Ալ Պաչինո
| Ալ Պաչինո | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Ալ Պաչինո | ||||||||||
| Հասակը` | 170 սմ | ||||||||||
| Ծնվել է` | ապրիլի 25, 1940 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Նյու Յորք |
||||||||||
| Քաղաքացիություն` | |||||||||||
| Հպատակություն` | |||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Կրոն` | քրիստոնյա | ||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Ռեժիսոր | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1967–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Քրեական, Դրամա |
||||||||||
| Ընտրանի | "Կնքահայրը", "Սպիով դեմքը", "Սատանայի դատապաշտպանը" |
||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000199 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 26240 | ||||||||||
|
|||||||||||
Ալ Պաչինո, (անգլ.՝ Alfredo James "Al" Pacino, իսկական անուն ազգանունը Ալֆրեդո Ջեյմս Պաչինո, Ապրիլի 25, 1940), ծագումով իտալացի, ամերիկացի թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան, նաև ռեժիսոր:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1940թ-ի ապրիլի 25-ին Նյու Յորքում,ԱՄՆ, իտալոամերիկացի Սալավատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում: Նրա ծնողները բաժանվեցին երբ նա ընդամնեը 2 տարեկան էր: այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս և բնակվում էր մոր ծնողների Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կոռլեոնե ընտանիքից էին:
Կարիերա [խմբագրել]
Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում: «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի:
Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր: 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն:
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում: 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով: Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան:
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է:
Առավել հայտնի դերերն են.
| տարեթիվը | ֆիլմի անվանումը | բնօրինակ անվանումը | հերոսը |
|---|---|---|---|
| 1972 | Կնքահայրը | The Godfather | Մայքլ Կոռլեոնե |
| 1973 | Սերպիկո | Serpico | Ֆրենկ Սերպիկո |
| 1974 | Կնքահայրը 2 | The Godfather: Part II | Մայքլ Կոռլեոնե |
| 1983 | Սպիով դեմքը | Scarface | Տոնի Մոնտանա |
| 1990 | Դիկ Թրեյսի | Dick Tracy | Բիգ Բոյ Կապրիզ |
| 1990 | Կնքահայրը 3 | The Godfather: Part III | Մայքլ Կոռլեոնե |
| 1991 | Ֆրենկին և Ջոննին | Frankie and Johnny | Ջոննի |
| 1992 | Ամերիկացիները | Glengarry Glen Ross | Ռիկկի Ռոմա |
| 1992 | Կնոջ բույրը | Scent of a Woman | Ֆրենկ Սլեյդ, պաշտոնաթող փոխգնդապետ |
| 1993 | Կառլիտոյի ուղին | Carlito’s Way | Կառլիտո Բրիգանտե |
| 1995 | Հակամարտություն | Heat | լեյտենանտ Վինսենթ Հաննա |
| 1996 | Քաղաքապետարան | City Hall | քաղաքապետ Ջոն Պապպաս |
| 1997 | Դոննի Բրասկո | Donnie Brasco | «ձախլիկ» Բենջամին Ռուջերիա |
| 1997 | Սատանայի դատապաշտպանը | The Devil’s Advocate | Ջոն Միլտոն |
| 2002 | Անքնություն | Insomnia | դետեկտիվ Ուիլլ Դորմեր |
| 2002 | Սիմոնա | Simone | Վիկտոր Տարանսկի, ռեժիսոր |
| 2003 | Ջիլյի | Gigli | Ստարկմեն |
| 2004 | Վենետիկցի առևտրականը | Merchant of Venice | Շեյլոք |
| 2005 | Փողեր երկուսի համար | Two for the Money | Ուոլտեր Էբրամս |
| 2007 | 88 րոպե | 88 Minutes | Ջեք Գրեմմ |
| 2007 | Օուշենի 13 ընկերները | Ocean’s Thirteen | Ուիլլի Բենկ |
| 2008 | Դու չգիտես Ջեքին | You Don't Know Jack | բժիշկ Ջեք Գեվորգյան |
Մրցանակներ [խմբագրել]
Ընդհանուր թվով ստացել է 35 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 41-ի, որոնց թվում
- 8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում
- 16 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 5-ը
ստացել է նաև 2 Էմմի (մրցանակ), 1 BAFTA, 2 Դավիդ դի Դոնատելլոյի մրցանակ, Վենետիկի կինոփառատոնի 2 մրցանակ և այլն:
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու կերպար`
- Մայքլ Կոռլեոնե, «Կնքահայրը 2» ֆիլմում, որպես բացասական հերոս - 10-րդ տեղ
- Ֆրենկ Սերպիկո «Սերպիկո» ֆիլմում, որպես դրական հերոս - 40-րդ տեղ
Հոնորարներ [խմբագրել]
(ոչ ամբողջական ցանկ)
- 1972 — «Կնքահայրը» — $ 35 000
- 1974 — «Կնքահայրը 2» — $ 500 000 (+ շահույթից 10%)
- 1990 — «Կնքահայրը 3» — $ 5 000 000
- 1992 — «Ամերիկացիները» — $ 1 500 000
- 2002 — «Սիմոնա» — $ 11 000 000
Արտաքին հղումներ [խմբագրել]