացած «Կատուն շիկացած տանիքին» ֆիլմն էր: Այդ ֆիլմի համար Փոլ Նյումանը և իր խաղընկերուհի հանրահայտ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը ներկայացվեցին Օսկար մրցանակի: Կինոյում ունեցած իր հաջողությունը ավելի ամրապնդվեց «Տերրասից», «Ելք» ֆիլմերից հետո: Շատ կինոքննադատներ նշում էին նրա դերերի հաջող ընտրությունը:
«Խաբեբան» քրեական դրամայի և «Հադ» վեստեռն ֆիլմերի համար ներկայացվում է Օսկարի: Զբաղվելով ավտոարշավով նա սկսում է քիչ նկարահանվել: 1962 թվականին նկարահանվում է Թեննեսի Ուիլյամսի ևս մեկ պիեսի էկրանավորման` «Պատանեկության քաղցր թռչունը», իսկ 1966 թվականին հաջողությամբ խաղում է Ալֆրեդ Հիչքոքի «Պատռված վարագույր» ֆիլմում: Նույն թվականին կնոջ Ջոան Վուդվարդի մասնակցությամբ բեմադրում է «Ռեյչել Ռեյչել» ֆիլմը, որի համար ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար Փոլ Նյումանի ամենանշանավոր դերերից մեկը 1967 թվականի «Սառնարյուն Լյուկը» ֆիլմն էր, որի համար նա 4-րդ անգամ ներկայացվեց Օսկարի: Նրա հաջորդ` «Բուչ Քեսիդին և Սանդես Քիդը» Ռոբերտ Ռեդֆորդի ընկերակցությամբ վեստեռնը դարձավ կինոյի պատմության ամենաշահութաբեր վեստեռն ժանրի ֆիլմը: Ռոբերտ Ռեդֆորդի հետ համատեղ ևս մի աշխատանք «Խաբեություն» ֆիլմը ստացավ Օսկար լավագույն ֆիլմի համար:
Իր կարիերայի հաջորդ երկու տասնամյակի ընթացքում նույնպես շարունակում է շատ նկարահանվել: 1970 ական թթ. նշանավորվում է ռեժիսոր Ջոն Հյուսթոնի հետ համատեղ աշխատանքով: 1968 թվականին Մարտին Սկորսեզեի «Փողերի գույնը» ֆիլմի համար ստացավ իր առաջին Օսկարը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, որը նրա 6-րդ թեկնածությունն էր հեղինակավոր այդ մրցանակին:
Ֆիլմերը և մրցանակները [խմբագրել]
Իր կարիերայի ավելի քան 50 տարիների ընթացքում ընթացքում նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում: Օսկար, Ոսկե Գլոբուս, Էմմի (մրցանակ), BAFTA, Արծաթե արջ և այլ կինոմրցանակների դափնեկիր է, ընդհանուր մրցանակների թիվը հասնում է 40-ի, ներկայացվել է ընդհանուր առմամբ մոտ 50 մրցանակների:
Առավել նշանավոր ֆիլմերն են
- 1954 - «Արծաթե գավաթը»
- 1956 - «Երևի վերևներում ինչ որտեղ սիրում են ինձ»
- 1958 - «Զենք ձախլիկի համար»
- 1958 - «Կատուն շիկացած տանիքին»
- 1960 - «Ելք»
- 1962 - «Պատանեկության քաղցր թռչունը»
- 1965 - «Լեդի Լ.»
- 1966 - «Պատռված վարագույր»
- 1967 - «Հոմբրե»
- 1967 - «Սառնարյուն Լյուկը»
- 1969 - «Բուչ Քեսիդին և Սանդես Քիդը»
- 1971 - «Դատավոր Ռոյ Բինի կյանքն ու ժամանակները»
- 1973 - «Խաբեություն»
- 1973 - «Մարդ մակինտոշը»
- 1974 - «Ծխացող դժոխք»
- 1979 - «Կվինտետ»
- 1982 - «Դատավճիռ»
- 1986 - «Փողերի գույնը»
- 1994 - «Հադսակերի օգնականը»
- 1994 - «Առանց հիմարների»
- 1998 - «Մթնշաղ»
- 1999 - «Ուղերձ շշի մեջ»
- 2002 - «Անիծված ուղի»
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Փոլ Նյումանը ներկայացված է 2 դրական հերոսով`
- «Բուչ Քեսիդին և Սանդես Քիդը», Ռոբերտ Ռեդֆորդի հետ միասին - 20
- Լյուկ Ջեքսոն, «Սառնարյուն Լյուկը» - 30
Գրականություն [խմբագրել]
- Dherbier, Yann-Brice; and Verlhac, Pierre-Henri (2006). Paul Newman: A Life in Pictures. San Francisco, CA: Chronicle Books. ISBN 978-0-8118-5726-0. OCLC 71146543.
- Demers, Jenifer. Paul Newman: the Dream has Ended!. Createspace, 2008. ISBN 1-4404-3323-2
- Lax, Eric. Paul Newman: a Biography. Turner Publishing, Incorporated, 1999. ISBN 1-57036-286-6.
- Morella, Joe; Epstein, Edward Z. Paul and Joanne: A Biography of Paul Newman and Joanne Woodward. Delacorte Press, 1988. ISBN 0-440-50004-4.
- O'Brien, Daniel. Paul Newman. Faber & Faber, Limited, 2005. ISBN 0-571-21987-X.
- Oumano, Elena. Paul Newman. St. Martin's Press, 1990. ISBN 0-517-05934-7.
- Quirk, Lawrence J. The Films of Paul Newman. Taylor Pub., 1986. ISBN 0-8065-0385-8.
- Thomson, Kenneth. The Films of Paul Newman. 1978. ISBN 0-912616-87-3.
- Hinton, Susan (1967). The Outsiders. USA: Viking Press, Dell Publishing. ISBN 0-670-53257-6. OCLC 64396432.
- Godfrey, Lionel (1979, ©1978). Paul Newman, Superstar: A Critical Biography. New York, NY: St. Martin's Press. ISBN 978-0-312-59819-8. OCLC 4739913.
- Hamblett, Charles (1975). Paul Newman. Chicago, IL: H. Regnery. ISBN 978-0-8092-8236-4. OCLC 1646636.
- Landry, J. C. (1983). Paul Newman. New York, NY: McGraw-Hill. ISBN 978-0-07-036189-8. OCLC 9556372.
- Lax, Eric (1996). Newman: Paul Newman, A Celebration. London, UK: Pavilion. ISBN 978-1-85793-730-5. OCLC 37355715.
- Lax, Eric (1996). Paul Newman: A Biography. Atlanta, GA: Turner Pub.. ISBN 978-1-57036-286-6. OCLC 33667112.
- Morella, Edward Z. (1988). Paul and Joanne: A Biography of Paul Newman and Joanne Woodward. New York, NY: Delacorte Press. ISBN 978-0-440-50004-9. OCLC 18016049.
- Netter, Susan (1989). Paul Newman and Joanne Woodward. London, England: Piatkus. ISBN 978-0-86188-869-6. OCLC 19778734.
- O'Brien, Daniel (2004). Paul Newman. London, UK: Faber. ISBN 978-0-571-21986-5. OCLC 56658601.
- Oumano, Elena (1989). Paul Newman. New York, NY: St. Martin's Press. ISBN 978-0-312-02627-1. OCLC 18558929.
- Quirk, Lawrence J. (1971). The Films of Paul Newman. New York, NY: Citadel Press. ISBN 0-8065-0233-9. OCLC 171115.
- Quirk, Lawrence J. (1996). Paul Newman. Dallas, TX: Taylor Pub. Co.. ISBN 978-0-87833-962-4. OCLC 35884602.
- Stern, Stewart (1989). No Tricks in My Pocket: Paul Newman Directs. New York, NY: Grove Press. ISBN 978-0-8021-1120-3. OCLC 18780705.
- Demers, Jenifer (2008). Paul Newman: The Dream has Ended!. California: Createspace. ISBN 978-1-4404-3323-8.
- Hotchner, A.E. (2010). Paul and Me: Fifty-three Years of Adventures and Misadventures with My Pal, Paul Newman. New York: Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-385-53233-4.