Մելոդրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Perilsofpauline.jpg

Մելոդրամա (հուն.՝ μελος - երգ և հուն.՝ Δρα´μα - գործողություն), գրական, գեղարվեստական գրականության, թատրոնի և կինեմատոգրաֆի ժանր է, որի ստեղծագործությունները բացահայտում են հերոսների հոգևոր և զգացմունքային ներաշխարհը հատուկ վառ էմոցիոնալ հիմքի վրա՝ բարի և չար, սեր և ատելություն և այլն։

Տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել XVII դարում՝ Իտալիայում և նախապես օգտագործվել է որպես օպերայի տարատեսակներից մեկը։ XVIII դարի կեսին ֆրանսիական փիլիսոփա, դրամատուրգ, կոմպոզիտոր և արվեստի թեորետիկ Ժան Ժակ Ռուսոն բացահայտեց տերմինի նոր նշանակությունը՝ երաժշտադրամատիկական ստեղծագործություն, որտեղ հերոսները չեն երգում, չեն ներբողում, բայց դրա հետ մեկտեղ երաժշտությունն ուղեկցվում է ստեղծագործության ողջ ընթացքում։ Ռուսոն մշակել է թեորետիկ դրույթներ բեմական ստեղծագործությում բառի և երաժշտության համակցության համար։ Ինչպես նաև Ռուսոն Օ. Կուանյեի հետ գրել է առաջին երաժշտական մելոդրաման՝ «Պիգմալեոնը» (1765 - 1770), որը հիմնված է անտիկ առասպելական սյուժեի վրա։ Դեմոկրատիկական տենդենցներով երաժշտական մելոդրաման սկսեց համատեղվել այն ժամանակ դեռ զարգացող կատակերգական օպերայի հետ, բայց էմոցիանալ կոնտեկստով մելոդրաման իրենից ներկայացնում էր հիմնովին ուրիշ լիրիկական տիպ։ XIX դարում երաժշտական մելոդրաման որպես ինքնուրույն գործող ժանր վերացավ և նրան փոխարինելու եկավ երաժշտահամերգային արտասանողական ժանրը։ Բայց «մելոդրաման»` որպես տերմին, պահպանվեց և ունեցավ լայն տարածում որպես դրամատիկական թատրոնի ժանրերիցմեկը։