Ջոան Ֆոնտեյն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ջոան Ֆոնտեյն | |
|---|---|
Ջոան Ֆոնտեյնը «Կասկած» ֆիլմում |
|
| Բնագիր ԱԱՀ | Joan de Beauvoir de Havilland |
| Հասակը` | 1,60 մ |
| Ծնվել է` | հոկտեմբերի 22, 1917 |
| Ծնվելու վայր` | Տոկիո, Ճապոնիա |
| Ազգություն` | |
| Այլ անուն(ներ) | Ջոան Բուրֆիլդ |
| Ակտիվ շրջան | 1935-1994 |
| Ամուսին(ներ) | Բրայան Ահերն (1939–1945) Ուիլյամ Դոզիե (1946–1951) |
| Երեխա(ներ) | Դեբոր Լեսլի Դոզիե (ծն. 05.11.1948) |
| Պարգևներ և մրցանակներ` | 1 Օսկար |
| էջ IMDb-ում | ID 0000021 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 74868 |
Ջոան Ֆոնտեյն (անգլ.՝ Joan Fontaine, հոկտեմբերի 22, 1917, Տոկիո, Ճապոնիա), ամերիկացի դերասանուհի, դերասանուհիներ Լուիզա Ռայների, Շիռլի Թեմպլի, Մորին Օ'Հարայի, Էնն Ռուտերֆորդի, Դինա Դուրբինի և քրոջ Օլիվիա դե Հեվիլլենդի հետ ներկայումս կենդանի, Հոլիվուդյան 1930-40 ական թթ. աստղերից մեկն է: Խաղացել է մոտ 70 ֆիլմում: 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում: 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը: