Հենրի Ֆոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Ֆոնդա
Henry Fonda in Slim.JPG
Հենրի Ֆոնդան «Սլիմ» ֆիլմում
Բնագիր ԱԱՀ Henry Fonda
Ծնվել է` մայիսի 16, 1905
Ծնվելու վայր` Գրանդ Այլենդ, Նեբրասկա, ԱՄՆ
Վախճանվել է` Լոս Անջելես, ԱՄՆ
Վախճանի օր` օգոստոսի 2, 1982 (77 տարեկան)
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1935-1982
IMDb-ում էջ ID 0000020

Հենրի Ջեյնս Ֆոնդա (անգլերեն՝ Henry Jaynes Fonda; 16 մայիս, 190512 օգոստոս, 1982), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր, դերասաններ Պիտեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը:

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

[խմբագրել] Մանկություն

Հենրի Ֆոնդան ծնվել է ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում: Հայրը` Ուիլյամ Բրեյս Ֆոնդան գովազդային ցուցանակների նկարիչ էր, մայրը Էլմի Հերբերտ Ջոնսnն: Նրա նախնիները գաղթել էին 19-րդ դարի 40-ական թթ. Ջենովայից, Նիդեռլանդներից ու Իտալիայից և հաստատվել ԱՄՆ-ում: Նրանք Նյու Յորքի մերձակայքում հիմնել են մի փոքր քաղաք, որը այժմ կոչվում է Ֆոնդա, ընտանիքի գլխավորի` Դոու Ֆոնդայի Բնագիր անունով, ով սպանվել էր տեղացի հնդկացիների կողմից: Իսկ Նեբրասկա եկել է նրա հայրական պապը` 1880-ական թթ.:

Նրա ընտանիքի Հիսուսի եկեղեցի (սայենտիստներ) անվանումով եկեղեցու հետևորդ էր: Նրանց ընտանիքի անդամները շատ համերաշխ էին իրար նկատմամբ ու կապված իրար սերտ կապերով: Ընտանիքի անդամները գրեթե չէին հաճախում բժշկի իրենց կրոնական համոզմունքներից ելնելով:

[խմբագրել] Պատանեկություն

Պատանի տարիներին Հենրի Ֆոնդան բոյսկաուտների շարժման ակտիվ մասնակիցներից էր և դարձել էր դասակի հրամանատար: Նա հետաքրքրված էր գեղանկարչությամբ, լավ լողորդ էր, վազորդ և չմշկասահորդ: Դպրոցական տարիներին նա ամաչկոտ, ցածրահասակ պատանի էր, ու սովոերոլւ հետ միասին աշխատում էր հոր ընկերությունում, մտածելով լրագրողի կարիերայի մասին:

[խմբագրել] Երիտասարդություն

Դպրոցում ավագ դասարաններում ուսանելի տարիներին աշխատանքի է անցնում հեռախոսային մի ընկերությունում: Երիտասարդ տարիքում դառնում է բարձրահասակ` ավելին քան 180 սմ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մինեսոտոյի համալսարանի լրագրություն ֆակուլտետը, իր լրագրողական կարիերան սկսելով Retail Credit Company ընկերությունում:

[խմբագրել] Կինոկարիերան

Որպես դերասան Հենրի Ֆոնդայի նորամուտը տեղի է ունեցել 12 տարեկանում` իրենց քաղաքի Omaha Community Playhouse սիրողական թատրոնում, որը ղեկավարում էր Դորոտի Բրանդոն, հայտնի դերասան Մառլոն Բրանդոյի մայրը: Դորոտի Բրադոն Հենրի Ֆոնդայի մոր ընկերուհին էր և նրան հրավիրում է խաղալու «Դու և ես» անվանումով ներկայացման մեջ: Թատրոնը նրան մեծ հիացմունք է պատճառում, նա հետաքրքրվում է թատրոնի բոլոր մանրուքներով` սկսած դեկորացիաներից մինչև ներկայացումների բեմադրումը: Բոլորը գնահատում են Ֆոնդայի դերասանական բարձր տաղանդը: «Merton of the Movies» ներկայացման մեջ գլխավոր դեր խաղալուց հետո, որոշում է դերասան դառնալ: Նա թողնում է լրագրողի աշխատանքը և 1928 թվականին մեկնում է երկրի արևելք` Մասսաչուսեթս նահանգ:

Սկզբում հանդես է գալիս նահանգի Դեննիս քաղաքի թատրոնում, իսկ հետո տեղափոխվում է Ֆելմուտ քաղաք, ու անմիջապես ընդունվում տեղի միջբուհական թատրոնի University Players ընկերություն: Որպես խաղընկեր համագործակցում է դերասանուհի Մարգարետ Սալլիվանի (ում հետ էլ հետագայում ամուսնանում է) և Ջեյմս Ստյուարտի հետ, ինչը սկիզբ է դնում նրանց երկարատև ընկերության:

[խմբագրել] Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հենրի Ֆոնդան և Ջեյմս Ստյուարտը հիմնում են բարեգործական ֆոնդ: Իսկ 1943 թվականին կամավոր զորագրվում է ԱՄՆ բանակ, ծառայության անցնելով ռազմածովային ուժերում, որտեղ ծառայում է 3 տարի, ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում: Պարգևատրվում է «Բրոնզագույն աստղ» շքանշանով և «Presidential Citation» պարգևով:

[խմբագրել] Ֆիլմագրություն

Խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում նաև հեռուստատեսային ֆիլմեր: Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1936 «Միայնակ սոճու արահետը» Հենրի Հաթաուեյ Սեմուել Հինդս

Բելա Բոնդի

1938 «Հեզաբել (ֆիլմ)» Ուիլյամ Ուայլեր Բեթ Դևիս
1940 «Ցասման ողկույզները» Ջոն Ֆորդ
1941 «Լեդի Եվա» Պրեստոն Սթարջես Չառլզ Քոբեռն
Բարբաբա Սթենվիկ
1943 «Դեպք Օքս-Բոուում» Ուիլյամ Ուելլման Էնթոնի Քուին
1946 «Իմ թանկագին Կլիմենտե» Ջոն Ֆորդ Ուոլտեր Բրեննան
1948 «Ֆորտ Ապաչ» Ջոն Ֆորդ Ջոն Ուեյն
Ոորդ Բոնդ
Շիռլի Տեմպլ
1955 «Միստր Ռոբերտս» Ջոն Ֆորդ
Մերվին Լեռոյ
Ջեք Լեմոն
Ջեյմս Կեգնի
Ուորդ Բոնդ
1956 «Պատերազմ և խաղաղություն» Քինգ Վիդոր Օդրի Հեփբերն
1956 «Ոչ այն մարդը» Ալֆրեդ Հիչքոք
1957 «12 զայրացած տղամարդ» Սիդնի Լյումետ Լի Ջեյ Կոբբ
1962 «Ամենաերկար օրը» Էնդրյու Մարտոն
Քեն Էակին
Բերնհարդ Վիկի
Շոն Քոնների
Ռիչարդ Բարթոն
Ջոն Ուեյն
Ռոդ Սթայգեր
Ռոբերտ Միտչեմ
Բուրվիլ
1968 «Բոստոնցի խեղդողը» Ռիչարդ Ֆլեյշեր Ջորջ Քենեդի
1968 «Մի անգամ Վայրի Արևմուտքում» Սերժիո Լեոնե Չառլզ Բրոնսոն
Ջեյսոն Ռոբարդս
Կլաուդիա Կարդինալե
1973 «Օձը» Անրի Վերնոյ Յուլ Բրիններ
Ֆիլիպ Նուարե
1978 «Ռոյ» Իրվին Ալլեն Մայքլ Քեյն
Խոսե Ֆերրեր
Ռիչարդ Չեմբեռլեն
Օլիվիա դե Հեվիլլենդ
1979 «Մետեոր» Ռոնալդ Նիմ Շոն Քոնների
Նատալի Վուդ
Մարտին Լանդաու
1979 «Քաղաքը կրակի մեջ» Էլվին Ռակոֆֆ Լեսլի Նիլսեն
Ավա Գարդներ
1981 «Ոսկե լճի վրա» Մարկ Ռայդելլ Ջեյն Ֆոնդա
Քեթրին Հեփբորն

[խմբագրել] Մրցանակներ և փաստեր

Ընդհանուր թվով ստացել է 14 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 10-ի:
Դրանց թվում` 2 Օսկար`, 1-ը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և 1 պատվավոր Օսկար, 1 BAFTA, 2 Ոսկե Գլոբուս, 1 Դավիդ դի Դոնատելլի անվան մրցանակ և այլն:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով