Շոն Քոնների
| Շոն Քոնների | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Թովմաս Շոն Քոնների |
| Ծնվել է` | Օգոստոսի 25, 1930 |
| Ծնվելու վայր` | Էդինբուրգ, Շոտլանդիա |
| Քաղաքացիություն` | |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասան |
| Ակտիվ շրջան | 1950–2009 |
| Ժանրեր | Էքշն, Դրամա, Մարտական |
| Ընտրանի | "Դոկտոր Ոչը", "Ժայռը", "Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը" |
| Ամուսին(ներ) | Դայա Սիլենտո (1962-1973) Միշելին Ռոքվեբրուն (1975-ից սկսած) |
| Երեխա(ներ) | Ջեյսոն Քոնների |
| Պարգևներ և մրցանակներ` | Օսկար (1987), Ոսկե Գլոբուս (1972, 1988, 1996), BAFTA (1988, 1998) |
| IMDb-ում էջ | ID 0000125 |
| Վեբկայք | պաշտոնական կայք kinopoisk-вում |
Սըր Թոմաս Շոն Քոնների (անգլերեն՝ Thomas Sean Connery; 25 օգոստոսի 1930, Էդինբուրգ, Շոտլանդիա) — շոտլանդացի սիրված ու հայտնի կինոդերասան: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մի այլ երկրների շարք պետական պարգևների դափնեկիր է:
Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան: Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների: Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են` գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Ծնողներ
Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Հայրը` Ջոզեֆ Քոններին բանվոր էր, իսկ մայրը` Էֆեմիի Մակլինը, հավաքարարուհի: Առաջին մասնագիտությունը, որով նա աշխատել է եղել է կաթնամթերքի վաճառող: Դրանից հետո ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերում:
[խմբագրել] Անձնական կյանք
Շոն Քոններին 2 անգամ ամուսնացել է: Առաջին կինը Դայան Սիլենտոն է, ում հետ ամուսնացել է 1962 թվկանին: 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են: Առաջին ամուսնությունից ունի մեկ որդի` Ջեյսոն Քոնների, ով նույնպես դարձել է դերասան: 1975 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ նկարչուհի Միշելին Ռոքվեբրունի հետ, ում հետ ապրում է մինչ օրս:
Սկսած 2011 թվականից հայտնի դերասանը շատ քիչ է երևում հասարակության մեջ[1]
[խմբագրել] Սիրված զբաղմունքներ
Շոն Քոններիի հոբբին գոլֆն է, նա ունեցել է սեփական հսկա գոլֆի դաշտ, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում: 1999 թվականին այն վաճառել է գերմանացի միլիարդատեր Դիտմար Հոպպին: Գոլֆից բացի նա նաև ֆուտբոլի մեծ սիրահար է, իսկ իր նախընտրած թիմեր են շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» և «Սելթիկը»: Երիտասարդ ժամանակ մարզվել է նաև բոդիբիլդինգով:
[խմբագրել] Քաղաքականություն
Քոններին ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ և հանդիսանում է Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամ, և կողմ է երկրի Անգլիայից ամբողջովին անկախանալու գաղափարին:
[խմբագրել] Կարիերա
Աշխատանք փնտրելու ճանապարհին Քոններին 1951 թվականին տեղավորվում է աշխատանքի Էդինբուգի թագավորական թատրոնում: Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1950-ականների երկրորդ կեսից` սկզբնական շրջանում հեռուստատեսային ֆիլմերում: Առաջին մեծ դերը կինոյում 1958 թվականին նկարահանված «Ուրիշ ժամանակ, ուրիշ տեղ» ֆիլմն էր:
Շոն Քոններիին հանրահայտ դարձրեց ամբողշ աշխարհում ու մեծ հռչակ բերեց գաղտնի գործակալ 007-ի` Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը, որոնցից առաջինը 1962 թվականին «Բժիշկ Նոու» ֆիլմն էր: Ընդհանուր թվով նրա մասնակցությամբ բոնդապատումի 7 ֆիլմ է նկարահանվել: Կինոյի պատմության մեջ 6 դերասան են մարմնավորել Ջեյմս Բոնդին, բայց ամենահաջողվածները թերևս հենց նրա մասնակցությամբ ֆիլմերն են եղել:
Դերասանական աշխատանքից բացի նաև 10 ֆիլմի պրոդյուսեր է:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով դերասանը նկարահանվել է մոտ 90 հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերում:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
[խմբագրել] Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել] Ֆիլմեր
Ընդհանուր թվով ստացել է 32 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի, որոնց թվում.
- 1 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար
- 3 Ոսկե Գլոբուս
- Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ
- 2 BAFTA կինոմրցանակ և այլն
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Շոն Քոններիի հերոս Ջեյմս Բոնդը «Բժիշկ Նո» ֆիլմում 3-րդ տեղում է որպես դրական հերոս:
[խմբագրել] Պետական պարգևներ
Բազմաթիվ պետական պարգևների դափնեկիր է` մոտ 15 մրցանակ: Դրանցից առավել արժեքավորներն են.
- 1987 - Ֆրանսիայի արվեստի և գրականության պատվո շքանշան
- 1991 - Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշան
- 1999 - «Քենեդու անվան Կենտորնի Շքանշան» (Kennedy Center Award). ԱՄՆ, Վաշինգտոն
- 2000 - «Սըր», ասպետական կոչում, շնորհվել է թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից: Արարողությունը կայացել է 2000 թվականի հուլիսի 5-ին Էդինբուրգում
- 2001 - Ուիլյամ Վոլոսի անվան մրցանակ (William Wallace Award), շնորհվել է ԱՄՆ-ի շոտլանդական ֆոնդի կողմից Շոտլանդիայի պատմության և երկրի հանրահայտության մեջ ունեցած ավանդի համար
[խմբագրել] Հոնորարներ
- «Ժամացույցի մեխանիզմով կողպեքը» (1957) — £ 100
- «Տարզանի մեծագույն արկածները» (1959) — $ 5600
- «Բժիշկ Նոու» (1962) — $ 125 000 ($ 17 000 գումարած վարձույթից ստացված եկամտի տոկոս)
- «Ռուսաստանից սիրով» (1963) — $ 250 000
- «Մարնի» (1964) — $ 400 000
- «Գոլդֆինգեր» (1964) — $3 050 000 ($ 500 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 5 %)
- «Գնդաձև կայծակ» (1965) — $ 750 000 ($ 600 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 25 %)
- «Ապրում ես միայն երկու անգամ» (1967) — $ 1 000 000 ($ 750 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 25 %)
- «Շալակո» (1968) — $ 1 000 000 (գումարած վարձույթից ստացված եկամտի տոկոս)
- «Հավերժ ադամանդներ» (1971) — $ 6 675 000 ($ 1 200 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 12.5 %)
- «Զարդոզ» (1974) — $ 200 000
- «Կամուրջը շատ հեռու է» (1977) — $ 500 000
- «Լեգենդ սըր Հեվեյնի մասին» (1982) — $ 600 000
- «Երբեք մի ասա երբեք» (1983) — $ 6 410 000 ($ 5 000 000 գումարած վարձույթից ստացված եկամտի 5 %)
- «Որս «Կարմիր Հոկտեմբերի ետևից» (1990) — $ 4 000 000
- «Ռուսական տուն» (1990) — $ 5 000 000
- «Լեռնցին 2. Թարմացում» (1991) — $ 3 500 000
- «Ռոբին Հուդը գողերի արքայազն» (1991) — $ 250 000
- «Հեքիմ» (1992) — $ 6 000 000
- «Ժայռը» (1996) — $ 15 000 000
- «Թակարդ» (1999) — $ 20 000 000
- «Գտնել Ֆորեսթերին» (2000) — $ 15 000 000
- «Երևելի ջենտլմենների լիգան» (2003) — $ 17 000 000