Կանաչ մղոն (ֆիլմ)
| Կանաչ մղոն |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1999 |
| Ռեժիսոր | Ֆրենկ Դարաբոնտ |
| Պրոդյուսեր | Ֆրենկ Դարաբոնտ Դևիդ Վալդես |
| Սցենարիստ(ներ) | Ֆրենկ Դարաբոնտ Սթիվեն Քինգ (վեպ) |
| Դերակատարներ | Թոմ Հենքս Դևիդ Մորս Բոննի Հանտ Մայքլ Կլարկ Դունկան |
| Օպերատոր | Դևիդ Տատտերսալլ |
| Երաժշտություն | Թոմաս Նյուտոն |
| Ընկերություն | Warner Bros. Castle Rock Entertainment Darkwoods Production |
| Բյուջե | 60,000,000 $ |
| Շահույթ | 136,801,374 $ (ԱՄՆ-ում) |
| IMDb | ID 0120689 |
| Կայք | http://thegreenmile.warnerbros.com/ |
«Կանաչ մղոն» (անգլերեն՝ The Green Mile), ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1999 թվականին Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարահանված դրամա է:
Շատ կինոդիտողների և մասնագետների կարծիքով ֆիլմը դասվում է համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը: Ֆիլմի առանձնահատկություններից է ճիշտ ընտրված դերասաների խումբը, (ֆիլմում խաղում են ամերիկյան կինոյի տվյալ ժամանակի շատ աստղեր), որոնց դերասանական տպավորիչ խաղը, հուզիչ դիպվածները, մահապատժի տեսարանները, անընդհատ զարգացող անսպասելի սյուժեն, բանտային ազդեցիկ կոլորիտը, ֆիլմի հերոսների պահվածքը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի հմուտ ռեժիսորական ձեռագրով ստեղծված այս ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է ուժեղ տպավորություն:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժեն
Ֆիլմը սկսվում է ծերանոցում բնակվող Պոլ Էջկոմբի (Թոմ Հենքս) պատմությամբ, ով արդեն 108 տարեկան է: Նա պատմում է այն մասին, թե ինչ պատահեց իր հետ շատ տարիներ առաջ, երբ նա աշխատում էր «Սառը լեռ» անվանում ունեցող բանտի մահվան դատապարտվածների բաժնում որպես պահապան:
Այնտեղ բոլոր բանտարկյալները մահապարտներ էին և սպասում էին իրենց դատավճռի ի կատար ածմանը, որն արվում էր էլեկտրական աթոռի միջոցով: Ճանապարհին, որ տանում էր դեպի էլեկտրական աթոռի սենյակ, պատված էր կանաչ ծածկով, և այդ ճանապարհը հենց դատապարտվածների կողմից անվանվել էր «կանաչ մղոն»:
Մի անգամ նրանց բանտ են բերում հսկա հասակով մի նեգրի` Ջոն Կոֆֆիին (Մայլք Կլարկ Դունկան), ով մահվան էր դատապարտվել երկու մանկահասակ աղջիկների բռնաբարության և սպանության մեղադրանքով:
Նրա բերելուց մի քանի օր հետո բանտ են բերում «Վայրի Բիլլ» մականունով Բիլլ Ուերտոնին (Սեմ Ռոքվել), ով մահվան էր դատապարտվել Լուիզիանա նահանգում արված բազմաթիվ խուլիգանությունների և 3 մարդու սպանության, այդ թվում հղի կնոջ սպանության համար:
Բիլլի տեղափոխման ժամանակ նա փորձում է խեղդել պահապաններից մեկին` Բրուտուս Հաուելլին (Դևիդ Մորս), բայց դա նրան չի հաջողվում: Բիլլը անընդհատ խնդիրներ է ունենում բոլոր պահապանների հետ, մանավանդ վախկոտ և ոչ կայուն բնավորությամն տեր պահապան Պերսի Ուետմորի (Դուգ Հաթչիսոն) հետ, ով երազում էր, որ ինքը անցկացներ մահապատժի արարողությունները:
Ընթացքում պարզվում է, որ Ջոն Կոֆֆին օժտված է գերբնական հատկություններով, ու նա ձեռքով բռնելով` բուժում է Պոլ Էջկոմբի երկար տարիներ չբուժվող միզապարկի հիվանդությունը: Հետո Ջոնը կենդանացնում է բանտարկյալ Էդուարդ Դելակրուայի վարժեցրած մկնիկին, որին ճզմել էր Բիլլը: Որից հետո նաև բանտի պետի` Ուորդեն Հալ Մուրսի (Ջեյմս Քրոմվել) կնոջ` Մելինդա Մուրսի (Պատրիսա Կլարկսոն) ուղեղի չարորակ ուռուցքը:
Այդ ժամանակից սկսած Պոլ Էջկոմբը և մյուսները սկսում են կասկածել Ջոնի մեղավորությանը ...
[խմբագրել] Դերերում
- Թոմ Հենքս - Պոլ Էջկոմբ
- Դևիդ Մորս - Բրուտուս Հաուելլ
- Բոննի Հանտ - Ջեն Էջկոմբ
- Մայքլ Կլարկ Դունկան - Ջոն Կոֆֆի
- Բարրի Պեպպեր - Դին Ստենտոն
- Ջեֆրի ԴեՄանն- Հարրի Տերվիլլինջեր
- Ջեյմս Քրոմվել - Ուորդեն Հալ Մուրս
- Դուգ Հաթչիսոն - Պերսի Ուետմոր
- Ուիլյամ Սեդլեր - Կլաուս Դետտերիկ
- Պատրիսա Կլարկսոն - Մելինդա Մուրս
- Մայքլ Ջեթեր - Էդուարդ Դելակրուա
- Սեմ Ռոքվել - «Վայրի Բիլլ» Ուորտոն
- Հարրի Դին Ստենտոն - հավաքարար ծերունի
- Դաբբս Գրիր - ծերունի Պոլ Էջկոմբ
- Եվա Բրենտ - Էլեյն Կոննելլի
- Գերի Սինիզ - Բերտ Համմերսմիթ
- Գրեմ Գրին - Առլին Բայտերբակ
- Ուիլյա, Սեդլեր — Կլաուս Դետտերիկ
- Պոլա Մալկամսոն — Մարջորի Դետտերիկ
[խմբագրել] Մրցանակներ և փաստեր
Ստացել է ընդհանուր թվով 13 տարբեր մրցանակ, ներկայացված է եղել ևս 23-ի:
Ֆիլմը ներկայացվել է Օսկարի է (4 անվանակարգում) և Ոսկե Գլոբուսի, ստացել է 3 Սատուրն կինոմրցանակ:
250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ 74-րդն է:
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- Սկզբում նախատեսված էր, որ Թոմ Հենքսը ինքը կխաղար ծերունի Պոլ Էջկոմբի դերում համապատասխան գրիմով, սակայն գրիմով չկարողացան նրան ներկայացնել ծերունու կերպարում:
- Մայլք Կլարկ Դունկանին Ջոն Կոֆֆի դերում փորձարկել են Բրյուս Ուիլիսի խորհրդով:
- Իրականում Մայքլ Կլարկ Դունկան այնքան բարձրահասակ չէ հասակով Դևիդ Մորսից, ինչպես երևում է ֆիլմում, պարզապես նկարահանումները արվել են այնպես, որ նա ավելի բարձր երևա:
- Դունկանը երկար ժամանակ ամաչում էր նկարահանվել այն տեսարանում, երբ նա պետք է բուժեր Հենքսի հիվանդությունը, վերջապես Հենքսը լուծել է այդ հարցը` շալվարի մեջ դնելով դատարկ շիշ:
- Սթիվեն Քինգը մինչ գրքի ավարտը չէր կարողացել որոշել թե արդյո՞ք Ջոն Կոֆֆին պետք է մեռնի թե ոչ:
- Ֆիլմում նկարահանվել են ընդհանուր թվով 30 մուկ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Ֆիլմի պաշտոնական կայքը(անգլ.)
- Կանաչ մղոն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում: (անգլ.)
- ֆիլմը allrovi.com կայքում(անգլ.)
- կինոքննադատ Ալեքս Էկսլերը ֆիլմի մասին(ռուս.)