Պսիխո
| Պսիխո Psycho |
|
| Ժանր | թրիլլեր, սարսափ |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1960 |
| Պրեմիերա | հունիսի 16, 1960 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ալֆրեդ Հիչքոք |
| Պրոդյուսեր | Ալֆրեդ Հիչքոք |
| Սցենարիստ(ներ) | Ջոզեֆ Ստեֆանո Ռոբերտ Բլոխ (գրվածք) |
| Դերակատարներ | Ջանեթ Լի Էնթոնի Պերկինս |
| Օպերատոր | Ջան Լ. Ռասսել |
| Երաժշտություն | Բեռնարդ Հերման |
| Մոնտաժ | Ջորջ Թոմասինի |
| Ընկերություն | Paramount Pictures |
| Տևողություն | 109 րոպե |
| Բյուջե | 806,948 $ |
| Շահույթ | 50,000,000 $ |
| Հաջորդ | Պսիխո 2 |
| IMDb | ID 0054215 |
Պսիխո (անգլ.՝ Psycho, այլ թարգմանությամբ Փսիխո ), ճանաչված ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի 1960 թվականին նկարահանված ֆիլմ, համարվում է ինչպես Հիչքոքի, այնպես էլ ընդհանրապես թրիլեր ժանրի լավագույն ֆիլմերից մեկը, չնայած ֆիլմը նկարահանված է ավելի մոտ սարսափ ժանրի:
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 1-ինն է:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Երիտասարդ Մերիոն Քրեյնը չկանխամտածված գողանում է իր պետի իրեն վստահված 40 000 դոլար գումարը: Նա ցանկանում է հեռանալ քաղաքից իր սիրած տղամարդու հետ ու սկսել նոր կյանք: Ճանապարհին նա թեքվում է ճանապարհից ցանկանալով հանգստանալ և կանգ է առնում մի փոքրիկ հյուրանոց-մոթելում: Մոթելը ղեկավարում է երիտասարդ Նորման Բեյթսը, ով հետագայում պարզվում է տարօրինակությու ունի: Նա ատառապաում է անձի երկակիությամբ և ժամանակ առ ժամանակ նրա մեջ կենդանանում է վաղուց մահացած իր մայրը ...
Դերերում [խմբագրել]
- Էնթոնի Պերկինս — Նորման Բեյթս
- Ջանեթ Լի — Մերիոն Քրեյն
- Վերա Մայլզ — Լայլա Քրեյն
- Ջոն Գևին — Սեմ Լումիս
- Մարտին Բոլսամ — դետեկտիվ Միլտոն Արբոգաստ
- Ջոն Մակինտայր — շերիֆ Էլ Չեմբերս
- Սայմոն Օկլենդ — դոկտոր Ֆրեդ Ռիչմոնդ
- Վոն Թեյլոր — Ջորջ Լոուվորի
- Ֆրենկ Ալբերտսոն — Թոմ Քեսիդի, հաճախորդ
- Լարեն Տատլ — Էլիզա Չեմբերս
- Պատրիսիա Հիչքոք — Քերոլին, Մերիոնի գործընկերուհի
- Ջոն Անդերսոն — Չառլի
- Մորտ Մայլզ — ոստիկանության հերթապահ պարեկ
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
Ֆիլմը ստացել 6 կինորցանակ, ներկայացված է եղել ևս 3-ի, որոնց թվում
ներկայացվել է Օսկարի 4 անվանակարգում.
- Երկրորդ պլանի դերասանուհի - Ջանեթ Լի
- Լավագույն ռեժիսոր - Ալֆրեդ Հիչքոք
- Սև սպիտակ ֆիլմի բեմադրող նկարիչ - Ջոզեֆ Հեռլի, Ռոբերտ Կլետվորտի, Ջորջ Մայլո
- Լավագույն օպերատոր - Ջոն Ռասսել
- ստացել է 1 Ոսկե Գլոբուս (Ջանեթ Լի, որպես լավագույն դերասանուհի)
- Էդգար Ալան Պոի մրցանակ
- ներկայացվել է ԱՄՆ-ի ռեժիսորների և գրողների գիլդիայի մրցանակների
Վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Ֆիլմը տարբեր վարկանիշային ցանկերում զբաղեցնում է հետևալ տեղերը
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ.` 18, 2007 թ.` 14
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 1
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր - «Տղաների լավագույն ընկերները, նրանց մայրերն են» խոսքը 56-րդն է
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Թնթոնի Պերկինսի մարմնավորած գլխավոր հերոս Նորման Բեյթսը 2-րդն է որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 4
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Պսիխո»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Պսիխո»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
- Ռոբերտ Բլոխ. Պսիխո (վեպ)
- ֆիլմի սցենարը(անգ.)
- նկարահանումների լուսանկարներ