Կաննի կինոփառատոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաննի միջազգային կինոփառատոն (ֆր.՝ Festival international du film de Cannes), կինոփառատոն, որը անցկացվում է յուրաքանչյուր տարի մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում: Համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը:
Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած:
Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե Արմավենու Ճյուղն» է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին: Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի:
Մյուս մրցանակներից են Գրան պրի լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, Ոսկե արմավենու ճյուղ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն:
