Ալֆրեդ Հիչքոք
| Ալֆրեդ Հիչքոք | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ՝ | Alfred Hitchcock |
| Ծննդյան օր՝ | 13.8.1899 |
| Ծննդավայր՝ | Լոնդոն, |
| Վախճանի օր՝ | 29.4.1980 |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, |
| Քաղաքացիություն՝ | |
| Հպատակություն՝ | |
| Ազգություն | անգլիացի |
| Կրոն | քրիստոնյա |
| Աշխատանք՝ | 1921—1976 |
| Կայք՝ | Alfred Hitchcock — The Master of Suspense |
Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք(անգլերեն՝ Sir Alfred Joseph Hitchcock; օգոստոսի 13 1899, Լոնդոն — ապրիլի 29 1980, Լոս Անջելես)-անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է: Մինչև 1929 թվականը Հիչքոքը աշխատել է Մեծ Բրիտանիայուն, այնուհետև ԱՄՆ-ում: Նա նկարահանել է թրիլլեր և սասփենս ոճի ֆիլմեր և համարվում է դասական այդ ոճի ֆիլմերի պատմության մեջ: Հիչքոքը կարողանում էր իր ֆիլմերում վարպետորեն ստեղծել տագնապային անորոշության և լարված սպասումի մթնոլորտ կինոդիտողի համար: Կյանքի վերջում Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացել է պատվո մրցանակ, իսկ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ը նրան տվել է ասպետի կոչում:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Ալֆրեդ Հիչքոքը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 12-ին Լոնդոնում: Նրա հայրը նպարավաճառ էր: Հիչքոքը իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի նստեղ մեքենայի ղեկին և վախեցել է ոստիկաններից: Դա հետևանք էր այն բանի որ մանուկ հասակում նրան մի քանի ժամով փակել էին ոստիկանության առանձի խցում:
Նա սովորել է Լոնդոնի համալսարանում որպես ինժեներ, իսկ 1920 թվականից աշխատել է կինոստուդիայում: Սկզբում նա քարտեր էր նկարում դերասանների անունով ֆիլմի տիտրերի համար, հետո սկսեց սցենարներ գրել և աշխատել որպես ռեժիսորի օգնական: 1926 թվականին նկարանել է իր առաջին ֆիլմը` «Վարձով բնակվողը», որը թրիլլեր էր: Բրիտանական առաջին ձայնային ֆիլմի հեղինակը Ալֆրեդ Հիչքոքն է` «Շանտաժ» (1929), որն ի դեպ ունեցավ հաջողություն կինովարձույթում:
1926 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ կինոմոնտաժող Ալմա Ռեվիլի հետ, ում հետ ծանոթացել էր 1923 թվականին «Կինը կնոջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 1928 թվականի նրանք ունեցան մեկ աղջիկ` Պատրիսիա Հիչքոք, ով հետագայում դարձավ դերասանուհի:
[խմբագրել] Ռեժիսորական ձեռագիրը
Հիչքոքի ռեժիսորական ձեռագրի առանձնահատկություններից է ֆիլմում ձայնի աշխատանքը, նա օգտագործում էր անսպասելի ձայնային էֆեկտներ կարևոր տեսարանները առավել տպավորիչ դարձնելու համար: Նույն նպատակին էր ծառայեցնում նաև երաժշտությունը, որ իր ֆիլմերի համար հիմնականում գրում էր Բերնարդ Հերրմանը: Հիչքոքի հերոսները հիմնականում մարդիկ էին, ովքեր հայտնվել են իրադարձությունների թակարդում: Ֆիլմերի սյուժեները կարելի է բաժանել 3 հիմնական մասի:
- Սխալմամբ սպանությունների կասկածյալներ. ովքեր սակայն սպանության մասնակից չեն եղել, և ստիպված են վարել սեփական հետաքննությունը որպեսզի ապացուցեն իրենց անմեղությունը («Վարձով բնակվողը», «39 աստիճաններ», «Դիվերսանտ», «Անծանոթները գնացքում», «Ես խոստովանում եմ», «Բռնել գողին», «Ոչ այն մարդը», «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս», «Զարմանք»)
- ճակատագրական կինը սիրեկանին շեղում է ճշմարտություն ճանապարհից, որպես կանոն, որպեսզի մեռնի նրա հետ («Շանտաժ», «Սաբոտաժ», «Ռեբեկկա», «Վատ համբավ», «Գլխապտույտ», «Մարնի»)
- Դասական դետեկտիվ. հոգեկան լուրջ խանգարում ունեցող անձի կողմից կատարված սպանություն հետաքննություն («Կասկածանքի ստվեր», «Պարան», «Բակ նայող լուսամուտը», «Պսիխո», «Զարմանք»)
Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում: Իր ամբողջ կյանքի ընթացքում, հատկապես վերջին տարիներին Հիչքոքը սիրում էր իրեն պարուրել խորհրդավոր, առեղծվածային մթնոլորտով:
[խմբագրել] Մրցանակներ և փաստեր
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում տեղ են գտել Ալֆրեդ Հիչքոքի 5 ֆիլմ` «Գլխապտույտ» (դրամա, թրիլլեր, դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Քիմ Նովակ), «Պսիխո» (թրիլլեր, սարսափ, դերերում Ջանեթ Լի, Էնթոնի Պերկինս, Պատրիսիա Հիչքոք) «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (արկածային, դետեկտիվ, դերերում Քերի Գրանտ, Էվա Մարի Սեյնթ, Ջեյմս Մեյսոն) և «Բակ նայող լուսամուտը» (դետեկտիվ, դերերում Ջեյմս Ստյուարտ, Գրեյս Քելլի)
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում ռեժիսորներից ամենաշատը Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերն են` 9 ֆիլմ, «Պարան» (գլխ դերում Ջեյմս Ստյուարտ), «Վատ համբավ», «Բակ նայող լուսամուտը», «Պսիխո», «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս», «Գլխապտույտ», «Ռեբեկկա», «Անծանոթները գնացքում», «Սպանության դեպքում հավաքեք M»
- «Ռեբեկկա» ֆիլմը (թրիլլեր, դերերում Լոուրենս Օլիվիե, Ջոան Ֆոնտեյն, 1940 թվական) Օսկարի ներկայացվել 11 անվանակարգերում և ստացել է 2 Օսկար, Օսկար լավագույն ֆիլմի համար և լավագույն օպերատոր (Ջորջ Բարնս)
- Ալֆրեդ Հիչքոքը 5 անգամ ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար հետևալ ֆիլմերի համար` «Պսիխո», «Բակ նայող լուսամուտը», «Ռեբեկկա», «Փրկարար նավակ» (ռազմական դրամա, դերերում Թալուլլա Բենկհեդ, Մերի Անդերսոն) և «Կախարդվածը» (դետեկտիվ, դրամա, թրիլլեր, դերերում Գրեգորի Պեկ, Ինգրիդ Բերգման) ֆիլմերի համար
[խմբագրել] Արտաքին հղումներ