Լորեն Բեքոլ
| Լորեն Բեքոլ | |
|---|---|
դերասանուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Lauren Bacall |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 16, 1924 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1944-ից սկսած |
| Ամուսին՝ | Համֆրի Բոգարտ (1945-1957) Ջեյսոն Ռոբարդս (1961-1969) |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար, 2 Ոսկե Գլոբուս |
| Երեխաներ՝ | Սթիվեն Բոգարտ Լեսլի Բոգարտ |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Լորեն Բեքոլ (անգլերեն՝ Lauren Bacall, սեպտեմբերի 16, 1924), ամերիկացի դերասանուհի:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 20-րդ տեղում է,: Ամուսնացած է եղել Հոլիվուդի աստղեր Համֆրի Բոգարտի և Ջեյսոն Ռոբարդսի հետ:
Ընդհանուր թվով ստացել է 18 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 7-ի, որոնց թվում` 1 անգամ ներկայացվել է Օսկարի, 2009 թվականին ստացել է պատվավոր Օսկար, 2 անգամ արժանացել է Ոսկե Գլոբուս մրցանակի, 3 անգամ ներկայացվել է Էմմի (մրցանակ), 2 անգամ BAFTA-ի, ստացել է նաև 1 Սեզար, Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն:
Խաղացել է մոտ 70 ֆիլմում, դրանցից նշանավորներ են, «Ունենալ և չունենալ» (1944), «Խորը քուն» (1946), «Կի Լարգո» (1948), «Ինչպես ամուսնանալ միլիոնատերի հետ» (1953), «Քամու վրա գրված խոսքեր» (1956), «Ստեղծելով կնոջը» (1957), «Ուղիղ կրակող հրաձիգը» (1973), «Սպանություն արևելյան ճեպընթացում» (1974), «Օտար դաշտ» (1993), «Բարձր նորաձևություն» (1994), «Հայելին երկու երես ունի» (1996), «Ծնունդ» (2004), «Մանդերլեյ» (2005), «Քայլողը» (2007) և այլն: