Դոգվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոգվիլ
Dogville
Ֆիլմի պոստերը
Ժանր դրամա
թրիլլեր
Երկիր Դանիա

Շվեդիա
Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա
Գերմանիա

Հոլանդիա
Թվական 2003
Պրեմիերա մայիսի 19, 2003
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Լարս ֆոն Թրիեր
Պրոդյուսեր Վիբեկե Վինդլով
Սցենարիստ(ներ) Լարս ֆոն Թրիեր
Դերակատարներ Նիկոլ Քիդման

Ստելլան Սկարսգարդ
Բեն Գազզարա
Ջեյմս Կան
Ժան-Մարկ Բար

Լորին Բեքոլ
Օպերատոր Էնթոնի Դոդ Մենտլ
Երաժշտություն Քրիստիեն Էյդնես Անդերսոն
Մոնտաժ Մոլլի Մառլեն Ստենսգարդ
Ընկերություն Zentropa Entertainments 8 ApS

Isabella Films International B.V.
Memfis Film International AB
Pain Unlimited GmbH
Sigma Films Ltd.

Slot Machine SARL
Տևողություն 178 րոպե
Բյուջե 10 000 000 դոլլար
Շահույթ 16 000 000 դոլլար
IMDb ID 0276919
Կայք պաշտոնական կայք
description

«Դոգվիլ» (անգլ.՝ Dogville), 2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմ։

Ֆիլմը հանդիսանում է ռեժիսորի կողմից նախապես պլանավորված «ԱՄՆ-հնարավորությունների երկիր» եռերգության առաջին մաս։ Շարունակությունը՝ երկրորդ մասը 2005 թվականին նկարահանված «Մանդերլեյ» ֆիլմն է։ Երրորդ մասը նկարահանվելու է մոտ ապագայում «Վաշինգտոն» անվամբ։

Ֆիլմը իր ուրույն տեղը ունի համաշխարհային կինեմատոգրաֆում, թերևս կինոյի պատմության ամենադժվար դիտվող ֆիլմերից է։ Լարս ֆոն Թրիերը այն նկարահանել է իրեն շատ բնորոշ ոճով, որպես հաղթաթուղթ ունենալով հանդիսատեսի վրա թողնված ազդեցությունը, արժանացել է տարբեր կինոփառատոնների գլխավոր մրցանակների, ստացել է 13 մրցանակ և ներկայացվել ևս 19-ի։

Սյուժեն[խմբագրել]

Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ գրեթե բացակայում են դեկորացիաները, նկարահանման հրապարակը թատրոնի բեմն է, որտեղ տների և սենյակների սահմանները բաժանված են հատակին գծված գծերով։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930 ական թթ. Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։

Քաղաքը ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի այսպես կոչված անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան ...

Ֆիլմի դրվագները պատմվում են հեղինակի կողմից։ Բաղկացած է 11 մասից՝ նախաբան, 9 գլուխ և տիտրեր։

Դերասաններ[խմբագրել]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Հանքահոր մուտքի մոտ գրված է "Dictum ac factum", որը լատիներենից նշանակում է «Ասված է — արված է»։
  • Լուսանկարները, որոնք ցուցադրվում են ֆիլմի ավարտի տիտրերի ժամանակ, վերցված են Ջեյքոփ Հոլդթի «Ամերիկյան նկարներ» գրքից [1]։
  • Ֆիլմի հետ զուգահեռ ստեղծվել է նաև «Դոգվիլի պատմությունը» վավերագրական ֆիլմը (անգլ.՝ Dogville Confessions, 2003), ռեժիսոր Սամի Սայֆա։ Այստեղ դերասանները անկեղծորեն պատմում են նկարահանումներին ուղեկցող գործնական և անձնական դժվարությունների մասին, ինչպես նաև ռեժիսորի հետ ոչ հեշտ հարաբերություններից. Լարս ֆոն Թրիերը բացատրում է ստեղծագործական մեթոդը, ֆիլմի գաղափարախոսությունը և ընդգծում, որ դերասանների համատեղ աշխատելու ամենակարևոր պայմաներից մեկը փոխադարձ լիարժեք վստահությունն է։
  • Վերայի դերն սկզբնապես կատարում էր Կատրին Քարթլիջը, իսկ այն բանից հետո, երբ նա ստիպված եղավ թողնել նկարահանման հրապարակը, նրա դերի համար վերցրին Պատրիսա Կլարկսոնին։
  • Ֆիլմը Քվենտին Տարանտինոյի 1992 թվականից հետո ստեղծված սիրելի ֆիլմերի քսանյակում զբաղեցնում է 7-րդ տեղը[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]