Էնթոնի Պերկինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Պերկինս
Anthony Perkins.jpg
Է. Պերկինսը, 1975 թ. լուսանկար
Բնագիր ԱԱՀ Anthony Perkins
Ծնվել է` ապրիլի 4, 1932(1932-04-04)
Ծնվելու վայր` Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել է` Հոլիվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Վախճանի օր` սեպտեմբերի 12, 1992 (60 տարեկան)
Ազգություն` Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Այլ անուն(ներ) Թոնի Պերկինս
Մասնագիտություն դերասան, ռեժիսոր, երգահան
Ակտիվ շրջան 1953-1992
Ամուսին(ներ) Բերրի Բերենսոն (1973–1992)
Երեխա(ներ) Օզ Պերկինս
Էլվիս Պերկինս
Պարգևներ և մրցանակներ` 1 Ոսկե Գլոբուս
էջ IMDb-ում ID 0000578

Էնթոնի Պերկինս (անգլ.՝ Anthony Perkins, ապրիլի 4, 1932, Նյու Յորք - սեպտեմբերի 12, 1992, Հոլիվուդ, Կալիֆորնիա), ամերիկացի դերասան, երաժիշտ և ռեժիսոր:

Բովանդակություն

Կենսագրություն և կարիերա [խմբագրել]

Էնթոնի Պեկինսը ծնվել է 1932 թվականին Նյու Յորքում: Հայրը` Օսգուդ Պերկինսը Բրոդվեյի նշանավոր դերասաններից էր, մահացավ երբ Էնթոնին ընդամնեը 5 տարեկան էր: Նիհար կազմվածքով և ամաչկոտ Էնթոնին իր կարիերան սկսել է խաղալով հեռուստաֆիլմերում: Առաջին քիչ թե շատ նշանավոր դերը 1953 թվականին «Դերասանուհին» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերներն էին Սփենսեր Թրեյսին ու Ջին Սիմոնսը:

Էնթոնի Պերկինսի ամենանշանավոր դերը կինոյում դարձավ հայտնի ռեժիսոր Ալֆրեդ Հիրքոքի «Պսիխո» թրիլեր-սարսափ ֆիլմը, որը դարձավ իր ժանրի կինոյի պատմության ամենանշանավոր ֆիլմերից մեկը:

Էնթոնի Պերկինսը մահացել է ՁԻԱՀ-ից 60 տարեկանում, իսկ նրա կինը` Բերրի Բերենսոնը մահացել է 2011 թ. սեպտեմբերի 11-ին հաբեկչկան գործողություններից մեկի ժամանակ ինքնաթիռում: Նրանց մեծ որդին` Օզ Պերկինսը նույնպես դերասան է, իսկ կրտսերը` Էլվիս Պերկինսը երաժիշտ:

Ֆիլմագրություն [խմբագրել]

Ընդհանուր թվով խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, 2 ֆիլմի ռեժիսոր է, 4 ֆիլմի համար գրել է երաժշտություն:

Դերասան [խմբագրել]

Առավել նշանավոր դերասանական աշխատանքներից են

  • 1953 — «Դերասանուհին» / The Actress
  • 1956 — «Ընկերական ծանոթություն» / Friendly Persuasion
  • 1959 — «Ափին» / On The Beach
  • 1959 — «Կանաչ ագարակներ» / Green Mansions
  • 1960 — «Պսիխո» / Psycho
  • 1961 — «Արդյո՞ք սիրում եք դուք Բրամսին»
  • 1962 — «Դատավարություն (ֆիլմ, 1962)|Դատավարություն]]» / Le Proces
  • 1964 — «Գեղեցկուհի ապուշը» / Une ravissante idiote
  • 1968 — «Քաղցր թույն» / Pretty Poison
  • 1970 — «Որս-22» / Catch-22
  • 1971 — «Ինչ-որ մեկը կա դռան հետևում / Quelqu’Un Derriere La Porte
  • 1972 — «Դատավոր Ռոյ Բինի կյանքն ու ժամանակները» / Life and Times of Judge Roy Bean, The
  • 1974 — «Սպանություն արևելյան ճեպընթացում» / Murder in the Orient express
  • 1974 — «Մոլլիին սիրելով» / Lovin' Molly
  • 1979 — «Ձմեռային սպանություն» / Winter Kills
  • 1979 — «Սև անցք» / The Black Hole
  • 1983 — «Պսիխո 2» / Psycho 2
  • 1986 — «Պսիխո 3» / Psycho 3
  • 1989 — «Խավարի աղջիկը» / Daughter Of Darkness
  • 1991 — «Պսիխո 4. Սկիզբ» / Psycho 4: The Beginning
  • 1992 — «Խոր անտառում» / In The Deep Woods

Ռեժիսոր [խմբագրել]

Երաժշտություն [խմբագրել]

  • 1985 «Մեծ ներկայացումներ» (հեռուստասերիալ)/ Great Performances
    • Բրոդվեյլի լավագույնը (1985) ("Never Will I Marry")
  • 1984 Կրքերի հանցագործություն ("GET HAPPY") / Crimes of Passion
  • 1983 «Պսիխո 2» ( "Piano Sonata Op. 27, No. 2 'Moonlight'", "Piano Sonata Op. 13 'Pathétique'") / Psycho II
  • 1956 Goodyear Playhouse (հեռուստասերիալ)
    • Ջո (1956) ("Love Goes A Long Way")

Արտաքին հղումներ [խմբագրել]