Սփենսեր Թրեյսի
| Սփենսեր Թրեյսի | |
|---|---|
ամերիկացի դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Spencer Tracy |
| Ծննդյան օր՝ | 5 ապրիլի 1990 |
| Ծննդավայր՝ | Միլուոկի, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | 10 հունիսի 1967 |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Ազգություն | Իռլանդիա |
| Աշխատանք՝ | 1922-1967 |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Սփենսեր Թրեյսի (անգլերեն Spencer Tracy, ապրիլի 5, 1900-հունիսի 10, 1967) ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր: Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Սփենսեր Թրեյսին ու Թոմ Հենքսն են 2 տարի անընդմեջ ստացել այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում:
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է ԱՄՆ-ի Միլոուկի քաղաքում: Հայրը իռլանդացի կաթոլիկ, գործարար Ջոն Թրեյսին էր, մայրը բողոքական եկեղեցու անդամ Քերրի Բրաունը: Դժվար մանկություն է ունեցել, ամեն անգամ վեճեր ունենալով բակի մյուս տղաների հետ և ծնողները ստիպված են եղել մի քանի դպրոց փոխել նրան: Մանուկ հասակում զբաղվել է սպորտով` բռնցքամարտով և բեյսբոլով:
1916 թվականին ընտանիքով տեղափոխվում են բնակության Կանզաս նահանգում: 1917 թվականի եղբոր հետ միասին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին ծառայելով նավատորմում: 1921 թվականի չնայած մեծ տարիքին ընդունվում է Վիսկոնսին նահանգի քոլեջներից մեկը, որտեղ քոլեջի սիրողական թատրոնի կազմում աչքի է ընկնում իր դերասանական տաղանդով:
[խմբագրել] Կարիերա
Սկզբում Սփենսեր Թրեյսին հաջողությամբ հանդես է եկել որպես թատրոնի դերասան, խաղալով նաև Բրոդվեյի բեմերում: Կինոյում առաջին դերը խաղացել է 1930 թվականին ռեժիսոր Ջոն Ֆորդի «Գետի հոսանքով դեպի վեր» ֆիլմում, որից հետո հաջորդեցին ևս մի քանի փոքր դերեր: Բայց նրա առաջին մեծ դերը, որը նաև ճանաչում բերեց իրեն, 1936 թվականին նկարահանված Ֆրից Լանգի «Ցասում» ֆիլմն էր: Թրեյսին օժտված էր դերասանական տաղանդով և խաղացել է իր ժամանակի շատ նշանավոր ֆիլմերում, հիմնականում դրամատիկ և կոմեդիկ դերերով: Ռեժիսոր Սթենլի Կրամերի սիրված դերասանն էր և խաղացել է նրա լավագույն ֆիլմերում:
Սիրային կապերի մեջ է եղել դերասանուհի Քեթրին Հեփբորնի հետ, ով համարվում է ինչպես իր ժամանակների, այդպես էլ համաշխարհային կինոյի պատմության լավագույն դերասանուհիներից մեկը: Նրա հետ միասին հանդես է եկել նաև մի քանի ֆիլմերում: Ընկերակցել է այդ ժամանակի ամերիկյան գրեթե բոլոր նշանավոր դերասան-դերասանուհիներին, խաղացել իր ժամանակի լավագույն ռեժիսորների ֆիլմում:
7 անգամ ներկայացվել է Օսկարի: 2 անգամ Օսկար է ստացել Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար: Կաննի միջազգային կինոփառատոնի, Ոսկե Գլոբուս, BAFTA և այլ կիմոմրցանակների դափնեկիր է:
Մահացել է 1967 թվականի Լոս Անջելեսում, 67 տարեկան հասակում:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Սփենսեր Թրեյսին իր մոտ 50 տարիների դերասանական կարիերայում խաղացել է ավելին քան 70 ֆիլմում: Առավել նշանավոր ֆիլմերն են
| տարեթիվ | ֆիլմի անվանում | բնօրինակ անվանում | դերը | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|---|---|
| 1936 | Ցասում | Fury | Ջո Ուիլսոն | Ֆրից Լանգ | Ուոլտեր Բրեննան |
| 1936 | Սան Ֆրանցիսկո | San Francisco | հոգևորական Թիմ Մալլին | Վուդի Վան Դեյք | Կլարկ Գեյբլ |
| 1937 | Խիզախ կապիտանները | Captains Courageous | Մանուել Ֆիդելլո | Վիկտոր Ֆլեմինգ | Միկկի Ռունի |
| 1938 | Փորձարկող-օդաչուն | Test Pilot | Մորրիս | ||
| 1940 | Էդիսոնի հասունությունը | Edison, The Man | Թոմաս Էդիսոն | ||
| 1941 | Դոկտոր Ջեքիլը և Միստեր Հայդը | Dr. Jekyll and Mr. Hyde | Դոկտոր Ջեքիլ, Միստեր Հայդ | Վիկտոր Ֆլեմինգ | Ինգրիդ Բերգման |
| 1942 | Տարվա կինը | Woman of the Year | Սեմ Քրեյգ | Ջորջ Սթիվենս | Քեթրին Հեփբորն |
| 1944 | Յոթերորդ խաչը | The Seventh Cross | Ջորջ Հեսլեր | Ֆրեդ Ցինեման | |
| 1945 | Առանց սիրո | Without Love | Փիթ Ջեմիսոն | Հերոլդ Բուկե | Քեթրին Հեփբորն |
| 1947 | Խոտի ծով | The Sea of Grass | գնդապետ Ջեյմս Բ. «Ջիմ Բրյուտոն» | Էլիա Կազան | Քեթրին Հեփբորն |
| 1949 | Ադամի կողը | Adam's Rib | Ադամ Բոններ | Ջորջ Կյուկոր | Քեթրին Հեփբորն |
| 1950 | Հարսնացուի հայրը | Father of the Bride | Սթենլի Բենքս | Վինսենթ Մինելլի | Էլիզաբեթ Թեյլոր |
| 1952 | Փիթը և Մայքը | Pat and Mike | Մայք Կոնովան | Ջորջ Կյուկոր | Քեթրին Հեփբորն |
| 1955 | Վոտ օր Բլեք Ռոկում | Bad Day at Black Rock | Ջոն Ջ. Մակրիդի | Ջոն Սթարջես | Ուոլտեր Բրեննան |
| 1958 | Ծերունին և ծովը | The Old Man and the Sea | ծերունի | Ջոն Սթարջես | |
| 1960 | Կժառանգես փոթորիկը | Inherit the Wind | Հենրի Դրամմոնդ | Սթենլի Կրամեր | Ֆրեդրիկ Մարչ |
| 1961 | Նյուրնբերգյան դատավարություն | Judgement at Nuremberg | ավագ դատավոր Դեն Հեյվուդ | Սթենլի Կրամեր | Բերտ Լանկաստեր Մարլեն Դիտրիխ |
| 1962 | Ինչպես է նվաճվել Արևմուտքը | How The West Was Won | ֆիլմի պատմողը | Ջոն Ֆորդ |
Գրեգորի Պեկ |
| 1963 | Այս խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհը | It's a Mad Mad Mad Mad World | կապիտան Կուլլեպեր | Սթենլի Կրամեր | Միկկի Ռունի |
| 1967 | Գուշակիր, ով է գալու ճաշին | Guess Who's Coming To Dinner | Մեթ Դրեյթոն | Սթենլի Կրամեր | Քեթրին Հեփբորն |