Էմմի (մրցանակաբաշխություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմմի (մրցանակ)ից)

«Էմմի մրցանակ», կամ պարզապես «Էմմի» (անգլ.՝ Emmy Award), ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն. «Էմմին» համարվում է «Օսկար» մրցանակաբաշխության հեռուստատեսային համարժեք մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ.

  • Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ բոլոր հեռուստատեսային հաղորդումներին, բացի սպորտայիններից:
  • Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ առավոտյան, սպորտային, լրատվական և փաստագրական հաղորդումներին:
  • Միջազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ International Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ հեռուստատեսային հաղորդումներին, որոնք Ամերիկայի տարածքից դուրս են ստեղծվել:

«Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում կատարվում է հետևյալ միջոցառումները.

  • Պրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխությունը (անգլ.՝ Primetime Emmy Award), գլխավոր մրցանակ: Սովորաբար շնորհվում է սեպտեմբերի կեսին: Մինչև 1972 թ.-ը այն կրում էր «Էմմի» մրցանակ անվանումը (անգլ.՝ Emmy Award):
  • «Էմմի» առավոտյան մրցանակ (անգլ.՝ Daytime Emmy Award). Շհնորհվում է սկսած 1972 թ.-ից:
  • «Էմմի» սպորտային մրցանակ (անգլ.՝ Sports Emmy Awards). Շհնորհվում է գարնանը:
  • «Էմմի» տեխնիկակն մրցանակ (անգլ.՝ Technology & Engineering Emmy Award)
  • «Էմմի» շրջանային մրցանակ - շհնորհվում է ԱՄՆ-ի 12 տարբեր շրջաններում:
  • «Էմմի» միջազգային մրցանակ - շհնորվում է նոյեմբերին:
  • և այլ մրցանակներ:

ԱՄՆ-ից դուրս ավելի հայտնի է երեկոյան «Էմմին»: