Ջեյմս Ստյուարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ստյուարտ
Annex - Stewart, James (Call Northside 777) 01.jpg
ամերիկացի կինոդերասան
Բնագիր ԱԱՀ՝ James Stewart
Ծննդյան օր՝ 20 մայիսի 20, 1908
Ծննդավայր՝ Ինդիանա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր՝ հուլիսի 2, 1997
Վախճանի վայր՝ Լոս Անջելես, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ամեր
Աշխատանք՝ 1935-1991
Պարգևներ և մրցանակներ՝ Օսկար
Կայք՝ պաշտոնական կայքը
IMDb-ում էջ

Ջեյմս Մայթլենդ Ստյուարտ, (անգլերեն՝ James Stewart) ամերիկացի հայտնի դերասան, Օսկարի դափնեկիր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում գտնվում է պատվավոր 3-րդ տեղում:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ջեյմս Մայթլանդ Ստյուարտը ծնվել է 1908 թվականի մայիսի 20-ին Ինդիանա նահանգի Փենսիլվանիա քաղաքում: Նրա հայրը խանութպան էր, և նրա նախնիները նույնպես խանութպան էին: Հայրը ցանկանում էր որ որդին շարունակի իրենց ընտանեկան գործը, սակայն Ջեյմսը ընտրում է դերասանի ուղին: 1928 թվականին նա ավարտում է Փրինսթոնի համալսարանը ստանալով ճարտարապետի որակավորում, սովորելու տարիներին հանդես գալով սիրողական բեմերում և երաժշտական ակումբներում: Նրա դերասանական տաղանդը դրսևորվում է հենց ուսանողական տարիներին և նրա միշտ հրավիրում էին խաղալու համալասրանի կողմից կազմակերպվող սիրողական ներկայացումներին:

1932 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և բնակվում իր ընկեր ամերիկացի հայտնի թատրոնի դերասան և ռեժիսոր Ջոշուա Լոգանի հետ: Իսկ նրա խմբում աշխատելու ժամանակ ծանոթանում է ամերիկյան այդ ժամանակների մեկ այլ հայտնի դերասան Հենրի Ֆոնդայի հետ:

1949 թվականին ամուսնանում է նախկին ֆոտոմոդել Գլորիա Մակլինի հետ և որդեգրում նրա երեխաներին: Ջեյմս Ստյուարտը ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ էր և նույնիսկ դրա հետ կապված նա երբեմն տարաձայնություններ է ունենում իր լավագույն ընկերոջ` Հենրի Ֆոնդայի հետ:

[խմբագրել] Զինվորական ծառայություն

Ջեյմս Ստյուարտը զինվորական համազգեստով

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ջեյմս Ստյուարտը անդամագրվում է զինված ուժեր և մեկնում ռազմաճակատ: Նա համարվում է առաջին ամենահայտնի կինոաստղը, ով մասնակցել է պատերազմի: Ստյուարտը ուներ կործանիչ-օդաչուի որակավորում և սկզբնական շրջանում աշխատում էր որպես օդաչուների պատրաստման հրահանգիչ:

Այնուհետև պետության ղեկավարների կամքին հակառակ նա մեկնում է ռազմաճակատ` Անգլիա և սկսած 1943 թվականից մասնակցում ռազմական գործողությունների: Կատարել է ոչ պակաս 20 մարտական թռիչք դեպի Գերմանիա: Նա ստանում է գնդապետի կոչում, դառնալով մեկը այն շատ քիչ ամերիկացիներից, ով մասնակցելով պատերազմին որպես շարքային հասնում է նման բարձր կոչման:

Պատերազմից հետո, որպես պահեստային զինվորական նա ակտիվ մասնակցություն է ունենում ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի զարգացման գործում: Պաշտոնապես ավարտել է զինվորական կարիերան 1968 թվականին ստանալով բրիգադի գեներալ կոչում: Այսպիսով Ջեյմս Ստյուարտը դառնում է ԱՄՆ-ի պատմության ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող մշակութային գործիչը:

[խմբագրել] Կինոկարիերա

Առաջին քիչ թե շատ նշանավոր դերը ռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Ծնված է պարելու համար» մյուզիքլում է, որից հետո սկսվում է Ֆրենկ Կապրայի և Ջեյմս Ստյուարտի ստեղծագործական համատեղ աշխատանքը: Նրանց առաջին համատեղ ֆիլմը` 1938 թվականին նկարահանված «Քո հետ չես տանի» համարվում է Հոլիվուդի «Ոսկե» դասական ֆիլմերից մեկը: Նրանց հաջորդ «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» ֆիլմը նույնպես մեծ հաջողություն է ունենում, իսկ Ջեյմս Ստյուարտը Օսկարի է ներկայացվում լավագույն դերասան անվակարգում:

Ֆրենկ Կապրայից բացի Ջեյմս Ստյուարտը համագործակցել է նաև ռեժիսորներ Էնթոնի Մենի և Ալֆրեդ Հիչքոքի հետ, ովքեր նույնպես բարձր են գնահատել նրա դերասանական խաղը:

Իսկ Օսկար Ջեյմս Ստյուարտը ստանում է 1940 թվականին «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմի համար, որտեղ նրա խաղընկերներն էին Քեթրին Հեփբորնը և Քերի Գրանտը: Պատմում են, որ նա իր Օսկարի արձանիկը նվիրել է հորը, ով տեղադրել է այն իր խանութի ցուցանակներում, որպեսզի դրանով գրավի հաճախորդներին:

Ջեյմս Ստյուարտի ամենահայտնի ֆիլմերից մեկը Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմն է, որը ստացել է բազմաթիվ մրցանակներ և ընդգրկված է ամերիկյան ֆիլմերի տարբեր վարկանիշային ցանկերում:

[խմբագրել] Մրցանակներ և փաստեր

Իր դերասանական կարիերայի ընթացքում 26 տարբեր կինոմրցանակներ է ստացել և ներկայացվել է մրցանակների ևս 19 անգամ:

Օսկարի է ներկայացվել 5 անգամ, «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» (1940), «Ֆիլադելֆյան պատմություն» (1941), «Այս հրաշալի կյանքը» (1947), «Հարվի» (1950) և «Սպանության անատոմիա» (1960) ֆիլմերի համար, իսկ «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմի համար ստացել է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում:

2 անգամ ստացել է Բեռլինյան կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակի, Ոսկե Գլոբուս մրցանակի կրկնակի դափնեկիր է: Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի և BAFTA մրցանակների:

[խմբագրել] Ֆիլմերը

Ջեյմս Ստյուարտը և Դոննա Ռիդը «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում
Ջեյմս Ստյուարտի աստղը Հոլիվուդում

Ջեյմս Ստյուարտի խաղացանկը հասնում է գրեթե 100 ֆիլմի: Առավել նշանավոր ֆիլմերն են.

  • Կինն ընդդեմ քարտուղարուհու - 1936
  • Քո հետ չես տանի - 1938
  • Դեստրին կրկին թամբին - 1939
  • Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն - 1939
  • Ֆիլադելֆյան պատմություն - 1940
  • Անկյունի վրայի խանութը - 1940
  • Այս հրաշալի կյանքը- 1946
  • Պարան - 1948
  • Հարվի - 1950
  • Աշխարհի մեծագույն շոուն - 1952
  • Բակ նայող լուսամուտը - 1954
  • Մարդը, ով չափազանց շատ բան գիտեր - 1956
  • Գլխապտույտ - 1958
  • Զանգ, գիրք և մոմ - 1958
  • Սպանության անատոմիա - 1959
  • Մարդը, ով կրակեց Լիբերտի Վելանսին- 1962
  • Ինչպես է նվաճվել Արևմուտքը - 1962
  • Փյունիկի թռիչքը - 1965
  • Օդանավակայան'77 - 1977
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով