Իմ մեծ հունական հարսանիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Իմ մեծ հունական հարսանիքը» (անգլ.՝ My Big Fat Greek Wedding; ԱՄՆ, 2002), ռոմանտիկ կատակերգություն, 2002 թվականի լավագույն ամերիկյան ֆիլմերից մեկը, որը ընդհանուր առմամբ $ 368 744 044[1] դոլար է հավաքել։

Սյուժե[խմբագրել]

Ֆիլմը պատմում է ծագումով հույն մի երիտասարդ ամերիկուհու մասին, ով իր մեծ ընտանիքով բնակվում է Չիկագոյում։ Նրա հայրը երազում իրեն համար արժանի հույն ամուսին գտնել, սակայն Թուլան պատահաբար սիրահարվում է Յեն անունով մի ամերիկացու, ով նույնպես նրա չի անտեսում։ Թուլայի հայրը նրա չի սիրում, սակայն նա նաև չի ուզում աղջկանը արգելել երջանիկ լինել, և դրա համար Յենը ստիպված է սովորել հույների մշակույթի և կենցաղի բոլոր հատկությունները, որ ի վերջո ստանա սիրած կնոջ ձեռքը։

Սխալներ[խմբագրել]

Greek Clarification.svg

Ֆիլմում առկա է մի քան սխալ.

  • Այդպես, օրինակ, Թուլայի ընտանիքիք անունը Պորտոկալոս (Πορτοκαλος) է, սակայն այն սխալմամբ գրվում Ρορτοκάλος (Ռորտոկալոս)։
  • Ֆիլմի պաստառին E-ի (այսինքն GRΣΣK GREEK-ի փոխարեն) փոխարեն Greek (հունական) բառը գրվում է հունական Σ (սիգմա) տառով (ինչով հեղինակները փորձում են այն լատինական Е տառի էկվիվալենտ դարձնել)։ Դա սխալ է, քանի որ Σ տառը լատինական S անալոգն է և բառը այդպես կարդացվում է GRSSK։ Ավելի ճիշտ կլիներ օգտագործել Ε, ε (էփսիլոն) տառը, որի արտասանման կանոնները ավելի են նման լատինական E-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «My Life in Ruins»։ https://www.echobridgeentertainment.com/uploads/90305EPK.pdf։  Echo Bridge Entertainment. Retrieved on May 12, 2008