Լի Ջեյ Կոբբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ջեյ Կոբբ
Lee J. Cobb 1960s.JPG
Լի Ջեյ Կոբբ, 1960-ական թթ. լուսանկար
Բնագիր ԱԱՀ Leo Jacob
Ծնվել է՝ 1911 թ., սեպտեմբերի 9 (1911-09-09)
Ծնվելու վայր՝ Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել է՝ Վուդլենդ Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Վախճանի օր՝ փետրվարի 11, 1976 (64 տարեկան)
Ազգություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1934-1976
Ամուսին(ներ) Հելեն Բեվերլի

Մերի Հիրչ (1957–1976)

էջ IMDb-ում ID 0002011

Լի Ջեյ Կոբբ (անգլ.՝ Lee J. Cobb, իսկական անուն ազգանունը՝ Լեո Ջեյկոբ, սեպտեմբերի 9, 1911, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 11, 1976, Վուդլենդ Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ), հրեական ծագումով[1], ամերիկացի դերասան։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Լի Ջեյ Կոբբը ծնվել է 1911 թվականին Նյու Յորքում Ռուսական կայսրությունից գաղթած հրեական ծագում ունեցող ընտանիքում[2]։ Նրա հայրը՝ Բենջամին Ջեյկոբը, աշխատում էր Նյու Յորքի թերթրից մեկի խմբագրությունում որպես տեքստերի հավաքող, մայրը՝ Քեյթ Նայլեխտը պարզապես տնային տնտեսուհի էր։ Սովորել է Նյու Յորքի համալասարանում, որից հետո 1934 թվականին նկարահանվում է իր առաջին՝ 1934 թվականին «Անհետացող ստվերներ» ֆիլմում։ Մեկ տարի անց ընդունվում է Մանհեթենի թատերական ընկերություններից մեկում, որտեղ սկսում է խաղալ մինչև 1940-ական թթ. վերջը[3]։ Լի Ջեյ Կոբբի առաջին մեծ դերերն են «Բերնադետի երգը» (1943) և «Աննան ու Սիամի թագավորը» (1946) ֆիլմերը։

1950-թթ. Կոբբին մեղադրեցին հակաամերիկյան գործունեության համար, ելնելով նրա քաղաքական հայացքներից, որպես կոմունիզմի հետևորդ, քանի որ նա մասնակցություն էր ունեցել բարեգործական ընկերությունների գործողություններին, որոնք կասկածվում էին կոմունիստական կապեր ունենալու համար։ Մոտ 2 տարի նա հրաժարվում էր որևէ ցուցմունքներ տալ նրա գործը հետաքննող կոմիտեին, մինչև Հոլիվուդում նրա հեղինակության հարցը բարձրացվեց, որից հետո միայն նա գնաց զիջումների։ Ցուցմունքների մեջ նա հայտնեց քննական մարմիններին այն անձանց մասին, ովքեր համագործակցում էին կոմունիստների հետ։ Իր այս արարքը հետագայում նա բացատրեց, որ չանելու դեպքում նա կարող էր մնալ առանց աշխատանքի։

Այս գործի ավարտից հետո էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ ռեժիսոր Էլիա Կազանի «Նավահանգստում» դրաման, որտեղ Կոբբի մարմնավորած գանգստեր Ջաննի Ֆրինդլիի հերոսի համար ներկայացվեց Օսկարի։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ար}անանալով 8 Օսկարի, որոնց թվում Օսկար լավագույն ֆիլմի համար։

Հաջորդ մեծ դերը Սիդնի Լյումետի ռեժիսորական դեբյուտում՝ «12 կատաղած տղամարդ» ֆիլմում № 3 երդվյալ ատենակալի դերն էր։ Մեկ տարի անց Կոբբը երկրորդ անգամ ներկայացվեց Օսկարի Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի Հոլիվուդյան էկրանավորման մեջ Ֆեոդոր Կարամազովի դերի համար։

1960-թթ. Կոբբը ավելի շատ նկարահանվում էր հեռուստատեսությունում, որոնցից հաջողված էր «Վաճառականի մահը» հեռուստաֆիլմը, որի համար նա ներկայացվեց Էմմիի։ Վերջին մեծ աշխատանքներից մեկը 1973 թվականին նկարահանված «Սատան քշողը» միստիկական սարսափ ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր ոստիկանության լեյտենանտի դերը։

Լի Ջեյ Կոբբը մահացել է 1976 թվականին սուր ինֆարկտից, Կալիֆորնայի Վուդլենդ Հիլզ քաղաքում։[4].

Անձնական կյանք[խմբագրել]

Կոբբը 2 անգամ ամուսնացած է եղե։ Առաջին կինը ազգությամբ հրեա թատրոնի դերասանուհի Հելեն Բեվերլին էր (1916 - 2011)[5]։ Նրանց աղջիկը դարձավ դերասանուհի Ջուլի Կոբբ (ծն. 1947)։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 100 ֆիլմում, առավել նշանավորներն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1939 «Ոսկե տղա» Ռուբեն Մամուլյան Ուիլյամ Հոլդեն
Բարբարա Սթենվիկ
1941 «Փարիզյան հարցում» Էդվին Լ. Մարին
1943 «Բեռնադետի երգը» Հենրի Քինգ Ջենիֆեր Ջոնս
1944 «Թևավոր հաղթանակ» Ջորջ Կյուկոր
1946 «Աննան և Սիամի թագավորը» Ջոն Քրոմվել Իրեն Դանն
Ռեքս Հարրիսոն
1947 «Բումերանգ» Էլիա Կազան
1947 «Կապիտանը Կաստիլիայից» Հենրի Քինգ
1948 «Զանգերի հրաշքը» Իրվինգ Պիչել Ֆրենկ Սինատրա
1949 «Ավազակային մայրուղի» Ժյուլ Դասսեն
1951 «Սիրոկկո» Կուրտիս Բեռնհարդտ Համֆրի Բոգարտ
1954 «Նավահանգստում» Էլիա Կազան Մառլոն Բրանդո
Ռոդ Սթայգեր
Կառլ Մոլդեն
1955 «Աստծո ձախ ձեռքը» Էդվարդ Դմիտրիկ Համֆրի Բոգարտ
1957 «12 զայրացած տղամարդ» Սիդնի Լյումետ Հենրի Ֆոնդա
Մարտին Բոլսամ
1958 «Կարամազով եղբայրներ» Ռիչարդ Բրուքս Յուլ Բրիններ
1958 «Մարդը արևմուտքից» Էնթոնի Մենն Գերի Կուպեր
1959 «Կանաչ ագարակներ» Մել Ֆերրեր Օդրի Հեփբերն
Էնթոնի Պերկինս
1959 «Մակենայի ոսկին» Ջեյ Լի Թոմպսոն Գրեգորի Պեկ
Օմար Շարիֆ
Էլի Ուոլլակ
1962 «Ինչպես է նվաճվել արևմուտքը» Ջոն Ֆորդ
Հենրի Հաթաուեյ
Ջորջ Մարշալ
Ռիչարդ Թորփ
Ջեյմս Ստյուարտ
Գրեգորի Պեկ
Ջոն Ուեյն
Հենրի Ֆոնդա
Քերոլ Բեյքեր
Կառլ Մոլդեն
Էլի Ուոլլակ
Ռիչարդ Ուիդմարկ
Ուոլտեր Բրեննան
Լի Վան Կլիֆ
1962 «Ապոկալիպսիսի չորս հեծյալները» Վինսենթ Մինելլի
1968 «Կուգանի Բլեֆը» Դոն Սիգել Քլինթ Իսթվուդ
1973 «Սատանա քշողը» Ուիլյամ Ֆրիդկին Մաքս ֆոն Սյուդով
Էլլեն Բերստին

Մրցանակներ[խմբագրել]

2 անգամ ներկայացվել է Օսկարի, որպես երկրորդ պլանի դերասան, 3 անգամ ներկայացվել է Էմմիի, 2 անգամ Ոսկե Գլոբուսի և այլն։

Պատկերներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]