Խաղալիքների պատմություն 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղալիքների պատմություն 4
անգլ.՝ Toy Story 4
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ, մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրմանկական ֆիլմ, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մարտաֆիլմ
Թեմաարձակուրդ և road trip?
ԿերպարներՇերիֆ Վուդի, Buzz Lightyear?, Bo Peep?, Forky?, Gabby Gabby?, Giggle McDimples?, Duke Caboom?, Ducky and Bunny?, Jessie?, Dolly?, Rex?, Hamm?, Slinky Dog?, Mr. Potato Head?, Mrs. Potato Head?, Mr. Pricklepants?, Buttercup?, Trixie?, Andy Davis? և Mrs. Davis?
Հորինված երկիրToy Story universe?
Շարքի մասն էԽաղալիքների պատմություն և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորՋոշ Կուլի
ՍցենարիստՍտեֆանի Ֆոլսոմ
ՀնչյունավորումԹոմ Հենքս[1], Թիմ Ալեն[1], Ջոան Քյուսաք[1], Էննի Փոթց[1][2], Թոնի Հեյլ[1], Ally Maki?[1], Շոն Ուոլես[1], Կիանու Ռիվզ[1], Լորի Մեթքալֆ[1], Պատրիսիա Արկետ[1], Բոնի Հանթ[1], Ջեֆ Գարլին[1], Ջոդի Բենսոն[1], Էսթել Հարրիս[1], Քրիստինա Հենդրիքս[1], Բլեյք Քլարք[1], Լորի Ալան[1], Դոնալդ Ջեյ Ռիքլս[1], Քիգան-Մայքլ Քի[1], Ջորդան Փիլ[1], Juliana Hansen?, Մել Բրուքս, Ալան Օպենհայմեր, Բեթի Ուայթ, Քառլ Ռեյներ, Բիլ Հեյդեր, Թիմոթի Դալթոն և Քերոլ Բերնետ
ՊրոդյուսերՋոնաս Ռիվերա[3]
ԵրաժշտությունՌենդի Նյուման
ԽմբագիրAxel Geddes?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն և ամերիկյան անգլերեն
ԸնկերությունՊիքսար[4]
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Microsoft Store
Տևողություն100 րոպե
ՇարքԽաղալիքների պատմություն և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՊրիկվելԽաղալիքների պատմություն 3
Թվականհունիսի 21, 2019[5]
Պարգևներ
Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշG
Բյուջե200 000 000 $[6]
Շահույթ23 812 010 $[7], 167 582 696 $[7], 725 990 C$[8], 8 460 295 A$[9], մոտ 13 300 000 £[10] և 1 073 166 397 $[11]
pixar.com/toy-story-4(անգլ.) և disney.co.jp/movie/toy4.html

«Խաղալիքների պատմությունը 4», ամերիկյան 3D կատակերգական մուլտֆիլմ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 20-ին։ Այն «Խաղալիքների պատմությունը» ֆիլմի չորրորդ մասն է։ Արտադրությամբ զբաղվել է Pixar անիմացիոն ստուդիան, տարածման իրավունքը Walt Disney Pictures-ինն է։ Ռեժիսորներն են Ջոն Լեսսետերը և Ջոշ Կուլին[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն խաղալիքներ Վուդիի, Բազե Լայտերեի և նրանց ընկերների վրա է կենտրոնացած։ Գործողությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ նրանց նախկին սեփականատեր Էնդին դրանց տալիս է Բոնի անունով մի աղջկա։ Սյուժեն կառուցված է Վուդիի շուրջ, ով ցանկանում է վերամիավորվել Բո Պիպի հետ, ում տվել են այլ մարդկանց մինչև «Խաղալիքների պատմություն 3»-ում տեղի ունեցած իրադարձությունները։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Կատարող
Վուդի Թոմ Հենքս
Բազ Լայթեր[13] Թիմ Ալեն
Դոլի Բոնի Հանտ
տիկին Դէվիս Լորի Մետկալֆ
Ջեսի Ջոան Կյուսակ
Բո Պիպ Էննի Փոթս
Լյութիկ Ջեֆ Հարլին
Բարբի Ջոդի Բենսոն
տիկին Կարտոֆիլի գլուխ Էսթել Հարիս
Ջուլիա Անդերսոն Լորի Ալան
Ծաղրածու Բադ Լաքի
այլմոլորակայիններ Ջեֆ Պիջոն

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Անկրիչը ի սկզբանե հայտարարել է, որ «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլիմի չորրորդ մասը չի ծրագրվում. «Ես ցնցված եմ նրանով, որ մարդիկ հարցնում են դրա մասին։ Դա ինձ հիշեցնում է այն մասին, թե ինչպես են մարդիկ սիրում հերոսներին, սակայն ինձ համար ֆիլմում ամենակարևորն այն է, որ մենք ուղղակի չենք ստեղծում ևս մեկ սերիալ, ուղղակի չենք ստեղծել ևս մեկ ֆիլմի կցորդ, որը ստեղծված է մեկ այլ ֆիլմի մոտիվներով»[14]։ Նաև հաղորդվել է, որ Հենքսոնի և Ալենի հետ պայմանագրեր են կնքվել «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի չորրորդ մասի վերաբերյալ[15]։ BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ Հենքսը ասել է, որ Pixar-ն աշխատում է մուլտֆիլմի ուղղությամբ[16]։ Walt Disney-ը հերքել է այդ խոսակցությունները[17]։

Walt Disney Pictures-ը պաշտոնապես հայտարարվել է մուլտֆիլմի վրա աշխատանքների սկզբի մասին ներդրողների հետ խոսակցության ժամանակ, 2014 թվականի նոյեմբերի 6-ին[18]։ Ջոն Լեսետերը կդառնա ռեժիսորը, իսկ սցենարը կգրվի Ռաշիդ Ջոնսի և Վիլ ՄըքՔորմակի կողմից[19][20]։ Լեսետերը հայտարարել է, որ Pixar-ը որոշել է թողարկել շարունակությունը` մուլտֆիլմի հանդեպ հետաքրքրվածության պատճառով։ Լասետերը ակնարկել է, որ «Խաղալիքների պատմություն 4» լինելու է սիրո մասին։ 2015 թվականի մարտին Pixar-ի նախագահը Ջին Մարիսը հայտարարել է, որ ֆիլմը չի լինի 3-րդ մասի շարունակությունը, այն կունենա անկախ սյուժե։ Նույն ամսում Ջոն Կուլին դառնում է «Խաղալիքների պատմություն 4» ֆիլմի ռեժիսոր։ 2015 թվականի օգոստոսին Լեսետերն ասել է, որ ֆիլմը նվիրված կլինի Վուդիի և Բո Պիպի սիրավեպին։ 2016 թվականի մայիսին Հենքսը հաստատել է, որ նա վերջացրել է Վուդիի կրկնօրինակման առաջին մասը[21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. Behind The Voice Actors — 2009.
  3. Walt Disney and Pixar Animation Studios Reveal New Details About Their Upcoming Slate at D23 Expo — 2017.
  4. Keegan R. Pixar to make 'Toy Story 4': Why Lasseter is returning to direct // Los Angeles TimesLA: 2014. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. https://www.cinoche.com/films/histoire-de-jouets-4
  6. https://www.hollywoodreporter.com/movies/movie-news/spirited-away-release-crushes-toy-story-4-at-chinese-box-office-1220251/
  7. 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
  8. https://www.cinoche.com/films/histoire-de-jouets-4/box-office#box-office-qc
  9. http://www.cinemondial.com/v_sem2004.php?pays=aus
  10. http://www.cinemondial.com/v_sem2004.php?pays=uk
  11. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=15289&view=5
  12. O'Brien, Lucy (2014 թ․ նոյեմբերի 6). «Toy Story 4 Coming on 2017». IGN. Ziff Davis. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. История Игрушек Disney — официальный сайт
  14. Scott, Mike (2010 թ․ մայիսի 18). «The Pixar way: With 'Toy Story 3' continuing the studio's success, one must ask: How do they do it?». NOLA.com. The Times-Picayune. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  15. Sneider, Jeff (2010 թ․ հուլիսի 14). «Exclusive: Tim Allen Signed On for 'Toy Story 4'». The Wrap. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  16. Muffett, Tim (2011 թ․ հունիսի 27). «Hollywood A-lister Tom Hanks talks about new film». BBC News. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  17. «Disney denies 'Toy Story 4' rumours». NME. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  18. Graser, Marc (2014 թ․ նոյեմբերի 6). «John Lasseter to Direct 'Toy Story 4,' Out in 2017». Variety. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. «Playtime Hits the Big Time: Toy Story 4 to Debut in 2017». Disney Blogs.
  20. Nessif, Bruna (2014 թ․ նոյեմբերի 6). «Toy Story 4 Is Really Happening! Woody, Buzz Lightyear & the Gang Are Returning to the Big Screen—Release Date Revealed!». E Online. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  21. «Tom Hanks Offers Toy Story 4 Update». uk.movies.yahoo.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  22. «with Tom Hanks, Kermode and Mayo's Film Review - BBC Radio 5 live». BBC. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղալիքների պատմություն 4» հոդվածին։