Լոուրենս Օլիվիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրենս Օլիվիե
Laurence Kerr Olivier
Laurence Olivier Allan Warren.jpg
անգլիացի կինոյի և թատրոնի դերասան,

ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 22 մայիս, 1907
Ծննդավայր Դորկինգ, Սուրեյ, Մեծ Բրիտանիա
Մահացել է 11 հուլիս, 1989
Մահվան վայր Սթայնինգ, Արևմտյան Սուսսեքս,

Մեծ Բրիտանիա

Ամուսին Ջիլլի Էսմոնդ (1930-1940)

Վիվիեն Լի (1940-1960)
Ջոան Պլաուռայթ (1961 մինչև կյանքի վերջ)

Պարգևներ և
մրցանակներ՝
4 Օսկար, 5 Էմմի (մրցանակ), 3 Ոսկե Գլոբուս
Երեխաներ 2 տղա, 2 աղջիկ
Կայք IMDb-ում Լոուրենս Օլիվիեի էջ

Լոուրենս Քերր Օլիվիե, բարոն Օլիվիե (անգլ.՝ Laurence Kerr Olivier, Baron Olivier [ˈlɒrəns ɵˈlɪvi.eɪ], մայիսի 22, 1907 - հուլիսի 11, 1989), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Նրան համարվում են 20-դ դարի մեծագույն դերասաններից մեկը[1], հատկապես փայլել է Շեքսպիրյան տարբեր երկերի լավագույն դերակատարումներով[2][3]։ Հանդես է եկել անտիկ դրամատուրգիական բեմադրություններում և ամերիկյան ու բրիտանական պիեսների ժամանակակից բեմականացումների մեջ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Դորկինգ քաղաքում, գյուղական հոգևորական Ջերարդ Օլիվիեի ընտանիքում։ Հատկապես ուժեղ կապվածություն է ունեցել վաղամեռիկ մոր Ագնեսա Լուիսի հետ, ով մահացել է 43 տարեկան հասակում երբ Օլիվիեն ընդամենը 12 տարեկան էր, և նա շատ ծանր է տարել մոր անսպասելի վախճանը։ Ավարտել է Օքսֆորդի Ս. Էդվարդի դպրոցը։ 3 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ անունը Ջիլլ Էսմոնդ էր, ում հետ ապրել է 1930-1940 թթ.։ Այնուհետև ամուսնացել է հայտնի դերասանուհի Վիվիեն Լիի հետ (1940 - 1960), իսկ 1960 թվականից մինչև իր կյանքի վերջ բրիտանացի դերասանուհի Ջոան Պլաուռայթի հետ։

Մահացել է 1989 թվականին, երիկամային անբավարությունից[4]։

Կարիերա, մրցանակներ, ֆիլմեր[խմբագրել]

Դերասանական կարիերան սկսել է 1930 թթ. խաղալով Լոնդոնի Վեստ-էնդ թատրոնում։ Իր շուրջ 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է թատրոնի մոտ 135, կինոյում մոտ 65 և 26 հեռուստատեսային դերեր։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 14-րդ տեղում։

Ստացել է 36 և ներկայացված է եղել 26 տարբեր մրցանակների, այդ թվում

Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի Ոսկե Առյուծ և Բեռլինի կինոփառատոնի Արծաթե Արջ մրցանակների։ Լոնդոնի թատրոնի մրցանակը 1984 թվականին վերանվանվել է նրա անվամբ։ 1960 թվականին ստացել է Հոլիվուդյան Փառքի ծառուղու աստղ։ 1970 թվականին Էլիզաբեթ թագուհին նրան շնորհել է բարոնի պատվավոր կոչում[5]։ Նրա անունով է կոչվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ թատրոններից մեկը[6], Լոուրենս Օլիվիեն դարձել է ամենաերիտասարդ դերասանը, ով ստացել է բակալավր-ասպետի կոչում[7]։

Դերասան Սփենսեր Թրեյսին մի առիթով նրան անվանել է «մեծագույն անգլալեզու դերասանը աշխարհում»[8], այլ նշանավոր կինոգործիչներ ևս նրան անվանել են մեծագույն դերասաններից մեկը[9][10][11][12][13][14]։

Առավել նշանավոր ֆիլմերն են՝

  • «Մոլեգին հողմերի դարավանդ» - 1939
  • «Ռեբեկկա» - 1940
  • «Հպարտություն և նախապաշարմունք» - 1940
  • «Լեդի Համիլթոն» - 1941
  • «Հենրիխ 5-րդ թագավոր» - 1944
  • «Համլետ» - 1948
  • «Սպարտակ» - 1960
  • «Խարտում» - 1960
  • «Ռոմեո և Ջուլիետ» - 1968
  • «Նիկոլայը և Ալեքսանդրան» - 1971
  • «Խաղ դուրս թռչելու վրա» - 1972
  • «Մարաթոնի մասնակիցը» - 1976
  • «Տղաները Բրազիլիայից» - 1978
  • «Ինչհոն» - 1982

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Brunskill, Ian (ed.) (2007) Great Lives: A Century in Obituaries, Times Books, p. 435.
  2. Frank Miller "Henry V (1944)", Turner Classic Movies
  3. Coleman, pp. 266–267.
  4. Coleman, Olivier, 468.
  5. Coleman, Terry (2005)։ Olivier։ New York: Henry Holt and Co։ ISBN 0-8050-7536-4։ 
  6. «Olivier Theatre»։ National Theatre։ http://www.nationaltheatre.org.uk/venue/olivier-theatre։ Վերցված է 25 սեպտեմբեր 2013։ 
  7. «Picks and Pans: Pages; Midnight Sweets»։ People Magazine։ http://www.people.com/people/archive/article/0,,20119394,00.html։ Վերցված է 25 ապրիլ 2012։ 
  8. Tracy quoted in By Myself and Then Some by Lauren Bacall. Harper Paperbacks: 2006. pp. 214–15.
  9. Gottfried, Martin (2003)։ Arthur Miller: His Life and Work։ South Boston, MA: DaCapo Press, 275։ ISBN 978-0-306-81214-9։ 
  10. Kustow, Michael (2005)։ Peter Brook: A Biography։ New York, NY: St, Martin's Press, 74։ ISBN 978-0-312-34034-6։ 
  11. Vermilye, Jerry (2000)։ The Complete Films of Laurence Olivier։ New York, NY: Citadel, 271։ ISBN 978-0-8065-1302-7։ 
  12. Drayton, Joanne (2008)։ Ngaio Marsh Her Life in Crime։ Harper։ ISBN 978-0-00-732868-0։ 
  13. Roy Plomley (25 Օգոստոս 1979)։ «Desert Island Discs»։ BBC։ http://www.bbc.co.uk/radio4/features/desert-island-discs/castaway/61fd2566#p009mx4q։ Վերցված է 1 Հուլիս 2013։ 
  14. Walker, Andrew (22 մայիս 2007). «The great pretender». BBC. http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/magazine/6679633.stm։ Վերցված է 21 հունվար 2011. 

Գրականություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg