Թոմ Հենքս
| Թոմ Հենքս | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Թոմ Հենքս | ||||||||||||||
| Հասակը` | 183 սմ | ||||||||||||||
| Ծնվել է` | հուլիսի 9, 1956 | ||||||||||||||
| Ծնվելու վայր` | Կոնկորդ, Կալիֆորնիա, |
||||||||||||||
| Ազգություն` | |||||||||||||||
| Կրոն` | քրիստոնյա | ||||||||||||||
| Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Ռեժիսոր | ||||||||||||||
| Ակտիվ շրջան | 1974–այժմ | ||||||||||||||
| Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
||||||||||||||
| Ընտրանի | "Ֆորեսթ Գամփ", "«Կանաչ մղոն»", "Տերմինալ" |
||||||||||||||
| Ամուսին(ներ) | Սամանտա Լուիս (1978–1987) (2 երեխա), Ռիտա Ուիլսոն (1988–) (2 երեխա) |
||||||||||||||
| Երեխա(ներ) | Քոլին, Էլիզաբեթ, Չեսթեր, Թրուման | ||||||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000158 | ||||||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 9144 | ||||||||||||||
|
|||||||||||||||
Թոմ Հենքս, (անգլ.՝ Tom Hanks, իսկական անուն ազգանունը` Թոմաս Ջեֆֆրի Հենքս, հուլիսի 9, 1956, Կոնկորդ, Կալիֆորնիա), ամերիկացի կինոդերասան, նաև պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Օսկարի կրկնակի դափնեկիր:
Օսկար պատմության մեջ միայն դերասաններ Թոմ Հենքսին և Սփենսեր Թրեյսիին է հաջողվել ստանալ 2 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում անընդմեջ:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում: Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի: Նա տան երրորդ երեխան էր: Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին և ինքը ու իր երկու եղբայրները` Լարրին ու Սանդրուն սկսեցին բնակվել հոր հետ առանձին: Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ: Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի:
Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցու անդամ է: 2 անգամ ամուսնացած է եղել` 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին: Ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ:
Կարիերա և մրցանակներ [խմբագրել]
Կինոյում իր առաջին նշանավոր դերը 1998 թվականին նկարահանված «Մեծը» ֆիլմում էր: Իր արդեն շուրջ 40 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ամերիկյան շատ մրցանակների արժանացած ֆիլմերում: 61 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 57-ի, որոնց թվում`
- 2 Օսկար - Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, ներկայացվել է 5 անգամ
- 5 Ոսկե Գլոբուս, ներկայացվել է 8 անգամ
- 4 Էմմի (մրցանակ)
- Բեռլինի կինոփառատոնի մրցանակ
- 3 անգամ ներկայացվել է BAFTA-ի և այլն:
2006 թվականի տվյալներով ամերիկյան դերասաններից հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբեր: Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլլար, որոնցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է: Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է: «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլլար, նրանից շատ դերասաններից ստացել է միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար (56.5 միլիոն դոլլար):
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է մոտ 55 ֆիլմում, նաև 36 ֆիլմի պրոդյուսեր է, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և կոմպոզիտոր, 6 ֆիլմի սցենարի հեղինակ:
Առավել նշանավոր ֆիլմերն են`
- 1980 - «Նա գիտի, որ դուք մենակ էք»
- 1984 - «Փայլ»
- 1985 - «Տղաների ընկերակցություն»
- 1985 - «Մի կարմիր կոշիկով մարդը»
- 1986 - «Պարտքի փոս»
- 1985 - «Կամավորները»
- 1986 - «Ընդհանուր ոչինչ»
- 1987 - «Չարի ցանցերը»
- 1988 - «Մեծը»
- 1988 - «Հրապույր»
- 1989 - «Թյորներն ու Խուչը»
- 1989 - «Արվարձան»
- 1990 - «Սնափառության խարույկ»
- 1990 - «Ջոն ընդդեմ հրաբխի»
- 1992 - «Լեռնագագաթ բարձրացողները»
- 1993 - «Նրանց սեփական լիգան»
- 1993 - «Անքունները Սիեթլում»
- 1993 - «Ֆիլադելֆիա»
- 1994 - «Ֆորեսթ Գամփ»
- 1995 - «Ապոլլոն 13»
- 1996 - «Այն, ինչ դու անում ես»
- 1998 - «Փրկելով շարքային Ռայանին»
- 1998 - «Դուք նամակ ունեք»
- 1999 - «Կանաչ մղոն»
- 2000 - «Լքվածը»
- 2002 - «Անիծված ուղի»
- 2002 - «Բռնիր ինձ, եթե կարող ես»
- 2004 - «Տերմինալ»
- 2004 - «Ջենտլմենների խաղը»
- 2004 - «Էլվիսը լքում է շենքը»
- 2006 - «Դա Վինչիի ծածկագիրը»
- 2007 - «Չառլի Ուիլսոնի պատերազմը»
- 2008 - «Մեծն Բակ Հովարդը»
- 2009 - «Հրեշտակներ և հրեշներ»
- 2011 - «Լարրի Քրաուն»
- 2012 - «Բոնիի հպումը»
- 2012 - «Կորցրած սիմվոլ»