Քրիստինա Հենդրիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Քրիստինա Հենդրիքս
Christina Rene Hendricks
Christina Hendricks @ the Serenity Premiere.jpg
Բնօրինակ անուն Christina Rene Hendricks
Հասակը 171 սմ
Ծնվել է՝ մայիսի 3, 1975 (1975-05-03) (39 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեծ Բրիտանիա
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1999-այժմ
Ընտրանի «Անջատում»
«Դրայվ»
«Խելագարները»
Համատեղ ապրող(ներ) Ջեֆրի Արենդ (2009–այժմ)
IMDb ID 0376716
Հենդրիքսը 2006-ին

Քրսիտինա Ռենե Հենդրիքս (անգլChristina Rene Hendricks, ծնվ.՝ մայիսի 3, 1975թ.), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Լուսատտիկ» (2002–2003) և «Խելագարները» (2007-2013) հեռուստասերիալներից, ինչպես նաև «Դրայվ» (2011), «Անջատում» (2011), «Շանթահար» (2013) և այլ ֆիլմերից։

«Խելագարները» հեռուստասերիալում կերտած կերպարի համար առաջադրվել է 4 Էմմի մրցանակի։ «Էսքուայր» կոչվող ամսագրի իգական սեռի ընթերցողների շրաջանակում կատարված հարցումների արդյունքում Հենդրիքսին է շնորհվել «Աշխարհի ամենասեքսուալ կին» տիտղոսը։ 2010 թվականին նույն ամսագրի կողմից Հենդրիքսը ճանաչվել է «Ամենագեղեցկադեմ ամերիկուհի»[1][2]։

Ունի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է 1975 թվականի մայիսի 3-ին Նոքսվիլ քաղաքում (Թենեսի նահանգ), սակայն վաղ մանկությունն անցկացրել է Այդահո նահանգի հյուսիսում գտնվող Թուին Ֆոլս քաղաքում։ Հայրական կողմից ունի անգլիական ծագում։ 13 տարեկան հասակում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Ֆեյրֆեքս ավան (Վիրջինիա նահանգ), որտեղ Քրիստինան սկսեց հանդես գալ դպրոցի թատերական խմբակում։ 18 տարեկանից մինչև 27 տարեկանն զբաղվել է մանեկենուհու աշխատանքով։ Առաջին դերերը Հենդրիքսն ստանում է հեռուստատեսությունում՝ կերտելով երկրորդ պլանի կամ էպիզոդիկ կերպարներ «Մուրացկաններն ընդդեմ ընտրյալների» (1999), «Քևին Հիլ» (2004) և մի քանի այլ բազմասերիանոց հեռուստաֆիլմերում, սակայն համաշխարհային ճանաչման արժանանում է միայն «Խելագարները» (2007) հեռուստասերիալից հետո, որտեղ Հենդրիքսը մարմնավորում է սեքսուալ և խարիզմատիկ մի կնոջ՝ Ջոան Հարիսին, իսկ հեռուստասերիալի դեպքերը տեղի են ունենում 1960-ականների Նյու Յորքում։

Հենդրիքսի մասնակցությամբ առավել հայտնի գեղարվեստական ֆիլմերից են «Դրայվ» մարտաֆիլմ-թրիլլերը, ինչպես նաև «Օտարացում» դրաման (գլխավոր դերում՝ Էդրիան Բրոդի

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg