Համֆրի Բոգարտ
| Համֆրի Բոգարտ | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Humphrey DeForest Bogart |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 25, 1899 |
| Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հունվարի 14, 1957 |
| Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Աշխատանք՝ | 1921-1956 |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Օսկար |
| Կայք՝ | http://www.humphreybogart.com/ IMDb-ում էջ |
Համֆրի Բոգարտ (անգլերեն Humphrey DeForest Bogart, 25 դեկտեմբերի 1899 — 14 հունվարի 1957) ամերիկացի կինոդերասան: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Համֆրի Բոգարտը ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 25-ին Նյու Յորքում: Հայրը` Բելմոնտ Դեֆորեսթ Բոգարտը (հուլիս 1867- սեպտեմբեր 1934) մասնագիտությամբ վիրաբույժ էր, մասնագիտացել էր սրտի և թոքերի վիրահատության մեջ, մայրը Մոդ Համֆրին (1868—1940) նկարչուհի էր և աշխատում էր կանացի «The Delineator» ամսագրում: Նրանք ամուսնացել էին 1898 թվականի հունիսին: Համֆրին երեք երեխաներից ավագն էր, ուներ երկու քույր Ֆրենսիսը և Քեթրին Էլիզաբեթը:
Մանուկ ժամանակ եղել է չհարմարվող երեխա և չի ունեցել շատ հետաքրքրություններ: Ծնողների կապերի միջոցով Համֆրի Բոգարտը սովորել է մասնավոր դպրոցներում, մասնավորապես հեղինակավոր Ֆիլիպսի Ակադեմիայում:
[խմբագրել] Ռազմական ծառայություն
1918 թվականի գարնանը չունենալով որևէ կարիերայի հնարավորություն Բոգարտը` ով սիրում էր ծովը, անցնում է ծառայության ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում: Նա ծառայելով նավերում համարվում էր օրինակելի նավաստի:
[խմբագրել] Անձնական կյանք
Իր կարիերայի սկզբնական «Drifting» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանթացել է դերասանուհի Հելեն Մենկենի հետ և նրան ամուսնացել են 1926 թվականի մայիսի 20-ին: Բոգարտի առաջին ամուսնությունը երկար չի տևել և նրանք բաժանվել են 7 տարի անց` 1927 թվականի նոյեմբերի 18-ին: 1928 թվականի ապրիլի 3-ին ամուսնացել է դերասանուհի Մերի Ֆիլիպսի հետ, ում հետ ծանթացել էր 1924 թվականին «Nerves» ներկայացման ժամանակ, ում հետ նույնպես ամուսնալուծվել է:
1938 թվականի օգոստոսի 21-ն երրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Մայո Մետոտի հետ, ով չնայած բնավորությամբ աշխույժ էր և հարմարվող, բայց տառապում էր հարբեցողությամբ: Չորրորդ կնոջ արդեն հայտնի դերասանուհի Լորեն Բեքոլի հետ ծանոթացել է 1944 թվականին «Ունենալ և չունենալ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ Բեքոլը 19 տարեկան էր, իսկ Բոգարտը 45: Բեքոլը 16 տարեկանից աշխատել էր որպես մոդել, ապա անցել դերասանական կարիերայի: 1945 թվականի մայիսի 21-ին նրանք ամուսնացան Օհայո նահանգում գտնվող Բոգարտի մտերիմ ընկերոջ` սցենարիստ Լուիս Բրոմֆիլդի տանը:
Ընդհանուր առմամբ նրանց ամուսնությունը հաջողված էր, չհաշված երբեմն-երբեմն ծագող վեճերը, որոնք առաջանում էին ընտանիքում Բոգարտի հարբեցողությունից հետո: 1949 թվականի հունվարի 6-ին ծնվում է նրանց որդին` Սթիվեն Համֆրի Բոգարտը, ով դառնում է գրող: Իսկ 1952 թվականի օգոստոսի 23-ին ծնվում է նրանց երկրորդ երեխան` Լեսլի Հովարդ Բոգարտը:
[խմբագրել] Կարիերան
Առաջին նշանավոր ֆիլմերից մեկը 1930 թվականին նկարահանված «Գետով դեպի վեր» ֆիլմն էր, որտեղ հանդես էր գալիս նաև նրա մտերիմներից մեկը` Հոլիվուդյան հայտնի մեկ այլ դերասան Սփենսեր Թրեյսին: 1951 թվականին «Աֆրիկական թագուհին» ֆիլմի համար Օսկար է ստանում Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, որտեղ նրա խաղընկերուհին հանրահայտ Քեթրին Հեփբորնն էր:
1943 թվականին իր ամենահայտնի «Կասաբլանկա» ֆիլմում կատարած դերի համար ներկայացվել է Օսկարի: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, դարձել է կինոյի պատմության ամենանշանավոր ֆիլմերից մեկը, Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկվելով 3-րդ տեղում: Եվս մեկ Օսկարի ներկայացվել է նաև 1954 թվականին «Ապստամբություն Քեյնի վրա» ֆիլմի համար:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով հանդես է եկել 80-ից ավելի ֆիլմերում: Առավել նշանավոր ֆիմերն են.
| տարեթիվ | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|
| 1930 | Գետով դեպի վեր | Ջոն Ֆորդ | Սփենսեր Թրեյսի |
| 1936 | Քարացած անտառ | Արչե Մայո | Բեթ Դևիս Լեսլի Հովարդ |
| 1938 | Կեղտոտ երեսներով հրեշտաներ | Մայքլ Քերթիս | Ջեյմս Կեգնի Փիթ Օ'Բրայեն |
| 1938 | Հետաքրքիր բժիշկ Կլիտտերհաուսը | Անատոլ Լիտվակ | |
| 1941 | Բարձր Սիերրա | Ռաուլ Ուոլշ | Արթուր Քենեդի |
| 1941 | Մալթյան բազեն | Ջոն Հյուսթոն | |
| 1942 | Կասաբլանկա | Մայքլ Քերթիս | Ինգրիդ Բերգման Կլոդ Ռեյնս Պոլ Հենրեյդ |
| 1944 | Ունենալ և չունենալ | Հովարդ Հոուքս | Ուոլտեր Բրեննան Լորեն Բեքոլ |
| 1946 | Խորը քուն | Հովարդ Հոուքս | Լորեն Բեքոլ |
| 1948 | Կի-Լարգո | Ջոն Հյուսթոն | Լորեն Բեքոլ Լայոնել Բերրիմոր |
| 1949 | Թակիր ցանկացած դուռ | Նիկոլաս Ռեյ | |
| 1950 | Կայծակ | Ստյուարտ Հայսլեր | |
| 1950 | Թաքուն տեղում | Նիկոլաս Ռեյ | ԼԻ Ջեյ Կոբբ |
| 1951 | Սիրոկկո | Կուրտիս Բեռնհարդտ | |
| 1951 | Աֆրիկական թագուհին | Ջոն Հյուսթոն | Քեթրին Հեփբորն |
| 1954 | Ապստամբություն «Քեյնի» վրա | Էդվարդ Դմիտրիկ | Խոսե Ֆերրեր Լի Մարվին |
| 1954 | Սաբրինա | Բիլլի Ուայլդեր | Օդրի Հեփբերն Ուիլյամ Հոլդեն |
| 1955 | Հուսալքության ժամեր | Ուիլյամ Ուայլեր | Ֆրեդրիկ Մարչ Արթուր Քենեդի |
| 1955 | «Աստծո ձախ ձեռքը» | Էդվարդ Դմիտրիկ | Լի Ջեյ Կոբբ |
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Համֆրի Բոգարտի 2 հերոս`
- Ռիկ Բեյլի, «Կասաբլանկա» - 4
- Ֆիլիպ Մառլոու, «Խորը քուն» - 32