Ոսկե Գլոբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոսկե գլոբուսից)
Ոսկե Գլոբուս

«Ոսկե Գլոբուս» (անգլ.՝ Golden Globe Award), ամերիկյան կինոմրցանակ, սահմանվել է Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից 1944 թվականին։

Ոսկե Գլոբուս մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։

Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։

Փաստեր և թվեր[խմբագրել]

Ջեք Նիկոլսոնը ամենաշատ Ոսկե Գլոբուս ստացած անհատն է, ով այդ պատվին արժանացել է 6 անգամ։ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Օլիվեր Սթոունը, Շիռլի Մակլեյնը և Ռոզալինդ Ռասսելը երկրորդ տեղում են 5-ական մրցանակով։ Ռոզալինդ Ռասսելը միակ անհատն է, ով 5 անգամ ներկայացված լինելով այս մրցանակին այդպես էլ չի ստացել այն։

Ֆիլմերից ամենաշատ՝ 9 անվանակարգում ներկայացված է եղել «Նեշվիլլ» ֆիլմը, որ սակայն միայն մեկ Ոսկե Գլոբուս է ստացել Լավագույն երգ անվանակարգում։ Երկրորդ տեղում 8-ական անվակարգերում ներկայացված են եղել «Կաբարե» (1973), «Բագսի» (1992) և ««Տիտանիկ» (1998) ֆիլմերը։ 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիջինիա Վուլֆից» և 1991 թվականին «Կնքահայրը 3» ֆիլմերը ներկայացված են եղել 7 անվանակարգում չհաղթելով սակայն դրանցից ոչ մեկում։ 3 ֆիլմ` «Դոկտոր Ժիվագո», «Թռիչք կկվի բնի վրայով» և «Աստղի ծնունդը», ներկայացված լինելով 5 անվանակարգերում, հաղթել են բոլոր անվանակարգերում։

Ոսկե Գլոբուս մրցանակին ներկայացված լինելու թվով ռեկորդակիրը դերասանուհի Մերիլ Սթրիփն է՝ 26 անգամ, ով նաև ամենաշատ Օսկարի ներկայացված անձն է (17 անգամ)։ Երկրորդ տեղում դերասան Ջեք Լեմոնն է՝ 22 անգամ։

Անվանակարգեր[խմբագրել]

Ոսկե Գլոբուսը տրվում է լիամետրաժ և հեռուստատեսային ֆիլմերի համար

Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել]

  • Լավագույն դրամա - 1944 թ. սկսած
  • Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1952 թ. սկսած
  • Լավագույն ռեժիսոր - 1944 թ. սկսած
  • Լավագույն դերասան (դրամա) - 1944 թ. սկսած
  • Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1951 թ. սկսած
  • Լավագույն դերասանուհի (դրամա) - 1944 թ. սկսած
  • Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ) - 1951 թ. սկսած
  • Լավագույն դերասանի նորամուտ
  • Լավագույն դերասանուհու նորամուտ
  • Լավագույն երկրորդ պլանի դերասան
  • Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի
  • Լավագույն սցենար
  • Լավագույն երաժշտություն
  • Լավագույն երգ
  • Լավագույն արտասահմանյան ֆիլմ
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ
  • Սեսիլ Բ. Դե Միլլի մրցանակ

Հեռուստատեսային աշխատանքներ[խմբագրել]

  • Լավագույն դրամա
  • Լավագույն կատակերգություն / մյուզիքլ
  • Լավագույն սերիալի դերասան (դրամա)
  • Լավագույն սերիալի դերասան (կատակերգություն/մյուզիքլ)
  • Լավագույն սերիալի դերասան (դրամա)
  • Լավագույն սերիալի դերասան (կատակերգություն/մյուզիքլ)
  • Լավագույն մինի-սերալ կամ հեռուստատեսության ֆիլմ
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի դերասան
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի դերասանուհի
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի երկրորդ պլանի դերասան
  • Լավագույն մինի-սերալի կամ հեռուստատեսության ֆիլմի երկրորդ պլանիդերասանուհի